Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Август
2021

Новости за 27.08.2021

Ուռուտ գյուղի տներից մեկում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել

168.am (168 ժամ) 

Օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ 2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ոստիկանության Ստեփանավանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս բաժնի ծառայողները ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության գործընկերների հետ Ուռուտ գյուղի 1-ին փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Ուռուտի 36-ամյա մի բնակչի։

Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչն ԱՄՆ-ում կքննարկի ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման հարցերը

168.am (168 ժամ) 

Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ դեսպանորդ Նո Գյու Դոկը կայցելի ԱՄՆ, որտեղ կքննարկի ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման խնդիրը եւ այլ հարցեր: Օգոստոսի 27-ին այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունը:

Գողացել էր մեքենայի համարանիշերն ու օրեր անց բռնվել

168.am (168 ժամ) 

Օգոստոսի 1-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամեր առաջ գողացել են Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ռենո» մակնիշի մեքենայի համարանիշերը։

Ձվածեղ՝ մսակերների համար

168.am (168 ժամ) 

Տապակել աղացած միսը ձիթայուղով, միջին կրակի վրա մոտ 5-7 րոպե, լցնել սալսան, եփել 3-5 րոպե, այնուհետև ավելացնել ձվերը, ծածկել տապակը կափարիչով:

Հայկական PicsArt-ը, գնահատվելով ավելի քան 1 միլիարդ դոլար, դարձավ Unicorn ընկերություն

168.am (168 ժամ) 

1980-ականների սկզբին Խորհրդային Հայաստանում մեծացած Հովհաննես Ավոյանը երազում էր պետական ​​արվեստի դպրոց գնալ: Ներս մտնելու համար դիմորդները պետք է ներկայացնեին ծաղկամանի պատկերով նատյուրմորտ: Ավոյանի էսքիզը տպավորիչ չէր: Մերժվելով արվեստի դպրոցում՝ նա ընտրեց ստեղծագործական այլ ուղի՝ համակարգչային գիտություն՝ կենտրոնանալով արհեստական ​​բանականության և մեքենայական ուսուցման առաջին սերնդի վրա:

Ձեր ներքին խաղաղությունը պաշտպանելու 6 պարզ միջոց

168.am (168 ժամ) 

Մենք ապրում ենք անընդհատ շարժման մեջ: Մեզ շրջապատում են մարդիկ, մեր շուրջը տեղի են ունենում իրադարձություններ, որոնցից ոչ բոլորն են դրական ազդեցություն թողնում: Cluber-ը ներկայացնում է 6 պարզ միջոց, որոնք կօգնեն պաշտպանել ներքին խաղաղությունը:

Արհեստական ինտելեկտը կարող է մարդկանց զրկել ընտրությունից. փորձագետ

168.am (168 ժամ) 

Արհեստական ինտելեկտը, չնայած օգտակար եւ հարմար լինելուն, կարող է մարդկանց զրկել ընտրության, ինտելեկտուալ լարվածության, պատասխանատվության, ինտուիցիային եւ ընդհանուր առմամբ ինքնազարգացմանը հետեւելու անհրաժեշտությունից: Այս կարծիքը հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ, նոր մեդիաների բնագավառի փորձագետ Նատալյա Լոսեւան:



Հիփոթեքային վարկավորման պորտֆելով Կոնվերս Բանկը համակարգի առաջատարներից է

168.am (168 ժամ) 

Ազդեցիկ է հատկապես տարբեր ծրագրերի ներքո հիփոթեքային վարկավորման պորտֆելի աճը. Վերջին 4-5 տարիների ընթացքում Մատչելի բնակարան երիտասարդներին ծրագրի ներքո եւ Ազգային հիփոթեքային ընկերության վերաֆինանսավորմամբ վարկավորման ծավալերն աճել են մոտ 6 անգամ:

«Եթե Ադրբեջանի կողմից նայենք, ապա Թուրքիան շատ դրական ազդակներ է տալիս, իսկ Հայաստանի համար որևէ դրական ազդակ չեմ տեսել». Թուրքագետ

168.am (168 ժամ) 

«Թուրքիայի կողմից որևէ դրական ազդակ չկա, իհարկե, նայած, որ կողմից ենք դիտարկում, եթե Ադրբեջանի կողմից նայենք, ապա Թուրքիան շատ դրական ազդակներ է տալիս, իսկ Հայաստանի համար որևէ դրական ազդակ չեմ տեսել, հակառակը՝ եղել են հակահայկական ազդակներ։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հայկական գյուղերն անգամ իրենց անվանումներով չի կոչում, այլ ադրբեջանական, ապա հայտնի է դառնում, թե նա ում համար է աշխատում և որ երկրի վարչապետն է։ Այստեղից արդեն պարզ է դառնում, թե Փաշինյանի ասած դրական ազդակներն ում համար են... Читать дальше...

Ադրբեջանական կողմը խաթարում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Միրզոյանը՝ ՌԴ դեսպանին

168.am (168 ժամ) 

Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաև օգոստոսի 26-ի կառավարության ծրագրում:

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ օգոստոսի 14-ից 105.000 մարդ է տարհանել Քաբուլից

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ը գործընկերների հետ կարողացել է Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռներով գրեթե 105.000 մարդ դուրս տանել օգոստոսի 14-ից ի վեր: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը:

«Ասել եմ, որ ժամանակին իրենց նմանները մեզ նմաններին վերացրեցին, հետո արդեն սկսեցին խնդիր ունենալ իրենք»․ Հովիկ Աղազարյան

168.am (168 ժամ) 

«Ես իրավական գնահատական չեմ կարող տալ, ես քաղաքական գնահատականներ կարող եմ տալ։ Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ, ես դրա իրավունքը, գործառույթները, հիմքերը չունեմ, ես կարող եմ ասել, որ նրանք մեր թշնամական երկրների ղեկավարներն են, եթե դա ձեզ բավարարում է, բայց ասել, թե նրանք միջազգային հանցագործներ են՝ ես չունեմ այդ իրավունքը։ Ես բազմաթիվ փաստեր գիտեմ, որոնք ռազմական հանցագործության տարրեր են պարունակում իրենց մեջ»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։

Ուժեղացված ծառայություն՝ Գավառում

168.am (168 ժամ) 

Օգոստոսի 26-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի բաժնի և ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները հանցագործությունների կանխման և նախականխման, բացահայտման, իրավախախտումներ հայտնաբերելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն իրականացրին Գավառում։

Հայտնի են «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

168.am (168 ժամ) 

Ստամբուլում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքներով Երևանի «Ալաշկերտ»-ը հայտնվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ավստրիական ԼԱՍԿ-ը, իսրայելական «Մաքքաբի Թել Ավիվ»-ը, ֆինլանդական ՀԻԿ-ը:

Թբիլիսիում հայտնվել են պատվաստման շարժական կետեր

168.am (168 ժամ) 

Թբիլիսիում հայտնվել են կորոնավիրուսի դեմ պատվաստման շարժական կետեր, որոնք տեղակայված են մարդատար ավտոբուսներում: Նախագիծը գործարկել են Վրաստանի առողջապահության նախարարությունում՝ Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համատեղ:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

168.am (168 ժամ) 

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 27-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը... Читать дальше...

ՀՀ դե ֆակտո իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ. Վարուժան Գեղամյան

168.am (168 ժամ) 

Թուրքագետ, պ.գ.թ.Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ և որևէ իրական քայլ այն Հայաստանի վերահսկողության տակ վերցնելու համար չի անելու (ինչպես դա եղել է Սև լճի, Կութ գյուղի պարագայում):

Ֆեյսբուքից դուրս «բանավիճել էին» արդեն կացինով․ ոստիկանությունը տեսանյութ է տարածել

168.am (168 ժամ) 

Օգոստոսի 22-ին գիտավերլուծական մի կազմակերպության ֆեյսբուքյան էջին անծանոթ օգտատերը վիրավորական արտահայտություններ էր տեղադրել, ինչից հետո կազմակերպության անդամներից մեկը պայմանավորվել էր օգոստոսի 23-ին, ժամը 18-ին, պարզաբանումների համար նրա հետ հանդիպել Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում։ Նշված ժամին օգտատերը կացինը ձեռքին իջել էր մեքենայից, խփել հանդիպման եկած կազմակերպության անդամի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

«Ճանապարհներն այս պահին փակ են, բանակցությունները որևէ արդյունք չեն տվել». Գևորգ Փարսյան

168.am (168 ժամ) 

«Ճանապարհներն այս պահին փակ են, բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Իմ տեղեկություններով՝ բանակցությունները պետք է շարունակվեն։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցում են սահմանապահ զորքերը»,- նշեց Գևորգ Փարսյանը։

«ԱԺ-ն «օկուպացնող» ՔՊ «մարտական զորախումբը» ինչո՞ւ չեք ուղարկում բացելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհը»․ Էդուարդ Շարմազանով

168.am (168 ժամ) 

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ, շուտով կապիտուլյանտների թիմը «լուրջ դեմքով» կհայտարարի, որ Սյունիքում նման խայտառակ իրավիճակի եւ ադրբեջանզիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման մեղավորը իրենք չեն, այլ Մխիթար Սպարապետն ու Գարեգին Նժդեհն են։

Գյումրիում քաղաքացին դուրս է եկել ավտոմեքենայից և կացնով հարձակվել իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա․ ՔԿ

168.am (168 ժամ) 

2021թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 14:30-ին, Գյումրի քաղաքի բնակիչը  ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն թվականի օգոստոսի 22-ին «Ազգային արժեք» ակումբի ֆեյսբուքյան էջին իրեն անծանոթ ֆեյսբուքյան օգտատերը վիրավորական արտահայտություններ է կատարել, որի կապակցությամբ ինքը, զանգահարելով վերջինիս, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց հանդիպելու վերաբերյալ: Արդյունքում՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում... Читать дальше...

Խնդրում ենք ևս մեկ անգամ՝ նորից դառնալ զինվոր, նորից ընդգրկվել հայրենիքի պաշտպանությանը․ Արշակ Կարապետյան

168.am (168 ժամ) 

Արշակ Կարապետյանն այցելել է նաև վրանային ավան, տեղում ծանոթացել հավաքի մասնակիցների կենցաղ-կացարանային պայմաններին, զորամիավորման ու զորամասի հրամկազմին հանձնարարել անել առավելագույնը՝ որակյալ սնունդն ու կացարանային պատշաճ պայմաններն ապահովելու համար։

«Հայաստանը զրկվում է իր էներգետիկ համամակարգի դիվերսիֆիկացման հնարավորությունից․ առանց դիվերսիֆիկացիա չկա անվտանգություն»

168.am (168 ժամ) 

Սա է, թերևս, պատճառը, որ 2018-ի իշխանափոխությունից հետո գերդանդաղ տեմպերով է կառուցվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ օդային գիծը, իսկ Հայաստան-Վրաստան գծի կառուցման նախագիծն ընդհանրապես սառեցվեց: Այսպիսով, կյանքի է կոչվում Բաքվի կողմից տարիներ շարունակ մշակվող սցենարը, համաձայն որի Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքն անցնում է կամ Ադրբեջանի տարածքով կամ էլ հայտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *