Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Сентябрь
2021

Новости за 16.09.2021

Ավստրալիան առնվազն 8 ատոմային սուզանավ կստանա AUKUS-ի շրջանակներում

168.am (168 ժամ) 

Ավստրալիան առնվազն 8 ատոմային սուզանավ կստանա AUKUS պաշտպանական դաշինքի շրջանակներում, ասվում է վարչապետ Սքոթ Մորիսոնի եւ երկրի եւս երեք նախարարների համատեղ հայտարարության մեջ: Այդ մասին ասվում է ավստրալական կառավարության ղեկավարի պաշտոնական կայքում:

Ավագ եղբայրն ի վիճակի չէր բացատրություն տալու. վիճակը ծանր էր…

168.am (168 ժամ) 

Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք` թոքի վնասումով, կրծքավանդակի, պարանոցի և գլխի ծակած-կտրած վերքեր, որովայնի մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ:

ԱՄՆ-ը և նրա համագործակիցները կհայտարարեն անվտանգության բնագավառում նոր ձևաչափի ստեղծման մասին

168.am (168 ժամ) 

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի իշխանությունները շուտով կհայտարարեն անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը:

Մուշի բաժնի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

168.am (168 ժամ) 

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Տիմիրյազևի փողոցից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն փողոցի 57-ամյա մի բնակչի։ Նրա հողամասի զննությամբ հայտնաբերվեց մշակումն արգելված կանեփի 54 բույս:

Նրբահամ հավի կրծքամիս՝ պատրաստված արևելյան ձևով

168.am (168 ժամ) 

Կրծքամիսը լվանալ և մասնատել: Աղ, սև պղպեղ և կոճապղպեղ ցանել, վրան քարրի և ճզմած սխտոր քսել, ավելացնել սոյայի սոուս: Թողնել՝ մարինացվի մոտ 1 ժամ: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, ավելացնել մեղրը:

Հռոմի պապը պատվաստանյութերը մարդկության բարեկամ է անվանել

168.am (168 ժամ) 

«Դա տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստանյութերի հետ բարեկամության պատմություն ունի: Մանուկ տարիքում մենք պատվաստվում ենք կարմրուկի, պոլիոմելիտի դեմ, բոլորը պատվաստվում են, և ոչ ոք ոչինչ չի ասում»,- նշել է Ֆրանցիսկոսը, ով անձամբ կորոնավիրուսի դեմ պատվաստված է և հաճախ է կոչ անում մարդկանց անել նույնը:



Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում դանակահարություն է եղել

168.am (168 ժամ) 

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում դանակահարություն է եղել։ Քիչ անց հիվանդանոցից են հայտնել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։

Սուտն է կործանիչը

168.am (168 ժամ) 

Հայերս հանդուրժող ենք ստի նկատմամբ։ Միգուցե պատճառներից է մեր հպարտության առարկա հանդիսացող շուստրիությունը, միգուցե տարբեր տերությունների ու համակարգերի տակ գոյատևելու ճկունությունը, միգուցե այլ գործոններ, բայց փաստն այն է, որ հանդուրժող ենք, ստախոսներին չենք գամում ամոթի սյանը, սուտը համարելով փոքր մեղք։

«Սուրեն Պապիկյանը հպարտանում է՝ խաղողը 115 դրամից դարձրինք 130, բայց գործարանները խաղողի որակը պատճառաբանելով՝ իրենց ուզած գնով կմթերեն»․ խաղողագործ

168.am (168 ժամ) 

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, խաղաղագործ Տոնական Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Պապիկյանի երեկվա ելույթից հետո այսօր զանգահարել են խաղող մթերող մի քանի գործարան.

Իրանցի վարորդներն ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ-ն Իրանի համար կմնա տարանցիկ երկիր․ Սուրեն Պապիկյան

168.am (168 ժամ) 

Գորիս–Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ Այս մասին, ըստ Սպուտնիկ Արմենիայի, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

ՔՏՀԱ տեսչական մարմինն արձանագրել է խախտումներ Աջափնյակ վարչական շրջանում, Գյումրիում և Վանաձորում

168.am (168 ժամ) 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանպորտային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 16-ին դիտարկել են Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի կանոնավոր ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցները։

Հերթական մահակն ուղղված խոսքի ազատությանը՝  «խաղամոլության դեմ պայքարի» փաթեթավորմամբ

168.am (168 ժամ) 

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրենքի նախագծում առկա մյուս հիմնավորումներին՝ նա հավելեց. «Պետք է հաշվի առնել ներկա իրավիճակը՝ այն, որ մամուլի եկամուտները հիմնականում այդ գովազդներից են, որովհետև տնտեսական իրավիճակը բերել է նրան, որ գովազդների գերակշռող մասն այդ ոլորտից է գալիս: Եթե նման որոշում են կայացնում, պետք է նաև կոմպենսացիոն ինչ-որ մեխանիզմներ ստեղծեն, որովհետև սա նաև անուղղակի հարված կարող է լինել խոսքի ազատությանը:

Թուրքիայի Տրապիզոն նահանգում առգրավվել և ոչնչացվել են «Քուրդիստան» գրությամբ գլխարկները

168.am (168 ժամ) 

Թուրքիայի Տրապիզոն նահանգի Շալփազարը շրջանում գործող «Անատոլական գլխարկներ» անունը կրող արտադրամասի վրա հարձակում է տեղի ունեցել ԱՇԿ-ական ՏԻՄ ղեկավարի և ՏԻՄ աշխատակիցների կողմից:

Մի հարցի պատմություն և դառը ու տխուր իրականություն

168.am (168 ժամ) 

Ազգային ժողովում անհետ կորած տղերքի հարցով զբաղվող պետական մարմնի, միջգերատեսչական հանձնաժողովի բացակայության մասին, «գունագեղ» շոուի մասին կառավարությանն ուղղված իմ հարցից հետո քննադատության մի տարօրինակ ալիքի հետ բախվեցի:

ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում սեպտեմբերի 9-15-ը 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ

168.am (168 ժամ) 

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2021թ սեպտեմբերի 9-ից 15-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ:

Վնասազերծվել է «Մեծ Սահարայի իսլամական պետության» պարագլուխը. Մակրոն

168.am (168 ժամ) 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ֆրանսիական զորքերի կողմից «Մեծ Սահարայի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի վնասազերծման մասին: Այդ մասին հաղորդել է «Ֆրանս պրես» գործակալությունը:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *