Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Июль
2018

Новости за 24.07.2018

Չինաստանում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ին նավթամթերքներ են վաճառում առանց պատժամիջոցների խախտման

168.am (168 ժամ) 

Չինաստանը ԿԺԴՀ-ի հետ առեւտրական կապեր է պահպանում նավթավերամշակման արտադրանքի մատակարարումների բնագաառում առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւերի խախտման:

Արցախցիները ցանկություն ունեն միանալու «Ես եմ» ծրագրին. Լևոն Մնացականյան

168.am (168 ժամ) 

Հնարավոր է, որ հաջորդ զորակոչին Արցախի բնակիչները ևս հնարավորություն ունենան մասնակցելու «Ես եմ» ծրագրին: ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Ես եմ» ծրագրի վերաբերյալ նախնական վերլուծության արդյունքները վկայում են, որ արցախցիները ևս ցանկություն ունեն մասնակցելու ծրագրին:

«Քեթրին Գրուպի» հետ փոխկապակցված ընկերություններում տուգումների արդյունքում պետբյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն

168.am (168 ժամ) 

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ:

Սահմանագծին հնարավոր է լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին. Լևոն Մնացականյան

168.am (168 ժամ) 

Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ասել է, որ այս օրերին հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում է նկատվել:



Հեշտացված օրվա կարգացուցակով ծառայողները վեց ամիսը մեկ փորձաքննության են ենթարկվելու առաջացող խնդիրները լուծելու նպատակով

168.am (168 ժամ) 

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության և անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունների կարևոր առաքելությունն է լինելու այն փոփոխությունների դիտարկումը, որոնցով նախկինում տարկետում ստացող զորակոչիկներն այժմ հայտնվում են ծառայության մեջ:

Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները ՊԲ-ի հետ որևէ կապ չունեն. Լևոն Մնացականյան

168.am (168 ժամ) 

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները որևէ առնչություն չունեն ԱՀ պաշտպանության բանակի հետ. ՊԲ-ին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են ՊԲ-ի հաշվեկշռում:

ՀՀԿ-ն կմասնակցի՞ ավագանու ընտրություններին. պարզաբանում է Էդուարդ Շարմազանովը

168.am (168 ժամ) 

ՀՀԿ-ում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը դեռևս չի քննարկվել։ 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցությունում ո՛չ ավագանու ընտրություններին մասնակցելու հարցն է քննարկվել, ո՛չ քաղաքապետի թեկնածուի։

Քննչական կոմիտեն՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում հնչած կրակոցների մասին

168.am (168 ժամ) 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հունաստանում բռնկված հրդեհներից հայեր չեն տուժել. ՀՀ ԱԻՆ

168.am (168 ժամ) 

Հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ. դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան:

ԵՀ-ն ակտիվացնում է ԵՄ-ի քաղպաշտպանության մեխանիզմը Հունաստանին օգնելու համար

168.am (168 ժամ) 

Եվրահանձնաժողովն առաջիկա ժամերին կակտիվացնի Եվրոպայի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն անտառային հրդեհներով պատված Հունաստանին օգնելու համար, որտեղ արդեն շուրջ 50 մարդ է զոհվել:

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թրամփին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

168.am (168 ժամ) 

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Մանրամասներ վերաքննիչ դատարանի դատավորի բնակարանից կատարված գողության դեպքի մասին

168.am (168 ժամ) 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ։

Որոշ զինծառայողներ հանրահավաքների մասնակցելու ցանկություն են հայտնում. ՊԲ- ում ահազանգեր են լինում

168.am (168 ժամ) 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երբեմն ահազանգեր է ստանում այն մասին, որ զինծառայողները մոտենում և դիմում են սպաների ու այլ զինծառայողների, որպեսզի մասնակցեն հանրահավաքների:

«Հին ուղեգորգերը դեռևս Ազգային ժողովում են, ցանկացած պահի լրագրողները կարող են տեսնել դրանք». Կնյազ Սարոյան

168.am (168 ժամ) 

Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունն այսուհետ կղեկավարի Կնյազ Սարոյանը հայտնում է, որ ԱԺ կողմից նոր ուղեգորգերի ձեռքբերումը պայմանավորված է հին ուղեգորգերի մաշվածությամբ և պիտանելիության հետ կապված խնդիրներով:

Ինքնասպանություն գործելու նպատակով կինը խմել է 10 հատ «Պարացիտամոլ» և 15 հատ «Նուրոֆեն» տեսակի դեղահաբեր

168.am (168 ժամ) 

Հուլիսի 23-ին ժամը 18:20-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:35-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 1984թ. ծնված Ռ. Ա-ն:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *