Հեղուկ գազը կներմուծվի Հայաստան երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով.1lurer
Հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրը շուտով կլուծվի: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ Հայաստան ռուսական հեղուկ գազը կներմուծվի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով:
«Քանի որ այս պահին հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրներ ունենք, որի հիմնական պատճառները նրանք են, որ ներմուծում ենք Իրանից և ՌԴ-ից: Իրանում հայտնի հանգամանքներով է պայմանավորված, ՌԴ-ինն էլ պայմանավորված է Վերին Լարսի անցակետով: Այս խնդիրը շուտով կլուծվի, քանի որ կկարողանանք ռուսական հեղուկ գազը Հայաստան ներմուծել երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով»,- հայտնեցին նախարարությունից։
The post Հեղուկ գազը կներմուծվի Հայաստան երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով.1lurer first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
