Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

Քեմբրիջում վերջին հրաժեշտն են տվել Սթիվեն Հոքինգին

0

Քեմբրիջում վերջին հրաժեշտն են տվել հանրահայտ բրիտանացի գիտնական, տիեզերաբան, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին, որը կյանքից հեռացել էր մարտի 14-ին՝ 76 տարեկան հասակում:

Ինչպես հաղորդում է BBC-ն, հրաժեշտի պատարագն մատուցվել է Քեմբրիջի համալսարանի տարածքում գտնվող Սուրբ Մարիա եկեղեցում: Հենց այդ համալսարանում է 50 տարուց ավելի Հոքինգը վարել իր գիտական գործունեությունը:

Նրա աճյունը կհուղարկավորվի Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում՝ Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի շիրիմների կողքին:

Երբ եկեղեցուն է մոտեցել հուղարկավորության թափորը 76 անգամ հնչեցվել են եկեղեցու զանգերը:

Հուղարկավորությանը ներկա էին նրա հարազատներն ու ընկերները, այդ թվում՝ նրա երեք զավակները՝ Լյուսին, Ռոբերտը և Թիմը, ինչպես նաև կենսագրական ֆիլմում գիտնականի կերպարը մարմնավորած դերասան Էդի Ռեդմեյնը:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *