Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ՔԿ է հրավիրվել. հարցաքննությունն առնչվում է Սուրբ Գեղարդին. Factor.am

0

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեում։Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյանը նշեց, որ Տեր Ասողիկը հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով, սակայն, թե որ վարույթի շրջանակներում, տեղյակ չէ։ Քննչական կոմիտեից այս թեմայով մեկնաբանություն չտվեցին։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Factor TV-ի տեղեկություններով, քրեական վարույթը, որի շրջանակներում հարցաքննվում է հոգևորականը, առնչվում է Մայր աթոռում պահվող Սուրբ Գեղարդից մի կտոր վաճառելու մասին տեղեկությանը։ Այդ տեղեկությունը մեծ աղմուկ էր բարձրացրել դեռևս 2018 թվականի հուլիսին, երբ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ժամանակ կարգալույծ հռչակված Կորյուն աբեղա Առաքելյանն ասել էր, որ գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները վաճառվել են։ Շարժման անդամները ներխուժել էին Մայր Աթոռի դիվանատուն և պահանջել՝ ցույց տալ Սուրբ Գեղարդը։ Ըստ լրատվամիջոցների՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանն այդ հարցադրմանն արձագանքել էր, թե այն չի վաճառվել, պարզապես դրա մի մասը տրվել է  ռուս քաղաքապետի:

Ավելի ուշ, սակայն, Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ Քահանա Մելիքյանը հերքել էր այդ լուրը:  Հաջորդ օրը Մայր Աթոռից դուրս էր բերվել և ցուցադրվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։  

The post Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ՔԿ է հրավիրվել. հարցաքննությունն առնչվում է Սուրբ Գեղարդին. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *