Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

ՃՏՊ Երևանի Բագրևանդ թաղամասում. երեք մարդ հոսպիտալացվել է

0

Մարտի 3-ին` ժամը 21:31-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Passat» մակնիշի 35 MA 939 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Volkswagen Golf» մակնիշի 09 US 173 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ս. Խ.)  պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ՝ 1993 թ. ծնված Ս. Խ.-ը, 1990 թ. ծնված Ռ. Ա.-ը և 1994 թ. ծնված Ա. Ն.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Ն.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս․ Խ.-ինը և Ռ․ Ա.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *