Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն ինչպես կարող են անցնել անկանխիկ տարբերակի. քայլեր

0

Կենսաթոշակը կամ նպաստը  կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնությամբ հնարավոր է անցնել վճարման անկանխիկ տարբերակին` սկսելով օգտվել նաև անկանխիկ գործարքներից տրվող 20% հետվճարի ծրագրից։

«Դրա համար պետք է` 

քայլ 1՝ մուտք գործեք online.ssa.am հարթակ։

քայլ 2՝ եթե գրանցված չեք հարթակում, ապա սեղմեք «Գրանցում» կոճակը և համապատասխան դաշտերում լրացրեք ձեր անձնական տվյալները։

քայլ 3՝ ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» ենթաբաժինն ու լրացրեք ձեր դիմումը։

Պետական նպաստների և կենսաթոշակների վճարումը անկանխիկ եղանակով դարձնելու համար կարող եք նաև այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեներ՝ https://socservice.am/offices)»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

The post Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն ինչպես կարող են անցնել անկանխիկ տարբերակի. քայլեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *