ԿԺԴՀ-ն նոր միջուկային փորձարկման է պատրաստվում. Ճապոնիայի ԱԳՆ
Հյուսիսային Կորեան պատրաստվում է նոր միջուկային փորձարկում իրականացնել:
Ինչպես փոխացում է Корреспондент-ը՝ վկայակոչելով հարավկորեական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն:
Ճապոնացի նախարարի խոսքով՝ այս մասին վկայում է արբանյակային պատկերների վերլուծությունը, որը ներկայացրել է ամերիկյան կողմը:
Ստացված պատկերներում երևում է, որ ԿԺԴՀ-ի թունելներից մեկում, որտեղ արդեն փորձարկումներ իրականացվել էին նախկինում, կրկին հող են տեղափոխում:
