Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Октябрь
2022

Новости за 01.10.2022

Կասիլյասը խոսել է Շակիրայի հետ իր սիրավեպի մասին

168.am (168 ժամ) 

Լրատվամիջոցները սկսել են ակտիվորեն քննարկել այն լուրերը, թե Իկեր Կասիլյասը հանդիպում է Ժերար Պիկեի նախկին կնոջ՝ Շակիրայի հետ։ Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը ստիպված է եղել հերքել բամբասանքները։

Մեսսին քննադատության է ենթարկվել էկոակտիվիստների կողմից. նրա անձնական ինքնաթիռը երեք ամսում կատարել է 52 թռիչք

168.am (168 ժամ) 

Վերջապես ՊՍԺ-ում ամեն ինչ հանդարտվեց Գալտիեի և Մբապեի ավազոտ զբոսանավերի մասին կատակից հետո։ Հիմա էլ էկոակտիվիստները նոր սկանդալի մեջ են մեղադրում փարիզյան թիմին։ Այժմ քննադատությունն ընկել է Լիոնել Մեսսիի վրա։

Քրիստոնեության մեջ ամենակարևորը արտաքին ձևից էությանը անցնել սովորելն է

168.am (168 ժամ) 

Մեղքն ամբողջովին ապակողմնորոշում է մարդու հոգին,- բացատրում էր հայր Պորֆիրիոսը։- Եվ այդ խառնաշփոթը հնարավոր չէ ոչ մի բանով վերացնել․․․ Միայն Քրիստոսի լույսն է ամեն ինչ պարզաբանում․․․

Ինչպե՞ս է տղամարդը մեկ տարում 50 ադամանդ գտել

168.am (168 ժամ) 

Սեպտեմբերի սկզբին Սքոթ Քրեյքսը գնացել էր ադամանդներ փնտրելու Diamond Crater State Park-ում: Համաձայն այգու կանոնների՝ որոնողները կարող են խառնարանից հավաքել ոչ ավելի, քան 22 կիլոգրամ մանրախիճ, որպեսզի այն փորձարկեն օգտակար հանածոների համար ավելի հարմար պայմաններում: Մանրախիճը մաղելով՝ Քրեյսը փոքրիկ ադամանդ է հայտնաբերել և այն տարել գնահատելու և գրանցելու:



Ժնևում բարդ խոսակցություն է սպասվում․ Տարասով

168.am (168 ժամ) 

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ժնևում սպասվող բանակցությունները բարդ են լինելու, քանի որ սեպտեմբերյան ռազմական բռնկմամբ խախտվեց այն դիվանագիտական տրամաբանությունը, որը հաստատվել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Սրճարանի մշտական այցելուի անսովոր պատվերը վախեցրել է բարիստային

168.am (168 ժամ) 

TikTok-ի օգտատեր @sk_d0ntplay-ը, ով Starbucks-ում որպես բարիստա է աշխատում, խոսել է սրճարանի մշտական այցելուի անսովոր պատվերի մասին։ Նրա օգտահաշվում տեղադրված տեսանյութն արժանացել է New York Post-ի ուշադրությանը:

Արդյո՞ք Չարլզ III-ը կդառնա պատմության «ամենականաչ» միապետը

168.am (168 ժամ) 

Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ III-ին անվանում են «բնապահպան» և «առաջին բնապահպան միապետ»։ Ինչպե՞ս են ձևավորվել Եղիսաբեթ II-ի ժառանգորդի հայացքները, և կկարողանա՞ արդյոք նա իրականացնել դրանք գահին։

Ի՞նչ առաջարկներով են իրանցի գեներալները եկել Երևան, ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում Իրանից

168.am (168 ժամ) 

Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանի կարծիքով՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում ոչ մի պայմանագիր որևէ երկրի չի երաշխավորում, որ իր տարածքում պատերազմ տեղի չունենա:

«Տելեգրամով» թմրանյութ էին ձեռք բերել, տարբեր վայրերում տեղադրել ու բռնվել

168.am (168 ժամ) 

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին Շիրակի մարզի Փանիկ գյուղի երկու բնակչի։

2.2 միլիարդ դրամ՝ պետությանը միլիոնների վնաս պատճառած ընկերությանը, ևս 32 միլիոն՝ Բագրատ Բադալյանի ընտանեկան բիզնեսին

168.am (168 ժամ) 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2 միլիարդ 259 միլիոն դրամով մեկ անձից գնման ընթացակարգով հերթական պայմանագիրն է կնքել մի ընկերության հետ, որը մեկ տարի առաջ, ըստ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, պետությանը պատճառել է 3.5 միլիոն դրամի վնաս։

Լարսում մաքսանենգության դեպք է բացահայտվել

168.am (168 ժամ) 

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ, վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում կանխվել է չհայտարարագրված ապրանքների ներկրման փորձ:

21-ամյա երիտասարդը խոստովանել է

168.am (168 ժամ) 

Սեպտեմբերի 27-ի երեկոյան ոստիկանություն էր զանգել Վարդենիսի Երևանյան փողոցի բնակիչ մի կին և հայտնել, որ տնից կատարել են գողություն:

«Մշտապես ճնշված, թույլ, անտեսված Փաշինյանին այսօր իշխանություն է տրվել, և նա պարպում է իր չարությունն ու վրեժը»․ Կարին Տոնոյան

168.am (168 ժամ) 

«Ես գիտեմ Նիկոլի ծագման ամբողջ պատմությունը՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից։ 1982-ին՝ խորհրդային շրջանում, Երևանում բացվեց հայագիտական դպրոց, որի դասղեկն Աշոտ Բլեյանն էր։ Այս անուններն անգամ ինչ-որ զգացողություն են արթնացնում։ Հայրենասիրական դաստիարակության քողի տակ մեծացրին մի սերնդի, որը պիտի 1988-ի շարժումը նախաձեռներ»,- ասաց քաղաքական գործիչը։

«Այդ բարձրացումը համարժեք չէ. գնաճը շարունակում է մնալ առաջանցիկ». Լիլիա Ամիրխանյան

168.am (168 ժամ) 

Հայաստանում կբարձրացվի նվազագույն աշխատավարձի չափը. կառավարությունը հերթական նիստում հավանության է արժանացրել որոշումը, որով նվազագույն աշխատավարձը նախկին՝ 68 հազար դրամի փոխարեն՝ նախատեսվում է դարձնել 75 հազար դրամ։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *