Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

Վարորդական իրավունքներից զրկված Մառա Բաղդասարյանին ոստիկանները Մոսկվայում դարձյալ նկատել են ղեկին

0

Մոսկվայում պետավտոտեսչության աշխատակիցները ձերբակալել են վարորդական իրավունքներից զրկված 24-ամյա սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչությունից տեղեկացրել են, որ Բաղդասարյանի Merсedes-ը կանգնեցրել են Լենինգրադյան պողոտայում գիշերվա ժամը երեքին:

Վերջինս ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին չի ներկայացրել վարորդական իրավունքը, իսկ տվյալների բազայով ստուգումներ անցկացնելուն պես տեսուչները պարզել են, որ նա ընհանրապես ավտոմեքենա վարելու իրավունք չունի:

Մառա Բաղդասարյանը Gelandewagen մակնիշի մեքենայով մոսկովյան փողոցներում մրցավազքեր իրականացնող սթրիթռեյսերի գործով անցնող անձանցից մեկն էր: Դատավարությունից հետո նրան բազմիցս ձերբակալել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:

2017-ի մարտին նրան անորոշ ժամանակով զրկել են վարորդական իրավունքից, քանի որ վթարներից մեկի ժամանակ ստացած գանգուղեղային վնասվածքից հետո նա հաճախ էր նյարդաբանի դիմում, և բժիշկները նրա մոտ էպիլեպսիա էին ախտորոշել:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *