Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Апрель
2024

Новости за 03.04.2024

Լեհաստանին զրկել են իսրայելական «Pegasus» լրտեսական ծրագրի լիցենզիայից

168.am (168 ժամ) 

Քաղաքական գործիչների ապօրինի գաղտնալսման հետ կապված սկանդալը հանգեցրել է նրան, որ Լեհաստանին զրկել են իսրայելական Pegasus ծրագրային ապահովման լիցենզիայից: Այս մասին լեհական հեռուստատեսության եթերում հայտնել է Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը:

ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են Գազայում սովի սպառնալիքի մասին

168.am (168 ժամ) 

Գազայի բնակիչների կեսից ավելին գտնվում է սովի շեմին, և նրանցից ավելի քան 1 միլիոնն անօթևան է մնացել 2023 թվականի աշնանը սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի համատեղ զեկույցում։

Պերուի նախագահին մեղադրել են 500.000 դոլար գումարի զարդեր ունենալու մեջ

168.am (168 ժամ) 

Վիլիենան հավելել է, որ դատախազությունն ուսումնասիրում է նաև Բոլուարտեի եկամուտների մասին հայտարարագիրն, ըստ որի՝ վերջին երկու տարվա ընթացքում նախագահը հարստացել է մոտ 116 հազար դոլարով։

Միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում ազատ մամուլի, ազատ խոսքի, կարծիքի ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ իշխանությունների ոտնձգություններին. ՀԺՄ

168.am (168 ժամ) 

Մարտի 22-ի առավոտյան, իր բնակարանից դուրս գալուց հետո, ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցները մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ, բռնություն գործադրելով՝ գետնին են տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին:

Ճուտը՝ շերտավոր խմորի մեջ

168.am (168 ժամ) 

Միջուկի համար լյարդն ու սիրտը մանր կտրատեք: Խառնեք մսի խճողակի, կաթով թրջած ու քամած հացի, տոմատի մածուկի, կտրտած սոխի ու ձվերի հետ, աղ ու պղպեղ արեք, խառնեք:

Հայացք մեր կյանքին

168.am (168 ժամ) 

Եվ արդ, մարդու ողջ գոյության նպատակը հենց իր ներքին կյանքն ապրելն է: Հրեաներն ասում են, թե մարդ այս աշխարհ է գալիս որպես մի «վայրի այծիկ» (շատ մաքուր ու անմեղ, բայց դեռևս վայրի), և պետք է հեռանա այս աշխարհից որպես Հրեշտակ: Հարց տանք մեզ. մենք ապրո՞ւմ ենք այդպես, մենք այդ այծիկին դարձնո՞ւմ ենք Հրեշտակ, թե՞ դեռ մի բան էլ ապականում ենք նրա մաքրությունը և այդ անմեղ արարածին դարձնում գազան, որը շուտով սկսում է հոշոտել շուրջբոլորը...



Մանկաբույժը՝ երեխաների համար ասպիրինի վտանգավորության մասին

168.am (168 ժամ) 

Ասպիրին ընդունելը կարող է երեխաների մոտ վտանգավոր համախտանիշ առաջացնել, զգուշացրել է մանկաբույժ Դմիտրի Մոլոդոյը։ Այս դեղամիջոցի լուրջ վտանգների մասին նա խոսել է «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում։

Հայաստանի դեմ վարվող պատերազմի թաքնված նպատակը

168.am (168 ժամ) 

Այսօր տեղի ունեցող աղետալի գործընթացներին տրվող ամենատարածված, ամենամոդայիկ ու ամենահեշտ բացատրությունը հասարակությանն ազգային, արժեքային, բարոյական անկման մեջ մեղադրելն է։

Ֆրանսիան կոտրում է տաբուն՝ սարքավորումներ մատակարարելով ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանին

168.am (168 ժամ) 

Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ։ Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ենք սկսել, որը զարգանում է, Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Ուկրաինա-Հայաստան. զուգահեռներ ու տարբերություններ․ ի՞նչ չի անի Արևմուտքը ՀՀ-ի համար

168.am (168 ժամ) 

Մինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգնության հերթական խմբաքանակն է խնդրում ԱՄՆ-ից՝ խոսելով դրա ձգձգման աղետալի հետևանքների մասին, Արևմուտքը տնտեսական և հումանիտար օգնություն է խոստանում Հայաստանին, որի հարցն առաջիկայում՝ ապրիլի 5-ին, կքննարկվի Բրյուսելում եռակողմ՝ Երևան-Բրյուսել-Վաշինգտոն ձևաչափով։

Ինչպես էր Ֆրունզիկ Մկրտչյանը 20 տարի ապրում առանց անձնագրի

168.am (168 ժամ) 

Մհեր Մկրտչյան դերասանին Խորհրդային Միությունում բոլորը դեմքով ճանաչում էինք: Հիշվող արտաքինով դերասանը Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմում գլխավոր դերասանուհու քեռու դերից հետո արթնացավ տառացիորեն հանրահայտ: Դերասանին հնարավոր չէր շփոթել որևէ մեկի հետ, իսկ Ֆրունզիկ Մկրտչյանն այնքան հանրաճանաչ էր, որ նա իր հետ անգամ անձնագիր չէր վերցնում. Նրան բոլորը ճանաչում էին:

«Սրանք երկիրը վերածել են «քաղբանտարկյալների բաստիոնի», իսկ թե ուր ենք շարժվում` վաղուց պարզ էր». Տիգրան Աբրահամյան

168.am (168 ժամ) 

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմեն Աշոտյանի գործով դատավարություններն աստիճանաբար վերածվում են բաց դասախոսության, որտեղ քննարկվում է ամեն ինչ բացի Արմենին վերագրվող արարքից:

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

168.am (168 ժամ) 

ՀՀ ԱԳՆ-ն կարևոր է համարել նաև արձանագրելը, որ Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը վայելում է լայն աջակցություն. այն համահեղինակում են բոլոր հինգ տարածաշրջանային խմբերի անդամ հանդիսացող երկրները:

Լարսը երբ փակվեց, Բրյուսելից ստացած փողն ի՞նչ եք անելու. ցանելու եք, որ աճի՞. Նաիրի Սարգսյան

168.am (168 ժամ) 

«Ենթադրենք՝ որոշակի գումար Հայաստանին տրամադրեցին՝ որոշակի քայլերի դիմաց, ի՞նչ եք անելու, երբ Լարսի ճանապարհը փակվեց. էդ փողն ի՞նչ եք անելու, ցանելու եք, որ աճի՞։ Կամ, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ խաղաղություն չեն ցանկանում հաստատել և ունեն նպատակ ոչնչացնելու Հայաստանի Հանրապետությունը, աշխարհին Հայաստանը կապող ճանապարհը՝ Լարսը փակում եք, որ ի՞նչ անեք, ի՞նչ ճանապարհով եք Հայաստան ցորեն և այլ առաջնահերթ մթերք ներկրելու»։

Այս պատերազմը նաև քաղաքակրթական, մշակութային է. Ադրբեջանն ընդգծված   քաղաքականություն է վարում, պետք է փորձենք պատասխանել. Համլետ Պետրոսյան

168.am (168 ժամ) 

Հաջորդ շաբաթ Գերմանիայում կանցկացվի «Մշակութային արժեքների պահպանությունը պատերազմի պայմաններում» միջազգային գիտաժողով, որին Հայաստանից զեկուցմամբ կմասնակցի նաև Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար,  Monument Watch գիտական ծրագրի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Ուկրաինան և Ֆինլանդիան 10 տարի ժամկետով աջակցության համաձայնագիր են ստորագրել

168.am (168 ժամ) 

Ֆինլանդիայի և Ուկրաինայի նախագահներ Ալեքսանդր Ստուբը և Վլադիմիր Զելենսկին ապրիլի 3-ին Կիևում կնքել են երկու երկրների միջև Անվտանգության ոլորտում համագործակցության և երկարաժամկետ աջակցության մասին համաձայնագիր։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *