Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Февраль
2024
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

Новости за 16.02.2024

Հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են դատաբժշկական գիտագործնական կենտրոն, որտեղից հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել տնօրենին. shamshyan.com

Аравот 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, ժողովրդին հայտնի «Հերացու անատոմիկ»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր,

Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Аравот 

Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար Հայաստանը ներկայացնող  Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշայինների պայքարում  պոկում վարժությունում բարձրացրեց 154 կգ ու արժանացավ փոքր բրոնզի։ Մեր ծանրորդը հրումում բավարարվեց 182 կգ-ով եւ երկամարտում ցույց տալով 336 կգ՝ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ իշխանությունը շարժվում է ոչ թե պրագմատիկ կամ չոր հաշվարկով, այլ մտել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ. Տիգրան Աբրահամյանը` «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովում

Аравот 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Թեհրանում մասնակցում եմ «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին, որի թեման է` «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար», որը կազմակերպվել է ՀՈւՍԿ հաստատության կողմից (Թեհրանի Հայ Դատի հանձնախումբ): Թեմայի շրջանակներում ծավալուն անդրադարձել եմ տարածաշրջանային խնդիրներին, դրանում աշխարհաքաղաքական դիմակայությանն ու

Վահանը մեր թիմին միացել է ամենածանր ու բարդ շրջանում, և այս 3 տարիների ընթացքում շատ բան է արել մեր երկրի համար. Բաբկեն Թունյան

Аравот 

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չնայած տարբեր ժամանակներում տարբեր հարցերի շուրջ Վահան Քերոբյանի հետ ունեցել ենք տարբեր կարծիքներ, ընդհուպ՝ հրապարակային թեժ բանավեճեր, այդուհանդերձ, նրան համարում եմ Հայաստանի էկոնոմիկայի ամենաարդյունավետ նախարարներից մեկը: Միշտ ասել եմ, որ նա տարբերվում է համարձակ մոտեցումներով, նախաձեռնողականությամբ, իր կարծիքն անկաշկանդ արտահայտելու և

Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը կգոտեմարտեն Եվրոպայի ոսկե մեդալի համար

Аравот 

Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգ մտած Հայաստանի ազգային հավաքականի անդամներից 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը մտել է եզրափակիչ ու Հին Աշխարհամասի չորրորդ չեմպիոնական տիտղոսի համար վաղը գոտեմարտելու է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամմետ Կարամուսի հետ։ Հատկանշական է, որ Արսենը կիսաեզրափակչում մեկուկես րոպեում 10։0 հաշվով բացահայտ առավելության էր հասել ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի նկատմամբ։ Ոսկե

Նավալնիի մահից հետո ռուսաստանցիները ցույցի են դուրս եկել Երևանում` ՌԴ դեսպանատան մոտ

Аравот 

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրից մի քանի ժամ անց՝ այս պահին, Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվել են մեծաթիվ մարդիկ, ռուսաստանցիներ։ Նրանք հավաքվել են՝ արտահայտելու իրենց հարգանքն ու ցավը Պուտինի հիմնական քննադատի մահվան կապակցությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրանք պաստառներ ունեն՝ «Ներիր մեզ, Լյոշա», «Ռուսաստանը կլինի ազատ» և նմանատիպ այլ գրառումներով, նաև ուղիղ մեղադրանքներով

Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Аравот 

Վահրամ Կաժոյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում, Կամբոջայի Թագավորությունում, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից



«Տոսպա» ռադիոընկերությունն ընդդեմ ՀՌՀ-ի որոշումը դատարանը կհրապարակի 2024թ․ մարտի 4-ին

Аравот 

ՀՀ վարչական դատարանի Երեւանի նստավայրում դատավոր Ռուզաննա Ազրոյանի նախագահությամբ այսօր կայացավ «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ-ն ընդդեմ  ՀՌՀ-ի՝ 2023 թ․ դեկտեմբերի 20-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով նիստը, որն ընթացավ հատուկ վարույթի ընթացակարգով։ ՀՌՀ-ն ռադիոընկերության լիցենզիան մեկ ամսով կասեցրել էր այն բանի համար, որ անցած տարեվերջին ուղիղ հեռարձակմամբ «Երեկոն Տիգրան Կեսոյանի հետ» հաղորդման եթերում ռուսաստանաբնակ Տիգրան Քյոսայանն

Աշխատանքային քննարկման օրակարգում կառավարության հեղինակած «Թանգարանների մասին» օրենքի նախագիծն էր

Аравот 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 16-ին հրավիրել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում Կառավարության հեղինակած «Թանգարանների մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն էր: Քննարկմանը մասնակցում էին հանրապետական, մարզային, համայնքային ենթակայության, մասնավոր թանգարանների, բուհերի, Հայ առաքելական եկեղեցու, ԿԳՄՍ նախարարության պատասխանատու ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ: Բացելով քննարկումը` հանձնաժողովի նախագահի... Читать дальше...

Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին. Ռադեւը բարձր է գնահատել ՀՀ հավատարմությունը եվրոպական արժեքներին

Аравот 

Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ նախագահին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակության ջերմ ընդունելության եւ կառուցողական երկխոսության համար: Բուլղարիայի նախագահը նշել է, որ չնայած հայ-բուլղարական սերտ միջպետական հարաբերություններին՝ կա համագործակցության չիրացված մեծ ներուժ արդյունաբերական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: «Հայ

Ֆարիդ Շաֆիև. ՀՀ օրենսդրությունը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Առաջին հերթին պետք է լուծել սահմանադրական հարցը

Аравот 

«Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի» խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը «Նոր դարաշրջանը գլոբալ համակարգերում, ուժային պատերազմները և Հարավային Կովկասը» միջազգային պանելի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար: «Արևմուտքը զինում է Հայաստանին։ Հայաստանի օրենսդրությունը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Առաջին հերթին պետք է լուծել սահմանադրական հարցը։ Մենք չենք մեկուսանում Արևմուտքից։ Բայց խնդիր

«Երեկ հայտարարվեց, որ արտահերթ համագումար է տեղի ունեցել, և ընտրվել է նոր նախագահություն, ինչը առոչինչ է»․ Լևոն Բաղդասարյանը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տիրող իրավիճակի մասին

Аравот 

Ըստ փաստաբանի՝ այն շահագրգիռ անձինք, որոնք ցանկացել են՝ կայանա արտահերթ համագումար, սակայն մերժում են ստացել նախագահության կողմից, օրենքով սահմանված կարգով այն պիտի բողոքարկեին, ինչը չի բողոքարկվել։

Փաստահավաք այցով Սյունիքում ենք, այս պահին՝ Ներքին Հանդ գյուղում. Արման Թաթոյան

Аравот 

Տեղում հավաքագրված փաստերը լրացուցիչ ապացուցում են, որ 3 օր առաջ ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի տարածք, մասնավորապես` Ներքին Հանդ գյուղ ներխուժած վայրերից արձակված կրակոցներով են սպանել մեր զինվորականներին:

Սևակ Միքայելյանը տապալել է ապօրինի սեփականաշնորհված անտառների վերադարձի դատական գործերը. «Հետք»

Аравот 

«Հետք». Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը տապալել է Ծաղկաձորում գտնվող ապօրինի սեփականաշնորհված անտառներից 8.82 հա-ն համայնքին վերադարձնելու դատական գործերը։ Այդ հանգամանքը պարզել ենք դատական տեղեկատվական համակարգում առկա դատական գործերի ուսումնասիրության արդյունքում։ Դեռևս 2018 թ․-ին «Հետքը» բացահայտել էր պաշտոնյաների կողմից 2007-2009 թվականներին Ծաղկաձորում  50 հեկտար անտառի ապօրինի սեփականաշնորհման պատմությունը։ Հետագայում Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց,

«Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, իմ այդ որոշումը ոչ թե հօգուտ իմ անձի է եղել, ես դրանով փորձել եմ արհավիրքը հեռացնել». Սերժ Սարգսյանը՝ իր հրաժարականի մասին

Аравот 

«Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա նրանք ասեն՝ դրանով ինչի՞ են հասել»,- Սերժ Սարգսյանը անկեղծացավ: Լրագրողներից մեկն ասաց, որ եթե չառաջադրվեր, հեղափոխություն չէր լինի՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իսկ որտեղի՞ց գիտեք, բա՞խտ ես նայել, դու բաժա՞կ ես նայել»:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *