Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

0

Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետությունում հունվարի 12-17-ի եղանակային կանխատեսումը, ըստ որի՝ օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։

Հանրապետության տարածքում հունվարի 12-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ի գիշերն՝ առանձին շրջաններում, 13-ի կեսօրից հետո դեպի երեկո, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ․ 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերից ողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։

Հունվարի 13-14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 12-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ, 13-14-ին՝ 15-18մ/վ արագությամբ։

Երևանում հունվարի 12-ի ցերեկը, 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։

The post Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *