ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վիրահատության է ենթարկվել
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վիրահատության է ենթարկվել Բրազիլիայում: Այս մասին տեղեկացնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի` «Մարսելի» (3:0) հետ խաղի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով Նեյմարը ստիպված էր խաղադաշտը լքել պատգարակով:
Սպասվում է, որ Նեյմարը խաղադաշտ կվերադառնա 3 ամիս անց: Հաղորդվում է, որ բրազիլացին կկարողանա մասնակցել Աշխարհի 2018թ. առաջնությանը:
