Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

«Ռոսավիացիան» չի հաստատել Մերձմոսկվայում կործանված ԱՆ-148-ի օդաչուների զրույցի իսկությունը

0

«Ռոսավիացիայի» ներկայացուցիչները չեն հաստատել Մերձմոսկվայում կործանված «Սարատովյան ավիաուղիներին» պատկանող Ան-148 ինքնաթիռի օդաչուների զրույցի «վերծանման» իսկությունը:

«Ներկայացված զրույցի «վերծանումը» ապատեղեկացնում է հանրությանը օդաչուների խցիկում կատարվածի մասին: Դրանում խառնված են օդանավի հրամանատարի և երկրորդ օդաչուի երկխոսությունները, առկա են բառեր և արտահայտություններ, որոնք բացակայում են զրույցի իրական ձայնագրություններում», - Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը:

Գերատեսչությունում զրույցի ձայնագրության տեքստի հրապարակումը էթիկային հակասող են անվանել, ինչը չի համապատասխանում ավիավթարների հետաքննության չափանիշներին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հրապարակվել էր օդաչուների զրույցի տեքստը:  

Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել փետրվարի 11-ին, ինչի հետևանքով զոհվել է 71 մարդ: Նրանց թվում մեկ հայ կին է եղել՝ Վարսիկ Սևոյանը: Օդանավի երկրորդ օդաչուն նույնպես ազգությամբ հայ է եղել՝ Սերգեյ Ղամբարյանը:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *