Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

Новости за 03.03.2018

McDonald's-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 4.77 տոկոսով՝ «դոլարային մենյուի» պատճառով

Tert.am (hy) 

Ամերիկյան McDonald’s արագ սնդդի ռեստորանների ցանցի բաժնետոմսերն արժեզրկվել են 4.77 տոկոսով՝ «դոլարային մենյուի» չհաջողված մեկնարկի ֆոնին, որում ուտեստների գինը տատանվում է 1-3 դոլարի միջև:

Ինչպես հայտնում է Известия-ն, ընկերության բաժնետոմսերի արժեքը մարտի 3-ին կազմել է 148. 27 դոլար: Այս մասին վկայում են Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալները: Վերջին անգամ McDonald’s-ի բաժնետոմսերի արժեքն այդչափ նվազել է 2017-ի մայիսին:

Նշվում է, որ դեռևս հունվարին մեկ բաժնետոմսի արժեքը կազմում էր 178 դոլար... Читать дальше...

Դա հերթական շուլեռությունն է, ի՞նչ ազգային շահ. մեզ վրա արդեն ծիծաղելու են, ինչպես աշխարհը՝ Պուտինի վրա. Մանվել Սարգսյան

Tert.am (hy) 

Հայաստանի միջազգային իմիջը հարվածի տակ է, մեզ վրա ծիծաղելու են: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով ներքաղաքական առաջիկա զարգացումների և վարչապետի  ընտրության մասին:  

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի մի շարք անդամներ հրապարակային հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը կարող է շրջանցել իր այն հայտարարությունը, որ ինքը վարչապետ կամ նախագահ չի դառնա՝ պատմական իրողություններով, ազգային-պետական շահով պայմանավորված, Մանվել Սարգսյանն ասաց, թե նրա թիմն ամեն ինչ կանի, որ արդարացնի այս սցենարը... Читать дальше...



Անհայտ անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտակայքում  

Tert.am (hy) 

ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտակայքում: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ գաղտնի ծառայության թվիթերյան էջում:

«Գաղտնի ծառայության աշխատակիցները վերլուծում են միջադեպը, որի ժամանակ անհայտ տղամարդը ատրճանակից վիրավորել է ինքն իրեն Սպիտակ տան հյուսիսային ցանկապատի մոտ», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վիրավոր տղամարդուն օգնություն է ցույց տվել բուժանձնակազմը:

Սպիտակ տան մոտակայքում երթևեկությունը սահմանափակվել է:

ՃՏՊ Երևանի Բագրևանդ թաղամասում. երեք մարդ հոսպիտալացվել է

Tert.am (hy) 

Մարտի 3-ին` ժամը 21:31-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Passat» մակնիշի 35 MA 939 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Volkswagen Golf» մակնիշի 09 US 173 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ս. Խ.)  պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի... Читать дальше...

Պատահար՝ Բագրևանդ թաղամասում. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Аравот 

Մարտի 3-ին` ժամը 21:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Passat» մակնիշի …

7 մեքենաներ իրար են բախվել Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում. կան վիրավորներ. shamshyan.com

Tert.am (hy) 

Մարտի 3-ին՝ երեկոյան, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ժամը 23:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտա-Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են «Volkswagen» մակնիշի 78 MN 008 համարանիշի, «Mercedes» մակնիշի 39 GG 039 համարանիշի, «Daewoo Nexia» մակնիշի 25 ՍՍ 403 համարանիշի, «Mercedes» մակնիշի 86 PP 868 համարանիշի, «Mitsubishi Pajero» մակնիշի 34 СQ 720 համարանիշի, «Toyota Altezza» մակնիշի 15 ԼX 015 համարանիշի և... Читать дальше...

Սիրիայում շուրջ 400 մարդ մեկ օրում իրենց տներն է վերադարձել

Tert.am (hy) 

Սիրիայում մեկ օրում իրենց տներն է վերադարձել 378 մարդ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:

«Շարունակվում է փախստականների և տեղահանված անձանց վերադարձը նախկին բնակավայրեր: Վերջին մեկ օրում Հոմս, Դամասկոս և Դեր Զոր նահանգներում իրենց տներն է վերադարձել 378 մարդ», - ասել է գեներալ-մայորը:

Եվտուշենկոն ընդգծել է, որ շուրջ 2 տոննա սննդամթերք և խմելու ջուր է հասցվել Հալեպ... Читать дальше...

ԱՄՆ-ում մահացել է բանաստեղծուհի Դիանա Տեր-Հովհաննիսյանը

Tert.am (hy) 

Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում մարտի մեկին կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ անգլիագիր բանաստեղծուհի, թարգմանչուհի և լրագրող Դիանա Տեր-Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է The Armenian Weekly-ն:

Դիանա Տեր-Հովհաննիսյանը ծնվել է 1934-ի մայիսի 21-ին Մասսաչուսեթսում: Ուսանել է Բոստոնի և Հարվարդի համալսարաններում Դասավանդել է Բոստոնի ուսումնական հաստատություններում։ Որպես լրագրող աշխատել է ամերիկյան թերթերում։ 

Անգլերեն է թարգմանել Դանիել Վարուժանի, Եղիշե Չարենցի, Գևորգ Էմինի, Նահապետ Քուչակի... Читать дальше...

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ հետնապահի հետ խաղում

Гала ТВ 

Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում մրցաշարայինա աղյուսակի առաջատար «Պարի Սեն Ժերմենն» արտագնա հանդիպում անցկացրեց «Տրուայի» հետ և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Հաշիվը 47-րդ րոպեին բացեց Անխել դի Մարիան, իսկ երկրորդ գոլը 77-րդ րոպեին խփեց Կրիստոֆեր Նկունկուն։ Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 74 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Տրուան» մնաց 28 միավորով՝ 18-րդ տեղում։ Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։ sport.times.am

Դեպրեսիան այն վիճակն է, երբ չես կարողանում հաճույք ստանալ կյանքից

Гала ТВ 

Տարբեր մարդկանց վրա դեպրեսիան տարբեր կերպ է ազդում: Հավանական է, որ դեպրեսիայով տառապող մարդիկ չեն ցանկանում կիսվել այն ամենով, ինչ իրենք զգում են: Սակայն եթե դուք շատ բան իմանաք նրանց վիճակի մասին, ապա կկարողանաք օգնել նրանց: Ստորեւ ներկայացնում ենք վեց տեսույթներ, որոնց մասին ձեզ կցանկանային հայտնել դեպրեսիայով տառապող մարդիկ: 1. Դեպրեսիան եւ տխրության զգացումը տարբեր […]

Նոր էլեկտրագնացքը տուրիզմի, սոցիալական վիճակի մասով ոչինչ չի կարող տալ Գյումրիին, ընդամենը կոմֆորտը կբարձրանա. Գ. Համբարյան

Tert.am (hy) 

Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղում կաշխատի ԷՊ2Դ տիպի նոր էլեկտրագնացքը: Այն կաշխատի էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք:

Մարտի 4-ին և 8-11-ին գնացքն աշխատելու է անվճար. դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2500 դրամ: Իսկ երթևեկության տևողությունը կազմելու է 1 ժամ 59 րոպե:

Երևան-Գյումրի-Երևան երթուղին կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին, իսկ մնացած չվերթները դեռ սպասարկվելու են հին շարժակազմով... Читать дальше...

Գիտնականները պինգվինների նոր բնակավայր են հայտնաբերել Անտարկտիդայում

Tert.am (hy) 

Գիտնականների միջազգային խումբն Անտարկտիդայի՝ քիչ ուսումնասիրված շրջանում Ադելի պինգվինների (անտարկտիկական պինգվինների ցեղատեսակ) բազմաքանակ գաղութ է հայտնաբերել:

Ինչպես ներկայացնում է Известия-ն՝ մեջբերելով գիտական ամսագրում հրապարակված տվյալները, սահմանափակ տարածության վրա շուրջ 1.5 մլն կենդանի է բնակվում:

Կենսաբանները տեղանքը հայտնաբերել են՝ մայրցամաքում պինգվինների միգրացիոն ճանապարհներն ուսումնասիրելով: Նրանց հետքի վրա դուրս գալ գիտնականներին թույլ են տվել տիեզերքից արված լուսանկարները... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *