Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Август
2018

Новости за 01.08.2018

Մասիսի քաղաքապետի եղբայրն ազատ կարձակվի

168.am (168 ժամ) 

Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի: Պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն:

Արսեն Առստամյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ

168.am (168 ժամ) 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արսեն Առստամյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:

Օգոստոսի 5-ին երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար

168.am (168 ժամ) 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ №100/101 Երևան-Գյումրի-Երևան էքսպրես էլեկտրագնացքի:

«Ալեքս Հոլդինգ»-ին առաջադրված 5,2 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է

168.am (168 ժամ) 

ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում:

Աղիքային վարակներից ու նմանատիպ այլ հիվանդություններից խուսափելու համար մասնագետը հորդորում է պահպանել անհատական հիգիենան

168.am (168 ժամ) 

Հայաստանում սեզոնային վարակիչ հիվանդությունները շարունակում են ակտուալ մնալ, բայց իրավիճակը վերահսկելի է: Օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:



«Սփյուռքի նախարարությունն այլևս սոսկ մեդալ հանձնողի դերում չի լինելու»

168.am (168 ժամ) 

«Մենք լսել գիտենք», - ԱՄՆ-ում իր առաջին այցով գտնվող Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կալիֆոռնիայի հայ համայնքին հավաստիացնում է, որ աշխատելու են բոլորի հետ, անկախ քաղաքական, կուսակցական պատկանելությունից եւ հավատքից:

ԿԳՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ

168.am (168 ժամ) 

Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:

Մոսկվայում տապի պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարված

168.am (168 ժամ) 

Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնը օգոստոսի 1-ին Մոսկվայում եւ Մերձմոսկվայում եղանակային վտանգի մակարդակը բարձրացրել է մինչեւ նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Նախարարության պատասխանը` ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի բաց նամակին

168.am (168 ժամ) 

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», լինելով ՀՀ խոշորագույն ռազմավարական ծրագրերից մեկը, ՀՀ ղեկավարության և հանրության ուշադրության կենտրոնում է: Ցանկացած մասնագիտական և փորձագիտական ուսումնասիրություն ծրագրի պատասխանատուների կողմից խրախուսվում է։

Ադրբեջանի ՊՍԾ Եվլախի ռազմաբազան. Razm.info

168.am (168 ժամ) 

Ավանդաբար Ադրբեջանի մյուս ուժային կառույցները, այդ թվում ՊՍԾ-ն Հայաստանում ընկալվել են ու շարունակվում են ընկալվել ոչ պատշաճ լրջությամբ։

«Սանիտեքի» տնօրենը ընդունեց, որ սխալներ են թույլ տվել. նա հանդիպեց բողոքի ակցիայի դուրս եկած «Ելքի» անդամների հետ

168.am (168 ժամ) 

Այս պահին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում «Սանիտեք» ընկերության շենքի մոտ: Նրանք հայտարարում են, որ ամբողջ Երևանը աղբի և գարշահոտության մեջ է, ու պահանջում են, որ ընկերությունը խնդրին լուծում տա:

ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտը մնացել է առանց ղեկավարի. ում առաջար­կում են` հրաժարվում է. «Ժողովուրդ»

168.am (168 ժամ) 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտը, որը բանակի համար կարևոր նշանակություն ունե­ցող ոլորտներից մեկն է, տևական ժա­մանակ մնացել է առանց ղեկավարի: Այդ պաշտոնում նշանակման հարցը ՊՆ ղե­կավարների համար դարձել է խնդիր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

168.am (168 ժամ) 

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:

Բողոքի ակցիա «Սանիտեքի» մոտ. Պահանջում են վերացնել աղբը և գարշահոտությունը

168.am (168 ժամ) 

Այս պահին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում «Սանիտեք» ընկերության շենքի մոտ: Նրանք հայտարարում են, որ ամբողջ Երևանը աղբի և գարշահոտության մեջ է, ու պահանջում են, որ ընկերությունը խնդրին լուծում տա: Քիչ անց նրանք նամակ կհանձնեն ընկերությանը:

Անհայտ անձը առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով երկու շների է քարշ տվել. ոստիկանությունը պարզաբանում է

168.am (168 ժամ) 

Հուլիսի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի-Այգուտ ճանապարհով անհայտ անձը առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով երկու շների է քարշ տալիս։

Հաճախակի են դարձել դեպքերը, երբ մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ. արձանագրվում են վիրավորանք ու նույնիսկ սպառնալիք պարունակող մեկնաբանություններ. ՄԻՊ

168.am (168 ժամ) 

Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրությանն արժանի հարցերից են փաստաբանի կարգավիճակն ու նրա դերի ճիշտ ընկալումը հասարակությունում։ Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող գործոններից է:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *