Добавить новость
smi24.net
Аравот
Январь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21 22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 09.01.2024

255 միլիոն դրամ գույքահարկի ավելացված բազա՝ ինքնակամ շինություններից. Սուրեն Թովմասյանն ամփոփեց 2023-ը

Аравот 

Սուրեն Թովմասյանն ասաց՝ ուղղվել են Երևան քաղաքի վարչական սահմանները հարակից համայնքների վարչական սահմանների հետ։ Մնացել է մեկ համայնք, այնտեղ էլ բանակցություններ են գնում, որ կարողանան Երևանի վարչական սահմանը վերջնականապես ուղղել։

Դրախտիկում թմրանյութ են հյուրասիրել. Ճամբարակի ոստիկանների բացահայտումը

Аравот 

Ճամբարակի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն թմրամոլության վերաբերյալ: Ըստ տեղեկության` Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ օրեր առաջ գնացել էր 29-ամյա համագյուղացու տուն, որտեղ եղել էր նաև նրա 43-ամյա հարևանուհին: 28-ամյա երիտասարդը թղթե փաթեթից վերցրել էր մարիխուանա, չորացրել վառարանի վրա, լցրել պլաստիկ շշի մեջ, օգտագործել անձամբ և հյուրասիրել ներկաներին: Նմանատիպ մի դեպք էլ եղել

Լիազորությունները կասեցված դատավորը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման

Аравот 

Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 9-ի դատավճռով՝ մասնակի բավարարվել է Դատախազության պահանջը (դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում) և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները կասեցված) անձը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Սերգեյ Փարաջանովի արձանի բացման արարողությանը

Аравот 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Սերգեյ Փարաջանովի արձանի բացման արարողությանը, որը հետագայում կտեղադրվի Կինոյի տան դիմաց: Արձանի քանդակագործն Արա Ալեքյանն է: Միջոցառմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել

ՔԿ-ում ձևավորվել է նոր՝ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն

Аравот 

Ելնելով 2022թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, ինչպես նաև` դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ 2024թ. հունվարի 1-ից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին։ Դրանով պայմանավորված՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության 47 հաստիքները, որոնցից 39-ը՝ ինքնավար (քննիչների), իսկ 8-ը՝ կառուցվածքային



Կանխվել է 66 տոննա մետաղե ջարդոնի արտահանման փորձը

Аравот 

ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում ստացված տվյալների հիման վրա իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության են ենթարկվել «արտահանում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված (հատուկ տեխնիկայի տարբեր օգտագործված մասեր) ապրանքները և կից փաստաթղթերը։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների մոտ՝ արտահանվող ապրանքների տեսազննման արդյունքում, հիմնավոր կասկած է առաջացել, որ երեք բեռնատարով արտահանվող

Քաղբանտարկյա՞լ է Արմեն Աշոտյանը. հարց Նինա Կարապետյանցին

Аравот 

«Անձնապես որեւէ խնդիր չունեմ որեւէ մեկի մասին ասելու՝ քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ եւ որեւէ տարբերություն չկա՝ խոսքը ներկայի մասին, է նախկինի մասին է, որովհետեւ երկրում քաղբանտարկյալ ունենալը ՀՀ-ի վարկանիշի, ՀՀ-ի ապագայի հետ կապված խնդիր է»

Կկարգավորվի գիտական աստիճաններին վերաբերող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը

Аравот 

Համաձայնագրի վավերացումով կկարգավորվի գիտական աստիճաններին վերաբերող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը: Նպատակը ԵԱՏՄ անդամ պետությունում աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիության ապահովումն է այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի`

Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ քննարկել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը

Аравот 

«Որևէ նոր պահանջ չի սահմանվել. օրենքի պահանջը կատարելով` մենք չենք ցանկանում հրաժարվել մեր փորձառու ուսուցիչների ներուժից, որովհետև այդ հարցը կարևոր է նաև մեզ համար»

Հատկապես սիրեցի ֆիլմի լեզուն. Մարտիրոս Սարյանը` «Նռան գույնը» ֆիլմի մասին

Аравот 

Մարտիրոս Սարյանի խոսքը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մասին …«Նռան գույնը» ֆիլմը դիտեցի չդադարող հետաքրքրությամբ: Ինձ՝ նկարչիս, առանձնապես հիացրեց ռեժիսորի ստեղծագործական խիստ ինքնատիպ մտածելակերպը, թեմայի մեկնաբանման ուրույն մոտեցումը: Ես հատկապես սիրեցի ֆիլմի լեզուն, որն ինձ թվում է, ամենից առաջ գեղանկարչական է: Կինոն, այո, իր մեջ խտացնում է մի քանի արվեստներ, որոնց թվում և կերպարվեստ, նկարչություն…

«Մեր դուստրը ծնվեց, բայց, ցավոք, հայրը չտեսավ նրան»․ Գյումրիում ծնվել է Արցախում զոհված զինծառայողի երեխա

Аравот 

Ճնշման խնդիր ունեի, հիվանդանոցում էի, զանգեց, հարցրեց՝ ինչպես ես։ Այդ օրը երկու անգամ զանգել էր, վերջին անգամ ասաց՝ լավ մնացեք, երեխուն լավ կնայես, ես հետո կզանգեմ։ Անջատել է հեռախոսը, ու սկսել է գրադը խփել։ Հետո ես իրեն զանգում էի, բայց այլևս անհնար էր կապ հաստատելը։ Երկու օր ոչ մի տեղեկություն չկար, գիշերը գտան իրեն զորամասում։ Ամուսնուս եղբայրը որտեղ ասես ման չի եկել իրեն՝ էլ հիվանդանոցներ, էլ դիահերձարան, էլ տեղ չէր մնացել․․․

Եթե մի երկրում հաղթողները գերության մեջ են կամ բանտերում, իսկ ժողովուրդը լուռ ու անհաղորդ է, ուրեմն այդ երկրում ինչ-որ բան այն չէ. Սենոր Հասրաթյան

Аравот 

Եթե հաղթողներին ու ստեղծողներին դատում են պարտվողներն ու հայրենաքանդները, և ժողովուրդը շարունակում է լռել ու անտարբեր մնալ այդ իրականության հանդեպ, ուրեմն ամեն բան անհույս կորսված է...

Հունվարի 9-ին լրանում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը

Аравот 

Հունվարի 9-ին լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: ????Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում խնկարկել և ծաղիկներ են խոնարհել Փարաջանովի հիշատակին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Հայաստանում դեսպանատներ, միջազգային կառույցներ, ընդդիմադիր ողջ դաշտ, որ մինչեւ հիմա լռել եք, այսօրվանից պետք է աղմուկ բարձրացնեք»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու մասին

Аравот 

Նիստը նախագահողը, որ էլ չգիտեր ինչ աներ, որպես կանոնակարգի խախտում Արմեն Աշոտյանին ասում էր․ «Դուք իմ ուղղությամբ չեք նայում»,

Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ տնտեսության ոլորտում արդյունքներն ու նախատեսվող ծրագրերը ներկայացնելու նպատակով

Аравот 

???? Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ տնտեսության ոլորտում 2023 թ. հիմնական արդյունքներն ու 2024 թ. նախատեսվող ծրագրերը ներկայացնելու նպատակով։ ???? Մասնավորապես, ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, տնտեսության արդիականացման միջոցառումը, տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունը, ներդրումային խոշոր ծրագրերը, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ... Читать дальше...

Ստամբուլի մզկիթի հոգևոր առաջնորդը դանակահարության է ենթարկվել

Аравот 

Ermenihaber. Դեկտեմբերի 8-ին Ստամբուլի «Ֆաթիհ» մզկիթում նամազից (ամենօրյա աղոթք իսլամում) հետո դանակահարություն է տեղի ունեցել: Դանակահարության են ենթարկվել մզկիթի իմամ (հոգևոր առաջնորդ) Գալիփ Ուստան և մզկիթի համայնքի անդամ Բիլալ Էրդեմը: Մասնավորապես հանցանքի մեջ կասկածվող անձը նամազից հետո մուտք է գործել իմամի սենյակ և նշել, որ ցանկանում է հանդիպել իմամի հետ, ապա դեռևս չբացահայտված հանգամանքների բերումով

«Առողջապահական բլոկում խախտումների մեծ մասը դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում չգրանցված, օրենքի խախտմամբ ներմուծված դեղերի մասով է»․ Սլավիկ Սարգսյան

Аравот 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը քաղաքացիներին հորդորեց՝ եթե անգամ ինչ-որ կասկած է առաջանում քաղաքացիների մոտ, թող զանգահարեն թեժ գիծ, արագ ընթացք կտրվի, որ դեղը չհասցնեն դեղատնից հանել։

Փողով, հին մեթոդներով հաշմանդամության կարգ տալը բացառում են. «Մենք ուզում ենք դադարել բոլորին նույն տեսակի սայլակ, նույն տեսակի հենակ կամ քայլակ տրամադրել»

Аравот 

Ուշագրավ է, որ այն մարդիկ, որոնք գործ ունեն քաղաքացու փաստաթղթերի մշակման հետ, գնահատողները չեն իմանում, թե ում հետ գործ ունեն, տվյալները ապանձնավորված են. «Սրանով մենք կանխարգելում ենք բոլորին հայտնի բոլոր ժամանակներում գործած ռիսկերը»:

Մեքենա կայանելու շուրջ վեճն ավարտվել էր մարմնական վնասվածքներով

Аравот 

Հունվարի 8-ին, ժամը 11.08-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ գլխի և դաստակի վերքերով բուժօգնության է դիմել 42-ամյա տղամարդ: Ժամը 11.33-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 31 և 56 տարեկան երկու տղամարդու: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների

Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի հարցը քննարկման փուլում է. քանդելու նպատակ չի հետապնդվում, չի բացառվում՝ այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը. Հայկ Կոստանյան

Аравот 

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Հասարակական լայն հնչեղություն ստացած Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում նախատեսվող աշխատանքների հետ կապված ցանկանում եմ տեղեկացնել. Օղակաձև զբոսայգու հիմնական նշանակությունը քաղաքի օդը մաքրելն է, առողջ միկրոկլիմա ստեղծելն ու մարդկանց համար հանգստի վայր ծառայելն է։ 1990-ական թվականներին այգում շատ ծառեր հատվել են: 2000-ական թվականներին այգու տարածքի որոշ հատվածեր վարձակալության





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *