Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Թրամփը պատրաստ է Իրանում թե՛ ուժային, թե՛ դիվանագիտական տարբերակների. Սպիտակ տուն

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հարցում քննարկում է տարբեր սցենարներ, այդ թվում՝ ուժային, սակայն նախապատվությունը տալիս է դիվանագիտական լուծմանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Կարծում եմ՝ նախագահ Թրամփի ամենաուժեղ կողմերից մեկն այն է, որ նա միշտ բոլոր տարբերակները պահում է սեղանի վրա։ Այդ տարբերակների թվում կարող են լինել նաև ավիահարվածները», – հունվարի 12-ին լրագրողների հետ զրույցում ասել է Լևիթը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դիվանագիտությունը շարունակում է մնալ նախագահի համար հիմնական տարբերակը։ Լևիթի խոսքով՝ Թրամփը «չի վախենում ռազմական տարբերակների կիրառությունից, եթե դա անհրաժեշտ համարի, և Իրանը դա շատ լավ գիտի»։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները կապ են հաստատել Վաշինգտոնի հետ և ցանկություն հայտնել բանակցություններ վարելու։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հանդիպում է նախատեսվում, սակայն Իրանում շարունակվող հակակառավարական ցույցերի ճնշման ֆոնին «հնարավոր է՝ անհրաժեշտ լինի գործել այդ հանդիպումից առաջ»։ Թրամփը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է պատասխան քայլերի «շատ կոշտ տարբերակներ»։

The post Թրամփը պատրաստ է Իրանում թե՛ ուժային, թե՛ դիվանագիտական տարբերակների. Սպիտակ տուն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *