Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Октябрь
2018

Новости за 08.10.2018

«Վենոմը» վարձույթի առաջատար է դարձել ԱՄՆ-ում և Կանադայում

168.am (168 ժամ) 

Սարդ մարդու վերաբերյալ պատկերապատումների երկրորդական գործող անձի մասին «Վենոմ» ֆիլմը անցյալ հանգստյան օրերին Միացյալ Նահանգներում գլխավորել է ամենահասութաբեր ֆիլմերի ցանկը, չնայած քննադատների բացասական կարծիքներին։

Կարո՞ղ եք գտնել ճիշտ պատասխանը

168.am (168 ժամ) 

Մտավոր կարողությունների զարգացումը շատ կարևոր է: Flytothesky.ru-ն ներկայացրել է առաջադրանք, որի ճիշտ պատասխանը գտնելու համար հարկավոր է ուշադիր լինել և գտնել օրինաչափությունը:

Դիսկոմֆորտ՝ փոփոխությունների անբաժանելի ուղեկիցը

168.am (168 ժամ) 

Ցավոք, մենք հաճախ այն շփոթում ենք դժբախտության հետ և այդ պատճառով էլ խուսափում փոփոխություններից, սակայն  նոր ճանաչողության հասնելու, սահմանափակող համոզմունքներից հրաժարվելու ու ինքդ քեզ իրական փոփոխությունների մղելու համար դիսկոմֆորտի զգացողությունը պարզապես անհրաժեշտ է: Դիսկոմֆորտն ազդանշան է, որը հաճախ կարող է շատ օգտակար լինել:



6 նշան, որոնք վկայում են ողնաշարի վնասման մասին. անուշադրության մի մատնեք

168.am (168 ժամ) 

Մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, աշխատանքային ժամերը համակարգչի առաջ անցկացնելն ու մի շարք այլ գործոններ կարող են հանգեցնել ողնաշարի վնասման: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ժամանակին բժշկական օգնության չդիմելու դեպքում սրանք կարող են հանգեցնել լուրջ հետևանքների: Այս ախտանշանների դեպքում դիմեք մասնագետի. հաշվի առեք, որ ախտորոշումը կարող է կատարվել միայն նրա կողմից:

Քաղաքական գործարք, որի գինը հայտնի չէ

168.am (168 ժամ) 

Ընդունված է ասել, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Այս ճշմարտության համատեքստում՝ նոր իշխանությունների օրոք Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող զարգացումները դիտարկելիս ևս մեկ, առաջին հայացքից պարադոքսալ եզրահանգման կարելի է հանգել:

Թուրք ուսուցիչն Աթաթուրքին անվանել է 20-րդ դարի մեծագույն սատանա

168.am (168 ժամ) 

Թուրքիայի Մալաթիա քաղաքում հետաքննություն է սկսվել տեղի դպրոցներից մեկում աշխատող ուսուցչի դեմ։ Ըստ աղբյուրի՝ ուսուցիչը (Մուրաթ Ք.) համացանցում վիրավորել է  Թուրքիայի Հանրապետությանը, ինչպես նաև հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։

Գազ չի լինելու

168.am (168 ժամ) 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 9-ի ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 17:00-ն դադարեցվելու է Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Լեռնագոգ, Դալարիկ, Քարակերտ գյուղական համայնքների, «Նորապատ», «Գոդավար», «ՌՄ պլազա» ՍՊԸ-ների, Քարակերտի պահածոների գործարանի և Իջևանի գինու-կոնյակի գործարանի մասնաճյուղի գազամատակարարումը:

«Դեկտեմբերին  ընտրությունները  կլինեն պարզապես ահավոր. մենք կդառնանք Ադրբեջան՝ առանց նավթի». Դավիթ Շահնազարյան

168.am (168 ժամ) 

«Գիտե՞ք, ժողովրդի անունը չի կարելի շատ շահարկել բառիս բուն իմաստով: Կան քաղաքացիներ, կա ժողովուրդ: Մարդկության պատմության մեջ բոլոր մեծագույն ոճրագործություններն արվել են հանուն ժողովրդի, ժողովրդի անունից և ժողովրդի աջակցությամբ»:

Հայաստանում մի քանի միլիոն դոլարի ներդրումների արդյունքում հիմնվելու է բուսական յուղերի գործարան

168.am (168 ժամ) 

Բիզնես Արմենիայի աջակցությամբ և մի քանի միլիոն դոլարի ներդրումներով Հայաստանում կհիմնվի նոր արտադրություն։ Ներդրումը կատարում է «ՂալբուրջյանԳրուպ» ընկերությունը՝ բուսական յուղերի ու գյուղատնտեսական այլ հավելումների արտադրություն հիմնելու նպատակով։

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հալածել երկրի շիական ընդդիմությանը

168.am (168 ժամ) 

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել և շինծու մեղադրանքներով ձերբակալել Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող անհնազանդ շիական Նարդարան ավանի բնակիչներին:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *