Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2017

Новости за 10.12.2017

Գերմանիայում աճուրդում անհայտ անձը 140 հազար եվրոյով 15 բնակիչ ունեցող գյուղ է գնել

Tert.am (hy) 

Գաղտնիությունը պահպանել ցանկացած աճուրդի մասնակիցը 140 հազար եվրոյով գնել է Բրանդենբուրգ երկրամասում գտնվող Ալվինե գյուղը: Անտառային տեղանքում տեղակայված բնակավայրը գտնվում է Գերմանիայի մայրաքաղաքից մոտ 100 կիլոմետր հարավ: Շատ տներ ավիրված են և դատարկ, դրանց վերանորոգումը, որոշ տվյալներով, գնահատվում է 2 միլիոն եվրո, հայտնում է ТАСС գործակալությունը:

Читать дальше...

«Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ տարիներ շարունակ երկրում առկա է եղել գողությունը». Վարդան Հարությունյան

Аравот 

Վարդան Հարությունյանի խոսքով՝ «հետաքրքրվողները կարող են թերթել, ինտերնետը այդ հնարավորությունը տալիս է, որ թերթեն եւ տեսնեն, թե տարիներ շարունակ ինչ է ասել Սերժ Սարգսյանը գողությունների, յուրացումների հետ կապված, կոռուպցիայի հետ կապված եւ իր ասելուց հետո ինչ է փոխվել մեր երկրում: Այդտեղից կարող են հետեւություններ անել՝ դա լո՞ւրջ ելույթ էր, թե՞ հերթապահ ելույթ»:

Մարզերում կոյուղաջրերը թափվում են գետերն ու ջրամբարները

Hetq  

Հայաստանում կոյուղաջրերի հարցը տարիներ շարունակ լուծում չի ստանում: Հատկապես մարզերում չկան մաքրման կայաններ և կեղտաջրերը առանց որևէ ներգործության թափվում են գետերի, լճերի ու ջրամբարների մեջ: Այդ ջրով ոռոգվում են մշակովի հողատարածքները, ինչը կարող է համաճարակի պատճառ դառնալ:

Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվեց Միջուկային զենքի դեմ պայքարող խմբին

Azatutyun.am 

Խաղաղության նոբելյան մրցանակն այս տարի հանձնվեց Միջուկային զենքի վերացման միջազգային արշավ (ICAN) խմբին: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Օսլոյի քաղաքապետարանում: ICAN֊ի գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինը մրցանակը ստանալու էր ներկայացել 1945 թվականին Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունը վերապրած Սեթսուկո Թուրլոյի ուղեկցությամբ: Ժնևում տեղակայված ICAN֊ը հիմնադրվել է 2007 թվականին: Խմբին անդամակցում են 468 գործընկեր կազմակերպություններ 101 երկրներում: Այսօր ավելի ուշ կհանձնվեն նաև բժշկության, ֆիզիկայի... Читать дальше...



«Եթե փորձում են մեզ համեմատել Ադրբեջանի, Ուզբեկստանի, Հյուսիսային Կորեայի հետ, նշանակում է վիճակն այնքա՜ն վատ է». Վարդան Հարությունյան

Аравот 

Թե որ ոլորտներում է մարդն առավել անպաշտպան Հայաստանում՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Երբ որ մարդը բախվում է պետության հետ՝ դա կլինի թաղապետարաններից, քաղաքապետարաններից, սոցիալական ծառայությունից սկսած, վերջացրած դատարաններ: Բոլոր այդ ոլորտներում, երբ որ մարդը բախվում է պետական ջարդող, փշրող մեքենային, քաղաքացին պարտվում է, չի կարողանում հաղթել պետական մեքենային»:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքարշ մեքենաների համար դժվարանցանելի է

Аравот 

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության  ավտոճանապարհներին  առանց տեղումների եղանակ Է: Մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում ժամանակավորապես  երթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են  մաքրման, …

Արկածախնդիր ֆրանսիացին Էյֆելյան աշտարակից ճոպանով քայլել է՝ անցնելով Սեն գետի վրայով (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Էքստրեմալ Նաթան Փոլինը, գտնվելով 60մ բարձրության վրա, ճոպանով քայլելով անցել է Փարիզով հոսող Սեն գետի վրայով, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ արկածախնդիր ֆրանսիացու ճանապարհը սկսվել է Էյֆելյան աշտարակից:

Հայտնի է, որ 22-ամյա երիտասարդը, ընդհանուր առմամբ, անցել է 670 մ տարաությունը՝ հասնելով մինչև գետի մյուս ափին գտնվող Տրոկադերո հրապարակ:

Փոլինի ընթացքին հետևել են ներքևում հավաքված բազմաթիվ մարդիկ, որոնց համար երիտասարդի ամեն մի քայլն իրական հուզմունք ու փորձություն է եղել:

Ճաքած պատերից ներս՝ կաթող առաստաղի տակ

Hetq  

Երեխաները չեն ժպտում, միայն Մարին է շարունակում պարել: Հարցնում եմ, թե ինչ է խնդրել Ձմեռ պապից, պատասխանում է՝ աման-չաման: Հռիփսիմեն ու Մուրադն էլ ցանկանում են, որ առաստաղից ջուր չկաթի, Մուրադը վերջում ավելացնում է. «Մեկ էլ մի հեռախոս, որ պարապմունքից դուրս գալուց զանգեմ մամային»:

Ժամը 17:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է դարձել ծանրաքաշ մեքենաների համար

Tert.am (hy) 

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է:

Читать дальше...

Ադրբեջանի` ազատ քաղաքականություն վարելու հնարավորությունները սահմանափակվում են. ԼՂ հարցում Թուրքիայի ակտիվացումը փաստում է սա. Ռուբեն Սաֆրաստյան

Tert.am (hy) 

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ վերջին շրջանում ՀՀ-ի հեղինակության բարձրացմանը զուգահեռ՝ պայմանավորված ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմամբ, միջազգային հանրության կողմից Ադրբեջանը մեկուսացվում է:

«Գնալով ավելի սրվում են Ադրբեջանին ուղղված քննադատությունները տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից` այնտեղ մարդու իրավունքների զանգվածային խախտումների առումով, տարբեր տեսակի սկանդալների, որ կապված են փողի լվացման հետ և այլն... Читать дальше...

Սահակաշվիլու կողմնակիցները «հրաժարականի» երթ են սկսել Կիևում

Armedia.am (arm) 

Ավելի վաղ ցույցի կազմակերպիչ Իվան Սլոբոդնյակը հայտարարել է, որ իր հաշվարկներով ակցիային արդեն միացել է մոտ 10 հազար մարդ և թիվը գնալով մեծանում է: Նա նշել է, որ փորձեր է արվել ընդհատել միջոցառումը:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *