smi24.net
Аравот
Май
2018

Новости за 27.05.2018

Հայաստանի հավաքականը Ավստրիայում է

Аравот 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր ժամանել է Ավստրիա եւ հանգրվանել Ինսբրուկ քաղաքի «Պարկոհոտել ին Տիրոլ» հյուրանոցում: այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը: Մեր ընտրանին նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ Ավստրիայում շարունակում է նախապատրաստվել Մալթայի եւ Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին: …

«Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործով կալանավորվել է Տիգրան Զոհրաբյանը՝ հարկային սխալ տեղեկություններ տալու մեղադրանքով

Аравот 

Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Զոհրաբյանի պաշտպան Արմեն Անդրիկյանն ասաց, որ դատարանի որոշումն անհիմն է. «Ուսումնասիրելով վարույթն իրականացնող մարմնի տրամադրած նյութերը թե՛ դատարանին եւ թե՛ պաշտպանական կողմին, ես գտնում եմ, որ դատարանի որոշումն ամբողջությամբ անհիմն է այն պարզ պատճառով, որ կոնկրետ Տիգրան Զոհրաբյանի մասով վերջինիս մեղադրանք է առաջադրվել 38-205 հոդվածի 2-րդ մասի հանցագործության հատկանիշների հիմքով»:

Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Ստավանգերում Վիշվանաթան Անանդն է

Аравот 

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում վաղը մեկնարկող «Norway Chess» շախմատային գերմրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը սեւերով խաղալու է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Մյուս զույգերն են. Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա, Շախրիյար Մամեդյարով-Մաքսիմ Ցաշյե-Լագրավ,  Հիկարու Նակամուրա-Դին Լիժեն,  Ուեսլի Սո-Սերգեյ …

Կարեն Խաչանովը մեկնարկում է «Ռոլան Գարոսում»

Аравот 

Փարիզում մեկնարկել է թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը (Ռոլան Գարոս), որտեղ հանդես են գալիս աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն թենիսիստները: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաեւ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը վիճակահանությամբ առաջին շրջանում վաղը հանդիպելու է ավստրիացի …

Եվ հավատում եմ` այսուհետ նույնպես հաղթելո’ւ ենք. Սեյրան Օհանյան

Аравот 

Սիրելի’ հայրենակիցներ Մայիսի 28-ին մենք ազգովին տոնում ենք Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության և Մայիսյան հերոսական գոյամարտերի 100-րդ տարեդարձը: Վստահ եմ, մեր գենի հիշողությամբ յուրաքանչյուրիս մտքում ակամա ուրվագծվում են մեր բիբլիական Հայրենիքի ծովից ծով սահմանները, ծվեն – ծվեն եղած մեր նահանգներն …

Պանրով փոքրիկ կարկանդակներ

Аравот 

Գինու հետ մատուցվող հրաշալի նախուտեստ է՝ հեշտ պատրաստվող, համեղ եւ հարմար`մատուցելու համար: Անհրաժեշտ մթերքները Շերտավոր խմոր- 500 գրամ Կաթնաշոռ-200 գրամ Պանիր- 200 գրամ Ձու- 2 հատ Չորացրած կանաչիներ (հազրեվարդ (розмарин), ուրց, անանուխ կամ որեւէ այլ հոտավետ կանաչի, ես օգտագործում եմ …



ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն արդեն գործում է (Տեսանյութ)

Аравот 

«Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես երիտասարդներին, պետք է կառուցել մի այնպիսի բան, որ բացառիկ ազդեցություն կունենա։ Իմ ընկերոջ խոսքերն են։ Ու մենք Հայաստանի գյուղական այս չքնաղ բնության գրկում ստեղծեցինք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը»,- հյուրերին ողջունեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և …

Արմեն Սարգսյանը մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը

Аравот 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխարհահռչակ բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնի եւ Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ միասին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ …

Անձամբ ես էլ Սարդարապատի հերոսամարտի մասնակից հարազատ եմ ունեցել և պարտքս եմ համարել նրա գործն Արցախում շարունակելը. Մանվել Գրիգորյան

Аравот 

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Երկրապա՛հ հայ ժողովուրդ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և իմ անունից շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ, շնորհավորում եմ մեծ հարյուրամյակի կապակցությամբ՝ Հանրապետության հռչակման, Սարդարապատի, Ապարանի, …

«Հայրենադարձության կոչերն անարդյունավետ են». արտերկրում բնակվող Արթուր Մինասյանը՝ Հայաստան վերադառնալու մասին

Аравот 

Կոնկրետ իր վերադարձի հետ կապված Արթուր Մինասյանն ասաց. «Ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում այնտեղ, որտեղ գտնվում եմ և չունեմ Հայաստան վերադառնալու պլաններ, բայց շարունակելու եմ իմ կարողությունների ներածին չափով նպաստել այն գաղափարների տարածմանն ու կյանքի կոչմանը, որոնք ճիշտ եմ համարում, և ոչ միայն տարածմանը Հայաստանում, այլ ամենուր։ Յուրաքանչյուրը պետք է ապրի այնտեղ, որտեղ առավելագույն հնարավորություններն է տեսնում իր երջանկության, բարօրության, պոտենցիալի իրացման համար»:

«Հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և որևէ վտանգ չի ներկայացնում». ԱԱԾ-ն` Թուրքիայից «եկած» օդապարիկի մասին

Аравот 

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել: Օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում: Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, …

«ԼԳԲՏ անձանց պաշտպանվածություն, ոչ պարտադիր զինծառայություն». արտագաղթած հայերի ակնկալիքները՝ ներգաղթի համար

Аравот 

Չեխիայում բնակվող Լիլի Ղազարյանը ի պատասխան մեր հարցի՝ վստահեցրեց, որ ինքը մի քանի ամսից վերադառնալու է: Հարցին՝ Իսկ դրանում դեր խաղացե՞լ է հեղափոխությունը, նախկին իշխանությունների օրոք չէի՞ք ցանկանում գալ՝ նա պատասխանեց. «Բնականաբար, ես որոշել էի մնալ։ Շատ լավ հնարավորություն կար, բայց Հայաստան եմ գնալու»: Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ, սպասումներ ունեք նոր Հայաստանում՝ նա պատասխանեց. «Անկախ Հայաստան ունենալն է իմ մեծագույն ակնկալիքը»:

ԱՄՆ-ից ժամանած ուխտավորները՝ Մայր Աթոռում

Аравот 

Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորների` ուղեկցությամբ Օքլենդ քաղաքի (Կալիֆորնիա) Ս. Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանի: Տեր Հովելը,  հայցելով Ամենայն Հայոց …

«Իսկ ինչո՞ւ հետ գամ». ի՞նչ են ուզում արտերկրի հայ գիտնականները՝ Հայաստան վերադառնալու համար

Аравот 

Հայաստանից հեռացած շատերս քննարկում ենք հետ գնալու հավանականության մասին, բայց ոչ մեկս ճամպրուկները չի հավաքելու ու վաղը Հայաստան գնա։ Նոր իշխանությունները շարունակում են ներգաղթի կոչեր անել։ Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր հորդորում են «հենց հիմա Հայաստան վերադառնալ»։ Իսկ մենք՝ արտերկրում ապրող բազմաթիվ հայերս, ուղղակի շրջանցում ենք այդ զրույցները, որովհետև գիտենք, որ հենց հիմա չենք ներգաղթելու, ոչ էլ մյուս տարի, ոչ էլ գուցե հինգ տարի անց։

«Սպասենք, որ իրենց միլիարդները վայելեն, փաստաթղթերը ոչնչացնեն, հա՞, հենց հիմա նորից փաստաթուղթ են ոչնչացնում». Եղիազարյանը՝ Փաշինյանին

Аравот 

Թե ինչու է այդպես թերահավատորեն խոսում Փաշինյանի մասին՝ պարոն Եղիազարյանն ասաց. «Նիկոլը մի մարդ էր, որն ինձ ազատեց այն տաղտուկ վիճակից՝ գաղջ մթնոլորտից: Այդքանով ես երախտապարտ եմ Նիկոլին…Իսկ Սամվել Բաբայանի հարցով ի՞նչ հանձնաժողով, ի՞նչ պատմություն, պետք է 1 ժամ առաջ թողնել մեր հերոսին: Մենք սա հեղափոխությո՞ւն ենք անվանել, հեղափոխության առաջին դրվագը մարդկային պատմության մեջ բանտերից ազատումն է»:

Թուրքիայի կողմից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկ. shamshyan.com

Аравот 

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Նոր Ամասիա գյուղից SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ գյուղացիները գյուղում հայտնաբերել են օդապարիկ, որի վրա տեղադրված են եղել տեսախցիկներ: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օդապարիկը Հայաստանի սահմանն է անցել Թուրքիայի կողմից և …

Նախագահը արքայազն Չարլզին Հայաստանում այգի է նվիրել. «Շատ փոքր է, տեղը չեմ ասի, որ չգնաք նկարեք»

Аравот 

Լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ «Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է, ունի շատ հայ բարեկամներ: Եվ այդ հայ բարեկամներից մեկը ես եմ: Նա ոչ միայն աշխարհահռչակ երգիչ է, նաեւ շատ մեծ մտավորական, որը շատ կարդում է, գիտի: Հայաստանի պատմությունն էլ շատ լավ գիտի»:

Գևորգ Չավուշի հիշատակի օրը` Երևանում

Аравот 

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը միության վարչության անդամների հետ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, ներկա է գտնվել ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի …

Զարմանում եմ` տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ. Նիկոլ Փաշինյան

Аравот 

Զարմանում եմ տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ։ Եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը այդպես չի վարվում եւ հրաժարվել է ճռռիկ, վռռիկներով երթեւեկելու մարդկանց նյարդայնացնող պրակտիկայից, մյուս պաշտոնյաները պետք է հասկանային, որ իրենց …

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԱԿ ղեկավար կազմին

Аравот 

Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության և Գերագույն խորհրդի ղեկավար կազմին: Ամենայն Հայոց Հայրապետը գալիք տոների առիթով իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ՌԱԿ ներկայացուցիչներին` վստահություն …

Երբ են գլխավոր դատախազի իմպիչմենտի հարցը դնելու. «Ելք»-ը միայնակ չի կարող պաշտոնանկ անել Արթուր Դավթյանին

Аравот 

Մարուքյանի խոսքով՝ «Մենք հարցադրում արեցինք, ինքն էլ ասում է՝ ես աշխատում եմ, նորմալ կաշխատեմ, բայց նաեւ հարցն այն է, որ պաշտոնանկ անելու համար պետք են համապատասխան թվով ձայներ: Միայն «Ելք» խմբակցությունն իր ձայներով չի կարող պաշտոնանկ անել գլխավոր դատախազին: Բնականաբար, կլինի քաղաքական պրոցես, եթե նման որոշում ունենանք՝ կլինի նման նախաձեռնություն: Այս պահին չկա որոշում»:

Ավարայրի ոգին՝ Սարդարապատի սերունդներում (Ֆոտոշարք)

Аравот 

Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները շարունակվում են Իսպանիայի հայ համայնքում։ Արարատ Հայկական միության հերթական նախաձեռնության հերոսները կիրակնօրյա դպրոցի սաներն էին։ Նրանք կտավին են հանձնել Մայիսյան հաղթանակները խորհրդանշող հայաշունչ պատկերները, որոնք ընդգրկվել են «Իմ Հայաստան» նկարչական մրցույթի շրջանակներում։ Մրցույթում առաջին, երկրորդ և …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *