Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Январь
2024

Новости за 06.01.2024

Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը

168.am (168 ժամ) 

Ակադեմիական քաղաքի կառուցման համար որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևանի 17-րդ թաղամասը։ Կառավարության երեկվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց քաղաքի ստեղծման համար Երևանի 17-րդ թաղամասի, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։

Իրանն այս ահաբեկչության արդյունքում ստացել է գործողությունների ազատություն՝ պատժելու իր թշնամիներին. Վարդան Ոսկանյան. «Փաստինֆո»

168.am (168 ժամ) 

Եթե անգամ Իրանում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորումն է ստանձնել, մինչնույն է, կարծում եմ, այդ ահաբեկչության հետևում կանգնած են այլ կազմավորումներ, որոնց ձեռնատու է Իրանի ներսում իրավիճակի ապակայունացումը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանն՝ անդրադառնալով հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում նահատակների գերեզմանատանը տեղի ունեցած պայթյուններին, որոնց արդյունքում հաստատված զոհերի թիվը հասել էր 89-ի։

Հարավային Կորեայի ոստիկանությունը կանխել է նախագահի գրասենյակ ներթափանցելու փորձը

168.am (168 ժամ) 

Հանրահավաքը նախապես համաձայնեցված չէր։ Ուսանողական միության անդամները հանդիպում են խնդրել նախագահի գրասենյակի աշխատակիցների հետ, որից հետո սկսել են ներխուժել շենք դարպասներով և ցանկապատով:

Կոնգոն հերքել է Իսրայելի հետ բանակցությունները Գազայից փախստականներ ընդունելու վերաբերյալ

168.am (168 ժամ) 

«The Times of Israel»-ը, հունվարի 3-ին, հղում անելով իսրայելցի պաշտոնյային, հայտնել էր, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխող կոալիցիան գաղտնի կապի մեջ է Կոնգոյի ներկայացուցիչների հետ և քննարկելու է Գազայից հազարավոր միգրանտների ընդունելու հնարավորությունը:



Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ

168.am (168 ժամ) 

Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում և հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջև, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին։ Գեղեցիկ օրհներգությամբ է հոգեպարար շարականը մեզ փոխանցում Սուրբ Ծննդյան հիասքանչ իրողությունը:

Թուրքմենստանն ու ԱՄԷ-ն քննարկել են համագործակցությունը մեթանի արտանետումների կրճատման ոլորտում

168.am (168 ժամ) 

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, ելույթ ունենալով դեկտեմբերին Դուբայում կայացած «COP-28» կլիմայական կոնֆերանսում, հայտարարել էր, որ Թուրքմենստանը միանում է մեթանի արտանետումներին վերաբերող միջազգային պայմանագրին՝ ստանձնելով կոնկրետ պարտավորություններ։

Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը Ստամբուլում բողոքի ցույց կանցկացնի

168.am (168 ժամ) 

«Հայրենիքը» մեղադրում է ամերիկյան վարչակազմին Մերձավոր Արևելքում իրականացվող քաղաքականության համար։ Այն ձախակողմյան կուսակցություն է, ունի հակաարևմտյան և հակաամերիկյան ուղղվածություն։

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին 3 բեռնատար է կողաշրջվել. JAC մակնիշի բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

168.am (168 ժամ) 

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենաները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ ավտոկռունկի օգնությամբ ուղղել «ZIL» մակնիշի բեռնատարը:

Հիսուս Քրիստոսի` մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Ճրագալույցի պատճառը

168.am (168 ժամ) 

Հույժ գեղեցիկ է Ճրագալույցի օրվա խորհուրդը: Այն նախատոնակն ու կարապետն է պաշտամունքի ութ օրերի, սա էլ միասին վերցրած՝ ինը օր։ Ճրագալույցը նախօրինակն է այն հավիտենության, որն աշխարհի լինելուց էլ առաջ էր:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *