smi24.net
Аравот
Март
2018

Новости за 17.03.2018

«Ուրարտուն» տանը պարտվեց «Արցախին»

Аравот 

ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում կայացավ բասկետբոլի «Ա» լիգայի փլեյ օֆֆի երկրորդ հանդիպումը, որում «Ուրարտուն» հյուրընկալեց «Արցախին»: Խաղն անցավ դրամատիկ պայքարում եւ ավարտվեց 70:76 հաշվով հօգուտ հյուրերի: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Արցախ» թիմի բասկետբոլիստ Կոնստանտին Միրզոյանը, որը վաստակեց 25 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարճվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը

Аравот 

Կարճվել է ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը: 2017 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել այն …

Թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 քաղաքացի

Аравот 

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, մարտի 16-ին՝ ժամը 11.00-ին, Երևան քաղաքի Պետական …

«Պարգեւատրել են այն ուսուցիչներին, որոնց աշակերտները հանդես են եկել հայրենիքի համար զոհվելու պատրաստակամությամբ». Արեն Մելիքյան

Аравот 

Ալավերդիի մանկապարտեզում 3-5 տարեկան երեխաներին փուչիկներով եւ ՀՀ դրոշներով տանում են գերեզմաններ, որտեղ թաղված են ծառայության ժամանակ զոհվածները: Այդ երեխաները փուչիկներով գնում են գերեզմանների մոտ ու պաթոսախառը ոտանավորներ ասում: Միջոցառումներ կան, երբ մանկապարտեզի դայակը զինվորական համազգեստով շարային քայլով քայլում է, 3-5 տարեկան երեխաներն էլ՝ հետեւից:

«Այս ցուցանիշով Արարատի մարզը հանրապետությունում գտնվում է միջակայքում». Կարեն Կարապետյան

Аравот 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Մարզպետ Արամայիս Գրիգորյանը զեկուցել է, որ համայնքների 2017թ.  բյուջեով եկամտային մասը նախատեսվել էր 6 մլրդ 834.7 …

«Բուհերում եգիպտական բուրգերից բերած մումիաները մինչեւ մեռնելը մնում են իրենց պաշտոններին». Մեհրաբյան

Аравот 

Նա ասաց, որ կրթական մակարդակը հիմա զիջում է, դպրոցն ալերգիա է առաջացնում երեխաների մոտ ուսման նկատմամբ, բուհերում էլ սովետական միությունից մնացած կամ «եգիպտական բուրգերից բերած մումիաները» մինչեւ մեռնելը մնում են իրենց պաշտոններին. «Մենք դրա մասին չենք խոսում ու մեկ էլ այդ մումիաները դուրս են գալիս ու սկսում են քննարկել՝ ծառայելը ճիշտ է, թե սխալ»:



Հիվանդանոցի բժիշկը նշանակում է բուժում`ներառյալ դեղատոմսի դուրս գրումը

Аравот 

Դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի ընդունումը չունի որևէ ազդեցություն բժշկական օգնության և սպասարկման գործող կարգերի վրա, այդ թվում նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին: Այսպիսով` ոչ աշխատանքային օրերին և ժամերին առողջական վիճակի վատթարացման, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունենալու …

«Նողկալի են, հանգեցնում են նրան, որ դու ելնես ու ասես՝ ո՛չ, ես ոչինչ չեմ անելու ձեր բանակի համար». Դիլբարյան

Аравот 

Նարինե Դիլբարյանը հայտարարեց. «Ես ինքս ունեմ որդի, դեռեւս չեմ փոխել քաղաքացիությունս, բայց՝ դեռեւս, որովհետեւ հույս ունեմ, որ կփոխվի ինչ-որ բան: Իսկապես անհարմար է, որ դու չես ուղարկում քո երեխային բանակ, բայց եթերից ճամարտակում ես, նողկալի են իրենց հայրենասիրական ելույթները, հանգեցնում են նրան, որ դու ելնես ու ասես՝ ոչ, ես ոչինչ չեմ անելու ձեր բանակի համար, ոչ թե հայոց բանակի, այլ՝ ձեր բանակի համար»:

Սահմանամերձ համայնքները չափազանց կարևոր նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար. Վիգեն Սարգսյան

Аравот 

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզի Այգեպար համայնքում հանդիպել է սահմանամերձ գյուղի բնակիչների հետ, մասնակցել ծառատունկի, ինչպես նաև ներկա գտնվել Այգեպարի միջնակարգ դպրոցում կազմակերպված մշակութային միջոցառմանը: Պաշտպանության նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտպանության նախարարի առաջին …

«Ինչպե՞ս է 77 տոկոսը վստահում բանակին, եթե փոխում են քաղաքացիությունը՝ հայոց բանակում չծառայելու համար». Նարինե Մկրտչյան

Аравот 

Գեղամ Բաղդասարյանն ասաց՝ «հեռուստատեսութամբ 1000 դրամների հիմնադրամի ներկայացուցչին լրագրողը հարցնում է ինչո՞ւ բոլորը պետք է հավասար 1000 դրամ վճարեն, տալիս է ֆանտաստիկ եւ լուրջ պատասխան: Ասում է՝ սահմանի զինվորը հավասարաչափ ապահովում է թե իմ, թե քո, թե օլիգարխի անվտանգությունը, դրա համար մենք հավասար պետք է վճարենք՝ մոռանալով, որ իմ, նրա, օլիգարխի, լրագրողի արանքում կա պետություն, վաղուց անցել են ֆիդայական ժամանակները»:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը բասկետբոլի «Արթիկ»-ԲԿՄԱ հանդիպման գլխավոր մրցավարն էր

Аравот 

Այսօր Արթիկում կայացած «Արթիկ»-ԲԿՄԱ հանդիպումով մեկնարկեց բասկետբոլի «Ա» լիգայի կիսաեզրափակիչ փուլը, իսկ երեկոյան ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում ուժերը կչափեն «Ուրարտուն» եւ «Արցախը»: Կիսաեզրափակիչն անցկացվելու է մինչեւ երկու հաղթանակ սկզբունքով: Արթիկի մարզադպրոցում կայացած առաջին խաղում տանտերերը 111:87 հաշվով համոզիչ հաղթանակ տարան: Հանդիպման …

Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

Аравот 

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ 2018 թվականի մարտի 15-ին Արարատի մարզային քննչական վարչությունում դատախազությունից ստացվել է «Fnews.am» տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածն առ այն, որ լրագրող Գայանե Զարգարյանն Արարատի …

Տավուշի մարզում գործող ՔՀԿ-ներին ներկայացվեց սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ գործող օրենսդրության դրական և խրթին կողմերը

Аравот 

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մարտի 16-ին Իջևանում կազմակերպված սոցիալական ձեռնարկատիրության ինստիտուտի վերաբերյալ դասընթացին մասնակցեց 7 մարզային քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներկայացուցիչ։ Սոցիալական ձեռնարակատիրության ոլորտում բավականին փորձ ունեցող «Իջևանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի տնօրեն Անահիտ Ալավերդյանը նշեց, որ …

«Արհեստ և արվեստ» ցուցահանդեսը՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում

Аравот 

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը մասնակցել են արհեստների և արվեստի մասնագիտություններով կրթություն իրականացնող 17 ՄԿՈՒ հաստատություններ: Քոլեջների և ուսումնարանների սովորողները ներկայացրել են նկարների, ոսկեգործության, արծաթագործության, …

Հարուցվել է քրեական գործ՝ Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի ժամանակ բռնություն է գործադրվել համայնքի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ 2018թ. մարտի 9-ին Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավարը հաղորդում …

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Լիբանանում

Аравот 

Մարտի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հովանու ներքո տեղի ունեցավ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Լիբանանի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, կրոնական, քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, մշակույթի գործիչներ: Ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավոր խմբավար …

Մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումների քննում՝ միջգերատեսչական հանձնաժողովի նիստին

Аравот 

Մարտի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների …

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքարշ մեքենաների համար դժվարանցանելի է

Аравот 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքարշ մեքենաների համար դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: …

«Ազգ–բանակ հայեցակարգը մշակողների ամենամեծ սխալն այն էր, որ նրանք սկսեցին 1000 դրամների օրենքից». Լաուրա Բաղդասարյան

Аравот 

Բաղդասարյանն ասաց, որ ազգ-բանակ հայեցակարգը չընդունվեց հասարակության կողմից, քանի որ սոցիալական մի շարք սուր հարցադրումներ կային. «Դա համընկավ 1000 դրամի օրենքի հետ եւ ազգ-բանակ հայեցակարգի այն դրույթները, որոնք իսկապես բանակի բարեփոխմանն էին ուղղված, տարբեր հարաբերույուներին, թե ով է զորակոչով զբաղվելու, սկսած մատակարարումից, բանակի եւ տնտեսության կապերի սերտացումից, առաջին հայացքից նորմալ եւ դրական միտումները շատ վատ ընկալվեցին հասարկության կողմից»:

Սպիտակավուն բյուրեղանման մանր հատիկներ՝ դատապարտյալին բերված աղացած սուրճի մեջ

Аравот 

Մարտի 16-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ցմահ ազատազրկման դատապարտված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ մոտից անձնական իրերի զննությամբ հայտնաբերել են «Դիազեպամ» գրառմամբ 50 դեղահաբ: Նույն օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ …

Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթ` նվիրված Տեր-Ղևոնդյանի 100-ամյակին

Аравот 

Մարտի 17-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը, որն արդեն անցկացվում է 6-րդ անգամ: Մրցույթը կազմակերպվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը …

Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել շինարարական օբյեկտներում

Аравот 

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջայց է կատարել պետբյուջեով՝ Կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք շինարարական օբյեկտներ, որոնք գտնվում են ավարտական փուլում: Մասնավորաբար, նա այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի, Երևանի պետական կամերային թատրոնի …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *