Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

Новости за 17.03.2018

Սպանություն Գյումրիում․ հարբած երիտասարդը դանակով հարվածել է նոր արթնացած ծերունու կրծքավանդակին, գլխին, պարանոցին

168.am (168 ժամ) 

2017թ․ մայիսի 5-ին Գյումրիում կատարված սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։



Բրիտանիայում փոքրիկ աղջնակը լսողական սարքի օգնությամբ առաջին անգամ լսում է մայրիկի ձայնը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի Նյուքասլ քաղաքում բնակվող ծնողներն իրենց դստերը բժշկի են տարել, որը փոքրիկի ականջին լսողական սարք պետք է տեղադրեր:

Ինչպես գրում է Daily Mail-ը, փոքրիկն սկսում է լաց լինել, երբ բժիշկը փորձում է նրա ականջին հարմարեցնել սարքը, սակայն սարքի տեղադրումից հետո, երբ փոքրիկը կարողանում է առաջին անգամ հստակ լսել մայրիկի ձայնը, անմիջապես լռում է:

Ինչպես երևում է տեսանյութում, Էրիս անունով աղջնակը զարմացած նայում է խոսող մայրիկին: Փոքրիկն սկսում է արձագանքել նաև այլ ձայների:

Էրիսի... Читать дальше...

«Ուրարտուն» տանը պարտվեց «Արցախին»

Аравот 

ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում կայացավ բասկետբոլի «Ա» լիգայի փլեյ օֆֆի երկրորդ հանդիպումը, որում «Ուրարտուն» հյուրընկալեց «Արցախին»: Խաղն անցավ դրամատիկ պայքարում եւ ավարտվեց 70:76 հաշվով հօգուտ հյուրերի: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Արցախ» թիմի բասկետբոլիստ Կոնստանտին Միրզոյանը, որը վաստակեց 25 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քիմ Քարդաշյանը հրապարակել է 2 ամսական դստեր նոր լուսանկարը

Tert.am (hy) 

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը շաբաթ հրապարակել է երկու ամսական դստեր՝ Չիկագոյի նոր լուսանկարը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նախկինում նա հասցրել էր մի քանի լուսանկարներ և անգամ սելֆի հրապարակել փոքրիկի հետ: Instagram-ում փոքրիկի լուսանկարը Քիմը հրապարակել է «առավոտյան գեղեցկուհի» գրառմամբ:

Հիշեցնենք, որ Չիկագոն լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին՝ փոխնակ մոր օգնությամբ:

Ինչպես աղբյուրը նկատում է, Քիմի և Քանյե Ուեսթի դուստրը ընդգծված սևաթույր վարսեր ունի:

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Tert.am (hy) 

Մարտի 17-ին, ժամը 20:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցի փողոցի 1-ին փակուղու թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հայտնաբերվել է բնակչի դին:

ԱՊԼ. «Լիվերպուլ»-«Ուոթֆորդ»` 5:0. Սալահը` պոկերի հեղինակ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Անգլիայի առաջնությունում կայացան 31-րդ տուրի մի քանի հանդիպում:

«Լիվերպուլը» սեփական հարկի տակ չխնայեց «Ուոթֆորդին»՝ հաղթելով 5:0 հաշվով: Կլոպի թիմում կրկին փայլեց եգիպտացի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը: 

25-ամյա հարձակվողը իր հաշվին պոկեր ձևակերպեց: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոբերտ Ֆիրմինոն, ում գոլային փոխանցում կատարեց կրկին Սալահը:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 63 միավարով 3-րդն է: «Ուոթֆորդը» 36 միավորով 11-րդ տեղում է:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *