Добавить новость
smi24.net
Аравот
Январь
2018

Новости за 18.01.2018

Մի մասի համար երազանք, մյուսների համար՝ գլխացավանք (Ֆոտաշարք)

Аравот 

Այսօր առավոտից Գյումրիում անդադար տեղումներ են, թեև տեսարանը չքնաղ է, ձյունածածկ քաղաքը մի տեսակ խորհրդավոր է դարձել՝ փողոց հանելով շատերին, բայց այս եղանակն ինչքան ուրախացնող, այնքան էլ տխրեցնող է։ Սոցիալական ցանցերում օգտատերերից ոմանք, հրապարակելով գեղեցիկ լուսանկարներ ձյունառատ փողոցներից՝ հրճվանքով գրել …

Արամ Ա. «Անհրաժեշտ է հեռու մնալ միակողմանի մօտեցումներէն եւ պահել Երուսաղէմի միջազգային ու կրօնական նկարագիրը» (Տեսանյութ)

Аравот 

17 Յունուար 2018-ին, Եգիպտոսի մէջ Երուսաղէմի հարցին շուրջ կազմակերպուած միջազգային համագումարի առաջին նիստին, խօսք առնելով Վեհափառ Հայրապետը շեշտեց, թէ «անհրաժեշտ է յարգել միջազգային օրէնքի տուեալները ու պատմութեան ընթացքին նուիրագործուած աւանդութիւնները՝ Երուսաղէմը նկատելով սուրբ քաղաք միաստուածեան երեք կրօններու»։ Ապա Նորին Սրբութիւնը …

Այն, որ ռուս սահմանապահներն են կանգնած հայկական սահմանին, Հայաստանը դարձնում է Ռուսաստանի մաս. «Վզգլյադ»

Аравот 

Ռուսական «Վզգլյադ» թերթում հրապարակվել է քաղաքագետ Պյոտր Ակոպովի «Ինչու՞ է Ռուսաստանը պաշտպանում Հայաստանի սահմանը» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը փորձում է բացատրել Ռուսաստանի շահերը Հայաստանում և պնդում, որ Արցախյան հիմնահարցի կարգավորումը հնարավոր է միայն, եթե Հայաստանն ու Ադրբեջանը լինեն միևնույն միության …



Ոստիկանության 1 միլիարդանոց շենքը վարչապետի երազած տուրիստական փողոցում (Ֆոտոշարք)

Аравот 

Գյումրու սրտում՝«Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելու անվան փողոցում, որը վարչապետ Կարեն Կարապետյանի ամենասիրած վայրն է Գյումրիում․ վերջինս անգամ միջոցներ չխնայեց այստեղ եվրոպական մայրաքաղաքների պես լուսավորելու, ճոխ Սուրբ Ծնունդ նշելու, կառուցվում է ոստիկանության շենքը։ Որ ոստիկանությանը շենք անհրաժեշտ է, հատկապես սարսափելի …

«Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը». Կարեն Կարապետյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Аравот 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ.  գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեությունն իրականացվել է 3 հիմնական …

Սերժ Սարգսյանին է ներկայացվել առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմման վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման ընթացքը

Аравот 

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերել և առգրավել են փոշենման զանգված

Аравот 

Հունվարի 11-ին` ժամը 14:30-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ա. Ն.-ին քաղաքացի Կ. Մ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են կասկածելի զանգվածով լցված ծխախոտի 4 տուփ: Հունվարի 15-ին` ժամը 12:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական …

60-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է Երևանի 54-ամյա բնակիչը

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանությունը: Սպանության կասկածանքով ձերբակալվել է 1963թ. ծնված տղամարդը: 2017 …

Գարո Փայլանը պատասխանել է թուրքական իշխանամետ թերթի մեղադրանքներին

Аравот 

Թուրքական «Akşam» իշխանամետ թերթը հունվարի 12-ի համարում «Պատրիարքարանում խափանվել է ԺԴԿ-ի խարդավանքը» հոդվածում մեղադրել էր Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ Գարո Փայլանին ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Հոդվածում պնդում է արվել, թե ԺԴԿ-ն Փայլանի միջոցով ցանկանում …

Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Аравот 

Հունվարի 18-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը և զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, Բրազիլիան երկրորդն է, Պորտուգալիան՝ երրորդը: 1.Գերմանիա – 1602 միավոր 2.Բրազիլիա – 1483 3.Պորտուգալիա – 1358 4.Արգենտինա – …

Հայաստանը միացել է Ստամբուլի կոնվենցիային

Аравот 

Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» (Ստամբուլի կոնվենցիա): Փաստաթուղթը ստորագրել է Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը: Արարողությանը ներկա է եղել Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատաինի-Դրագոնին: Այդպիսով, …

«Չենք սպասում, որ մենք արագ պետք է հասնենք հակամարտության հանգուցալուծմանը»

Аравот 

«Խնդրի կարգավորման վերաբերյալ մեր եւ համանախագահների դիրքորոշումներում լուրջ հակասություններ չկան: Կրկնում եմ, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, բացառապես Մինսկի խմբի շրջանակում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, քանի որ կարեւոր է ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,- Aravot.am-ի հետ զրույցում …

«Հայկ նահապետը ՀՀՇ-ից է եղել». Կարեն Քոչարյանը համոզված է՝ մտավորականը, որը գովում էր ՀՀՇ-ին, հիմա էլ ՀՀԿ-ին է գովում

Аравот 

Ռուբեն Հակոբյանը հիշեց 93 թվականը. «Շատ ռադիկալ ընդդիմություն էի, հաղորդման ժամանակ մտավորականներից մեկը, որն այսօր կա, անունը չեմ ուզում տալ, շատ նվիրված էր ՀՀՇ-ին, ասաց՝ ինձ թվում է՝ Հայկ նահապետը ՀՀՇ-ից է եղել, ինքը ՀՀՇ-ի նախահայրն է եղել»:

Հայկական Քուվեյթում ՝ Կարո Ասլանյանի հետ

Аравот 

Հայերը Քուվեյթում հաստատվել են 1950-ականներին ՝ գալով ՝ Սիրիայից , Լիբանանից, Իրանից, Իրաքից, Պաղեստինից ու Հորդանանից ։ «Քուվեյթում հայերը առաջին դպրոցը փորձել են բացել 1960-ին, մինչդեռ Քուվեյթը անկախացել է 1961-ին։ Անկախացումից հետո Տեր Պարույր քահանա Սարգսյանի և մի քանի այլ …

Ռուս աթլետները փախել են՝ տեղեկանալով, որ անակնկալ դոպինգ ստուգում պետք է անցնեն

Аравот 

Աթլետիկայի Սիբիրի երկրամասային առաջնությունում, որ հունվարի 13-14-ին անցկացվել է Իրկուտսկում, Ռուսաստանի հակադոպինգային ծառայության աշխատակիցների անակնկալ այցի մասին տեղեկանալով 36 մարզիկ չի ներկայացել մեկնարկի: Մի մասը դա բացատրել է անսպասելի հիվանդանալով, մյուսներն ընդհանրապես որեւէ պատճառաբանություն չեն տվել: Մինչ ռուսական սպորտի վերին …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *