Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Январь
2022

Новости за 08.01.2022

Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո տղամարդն օդանավակայանից բերման է ենթարկվել

168.am (168 ժամ) 

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 7-ին, ժամը 18.30-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին բերման է ենթարկվել Վահե Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Կրեմլի ամենագեղեցիկ զենքը. Ռեգինա Զբարսկայայի պատմությունը

168.am (168 ժամ) 

Ռեգինա Զբարսկայան վաղ տարիքում հասկացավ, որ գեղեցկությունն ու երիտասարդությունը իրեն կարող են ապահովել արժանապատիվ ապագա, բայց երիտասարդությունը ժամանակավոր երևույթ է, իսկ գեղեցկությունը երջանկություն չի երաշխավորում: Նրա կյանքում ամեն ինչ է եղել, բացի փոխադարձ սիրուց:

«Կառավարական դաչաներում» ապրողների թիվը կավելանա

168.am (168 ժամ) 

2021 թվականի տարեմուտին՝ դեկտեմբերի 30-ին, Կառավարությունը չզեկուցվող հարցով ընդունել է իրենց համար մի կարևոր որոշում։ Այսուհետև Կոնդի առանձնատներում, որը ժողովրդին հայտնի է կառավարական դաչաներ անունով, հարկատուների հաշվին կապրեն ոչ միայն այս կամ այն գերատեսչության հատուկ պաշտպանության ենթակա պաշտոնյաներն իրենց ընտանիքներով, այլև ցանկացած պաշտոնյա, որի վերաբերյալ վարչապետի աշխատակազմը որոշում կկայացնի ու անհրաժեշտ կհամարի, որ պետք է ապրի հարկատուների հաշվին՝ Կոնդի առանձնատներում։

Օմիկրոն շտամով պայմանավորված ԱՄՆ-ում հոսպիտալացումների թիվը դառնում է ռեկորդային բարձր

168.am (168 ժամ) 

Կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումների թիվը շուտով ԱՄՆ-ում կդառնա ամենաբարձրը՝ գերազանցելով անցյալ տարվա հունվարին գրանցված ռեկորդային բարձր ցուցանիշը, ինչը պայմանավորված է օմիկրոն շտամի տարածմամբ:

Sony-ն հայտարարել է էլեկտրամեքենաների արտադրություն սկսելու մտադրության մասին

168.am (168 ժամ) 

Ճապոնական Sony Group Corporation-ը էլեկտրական մեքենաների մշակման բաժին կստեղծի: Հայեցակարգի մշակման շրջանակներում գարնանը ստեղծվելիք Sony Mobility-ն կզբաղվի համաշխարհային շուկա ավտոմեքենաների մուտքով։ Այն «լիովին կօգտվի արհեստական ​​ինտելեկտի և ռոբոտաշինության հզորությունից», ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։



«Ժողովուրդն արդեն հասկանում է, որ իրենք ոչ թե ժողովրդավար են, այլ պաշտոնամոլ»․ Ուրցաձորի համայնքապետը՝ Վեդիում նոր ընտրություն անցկացնելու մասին

168.am (168 ժամ) 

Կառավարությունը հունվարի 4-ին որոշում ընդունեց՝ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել։

«2018–ին փողոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը դեմ է ղազախական նիկոլներին և ղազախական «Մարտի 1»–ին»․ Անդրանիկ Թևանյան

168.am (168 ժամ) 

Ղազախստան մեկնած հայկական զորախմբին բաժին է հասել Ալմաթիի կենտրոնական շուկայի հսկողությունը։ Փաստորեն, Ղազախստանում հայերն առաջնորդվեցին «Որտեղ հաց, էնտեղ կաց» հայտնի տարբերակով։

«Անկախ իրադրային մեծ թվով հանգամանքների տարբերություններից, Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց». Տիգրան  Աբրահամյան

168.am (168 ժամ) 

Եթե մի կողմ դնենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների սոցիալ-տնտեսական գործոնը և խնդիրը դիտարկենք ահաբեկչական, արմատական էլեմենտների ակտիվացման և, չի բացառվում, ներթափանցման տիրույթում, ապա ակնհայտ է, որ այդ տեսանկյունից մեր տարածաշրջանը ևս խոցելի է։

Սյունիքի մարզում իրանական բեռնատար է վթարի ենթարկվել

168.am (168 ժամ) 

Իրանի քաղաքացին հունվարի 8-ին, ժամը 11:16-ին դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ առ այն, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ «Skania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Երևանը որոշ հաշվարկներ ունի Ղազախստան ուժեր ուղարկելու որոշման հիմքում․ Եվսեև

168.am (168 ժամ) 

«Ղազախստանում չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվել, որի հիմքում, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին ներքաղաքական կոնտեքստն է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ղազախստանյան իրադարձություններին ու ՀԱՊԿ որոշմանը՝ միջամտել իրավիճակին։

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը դիմում է բարերարներին՝ համալիրում գտնվող 91 անօթևան մարդկանց կացարանով և սննդով ապահովելու նպատակով

168.am (168 ժամ) 

Հիմնադրամը 2011 թ. դեկտեմբերի 23-ից Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ՝ համատեղ իրականացրել է «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների» ծրագիրը՝ նախատեսված 40 շահառուների համար: Հիմնադրամի կողմից իրականացված ծրագիրը իր արդյունքներով արդարացված և շատ հաջողված էր:

Արցախի Աստղաշեն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է մահացած

168.am (168 ժամ) 

Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչից հունվարի 6-ին ոստիկանության շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն գյուղի 91-ամյա բնակիչ Է.Ա.-ն հունվարի 5-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *