Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

Գիտնականները պինգվինների նոր բնակավայր են հայտնաբերել Անտարկտիդայում

0

Գիտնականների միջազգային խումբն Անտարկտիդայի՝ քիչ ուսումնասիրված շրջանում Ադելի պինգվինների (անտարկտիկական պինգվինների ցեղատեսակ) բազմաքանակ գաղութ է հայտնաբերել:

Ինչպես ներկայացնում է Известия-ն՝ մեջբերելով գիտական ամսագրում հրապարակված տվյալները, սահմանափակ տարածության վրա շուրջ 1.5 մլն կենդանի է բնակվում:

Կենսաբանները տեղանքը հայտնաբերել են՝ մայրցամաքում պինգվինների միգրացիոն ճանապարհներն ուսումնասիրելով: Նրանց հետքի վրա դուրս գալ գիտնականներին թույլ են տվել տիեզերքից արված լուսանկարները: 

Ընդհանուր առմամբ, 750 000 բույն է հատնաբերվել: Գիտնականները նախկինում կարծում էին, որ այս շրջանում 5 անգամ ավելի քիչ կենդանի կա: Նոր ուսումնասիրության համաձայն՝ այնտեղ բնակվում է այս ցեղատեսակի պինգվինների մոտ 55 տոկոսը:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *