Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Առնվազն 5 000 զոհ՝ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում. The Guardian

0

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում զոհվել են հազարավոր մարդիկ, որոնցից մի քանիսը՝ «անմարդկային և վայրենի ձևով»։ Նա զոհերի մեծ թվի համար մեղադրել է Միացյալ Նահանգներին, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է հանցագործ՝ ցույցերին աջակցելու համար։ Խամենեին նաև կոչ է արել խստորեն պատժել ցուցարարներին։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդը առաջին անգամ հրապարակայնորեն ընդունել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում երկիրը ցնցած բողոքի ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվել։

Իրանի իշխանությունների տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում երկրում առնվազն 5 000 մարդ է զոհվել։ Այդ մասին կիրակի՝ հունվարի 18-ին, Reuters գործակալությանը հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչը՝ անանուն մնալու պայմանով։ Նրա խոսքով՝ զոհվածների թվում կա շուրջ 500 ուժային կառույցների աշխատակից։ Պաշտոնյան «անմեղ իրանցիների» մահվան պատասխանատվությունը դրել է «ահաբեկիչների և զինված ապստամբների» վրա։

Իշխանությունները շաբաթ օրը նաև հրապարակել են տեսանյութեր, որոնցում, ըստ նրանց, սովորական ցուցարարների կողքին երևում են զենքով և դանակներով զինված անձինք։ Իրանի իշխանությունների պնդմամբ՝ այդ կադրերը վկայում են երկրում օտարերկրյա դիվերսանտների գործունեության մասին։

The post Առնվազն 5 000 զոհ՝ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում. The Guardian first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *