Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2017

Новости за 16.12.2017

Քսենիա Սոբչակը հայտարարել է ընտրություններից դուրս գալու պատրաստակամության մասին

Tert.am (hy) 

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որը հայտարարել էր 2018-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին, պատրատակամություն է հայտնել միավորվելու այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ և նույնիսկ դուրս գալ ընտրություններից նույնախոհներից մեկի օգտին: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն:

«Մեր ընդդիմությունը չի ցանկանում միավորվել: Դա մի կողմից շատ տխուր է, մյուս կողմից՝ նորմալ: Ինչո՞ւ դեմոկրատներին շատ ավելի դժվար է միավորվել, քան պետական քաղաքական գործիչներին: Քանի որ այստեղ կա Վլադիմիր Պուտինը... Читать дальше...

Այս միջոցը կօգնի բուժել երիկամները, ենթաստամոքսային գեղձը եւ լյարդը

Гала ТВ 

Միջոցը, որը կարող է բուժել ենթաստամոքսային գեղձը, երիկամները եւ լյարդը, համեմունք է, որը հաճախ օգտագործում են խոհանոցում: Խոսքը համեմի մասին է, այն օգտագործվում է մի շարք հիվանդությունների բուժման համար, նրա հոտը ճանաչելի է ցանկացած վայրում: Ներկայացնում ենք, թե  քանի հիվանդություններ կարող է բուժել այս համեմունքը: Համեմն ունի մեծ քանակությամբ յուղ, որը նպաստում է մարսողության համակարգի […]

«Աստղային պատերազմների» նոր սերիայի նախապրեմիերային ցուցադրությունը 45 մլն դոլար է հավաքել

Tert.am (hy) 

«Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմը, որը հանրահայտ ֆիլմաշարի 8-րդ մասն է, նախապրեմիերային ցուցադրության օրը Հյուսիսային Ամերիկայում 45 մլն դոլար է հավաքել՝ ռեկորդների ցուցակում զբաղեցնելով երկրորդ տեղը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս տվյալները հրապարակել է Disney կինոստուդիան, որին պատկանում է ֆիլմաշարի նկարահանման իրավունքը:

ԱՄՆ-ում և Կանադայում նոր ֆիլմերն, ավանդույթի համաձայն, վարձույթում հայտնվում են ուրբաթ օրերին, սակայն հինգշաբթի երեկոյան մի շարք կինոընկերություններ... Читать дальше...

Instagram սոցկայքի միջոցով Կոտայքում բնակվող 16–ամյա աղջկանից պահանջել են ինքնասպան լինել. Shamshyan.com

Tert.am (hy) 

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի է դիմել Բյուրեղավան քաղաքի բնակչուհի, 38-ամյա Կ.Ս.-ն:

Shamshyan.com-ի տվյալներով` նա ոստիկաններին հայտնել է, որ իր աղջիկը՝ 16-ամյա Լ.Ծ.-ն, օգտվել է համացանցի Instagram սոցկայքի Simikit խաղից, որից հետո երեխային պարբերաբար սպառնալիքներով նամակներ են եկել:

Մոր խոսքերով` վերջում պահանջել են խաղացողին, տվյալ դեպքում՝ երեխային, ինքնասպան լինել: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝ նամակ գրող անձի... Читать дальше...



Ս. Սարգսյանը փոխհատուցում է մանկավարժներին՝ տարիների խոնարհ ծառայության դիմաց

Гала ТВ 

Իր վերջին հարցազրույցում Ս. Սարգսյանը հրապարակային հայտարարեց, որ կրթության հատկացված ֆինանսները չեն պակասում, հայտարարեց նաեւ, որ թյուր տեսակետ է այն, որ 2018թ.-ին աշխատավարձերը չեն բարձրանալու: Մինչդեռ մասնագիտական հաշվարկները եւ առողջ տրամաբանությունը հուշում է, որ աշխատավարձերը, կենսաթոշակները չեն բարձրանալու, քանի որ 2018թ.-ի բյուջեն պարզապես չի տալիս այդ հնարավորությունը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ […]

Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի հետ մի պետության մեջ, որովհետև կա մարդկանց ֆիզիկական անվտանգության խնդիր․ Արմեն Աշոտյան

Tert.am (hy) 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ողջունելի է, որ ղարաբաղյան հակամարտության  շուրջ կա հանրային դիսկուրսը, որը չի սահմանափակվում միայն պաթետիկ մեկնաբանություններով, այլ փորձում է բացահայտել կամ ամրացնել, կամ քննարկումների սեղանին դնել նաև կարգավորման իրավական սկզբունքներ: Նա Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ վերջերս փորձագիտական դաշտում արտահայտված մտքերին, թե ղարաբաղյան հիմնախնդրում պետք են նոր մոտեցումներ:

Մասնավորապես Tert.am-ը հիշատակեց... Читать дальше...

Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի հետ մի պետության մեջ, որովհետև կա մարդկանց ֆիզիկական անվտանգության խնդիր․ Արմեն Աշոտյան․ Արմեն Աշոտյան

Tert.am (hy) 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ողջունելի է, որ ղարաբաղյան հակամարտության  շուրջ կա հանրային դիսկուրսը, որը չի սահմանափակվում միայն պաթետիկ մեկնաբանություններով, այլ փորձում է բացահայտել կամ ամրացնել, կամ քննարկումների սեղանին դնել նաև կարգավորման իրավական սկզբունքներ: Նա Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ վերջերս փորձագիտական դաշտում արտահայտված մտքերին, թե ղարաբաղյան հիմնախնդրում պետք են նոր մոտեցումներ:

Մասնավորապես Tert.am-ը հիշատակեց... Читать дальше...

ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ֆիզիկական անվտանգության խնդիրը ոչ թե պետք է դարձնել սկզբունք, այլ՝ փաստարկ․ Արմեն Աշոտյան

Tert.am (hy) 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ողջունելի է, որ ղարաբաղյան հակամարտության  շուրջ կա հանրային դիսկուրսը, որը չի սահմանափակվում միայն պաթետիկ մեկնաբանություններով, այլ փորձում է բացահայտել կամ ամրացնել, կամ քննարկումների սեղանին դնել նաև կարգավորման իրավական սկզբունքներ: Նա Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ վերջերս փորձագիտական դաշտում արտահայտված մտքերին, թե ղարաբաղյան հիմնախնդրում պետք են նոր մոտեցումներ:

Մասնավորապես Tert.am-ը հիշատակեց... Читать дальше...

Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան բեռնատար և մոտոցիկլետ վարել

Tert.am (hy) 

Սաուդյան Արաբիայում կանայք 2018 թվականից կկարողանան, ավտոմեքենաներից բացի, նաև բեռնատարներ և մոտոցիկլետներ վարել:

Ինչպես հայտնում է Arabian Business պարբերականը, Սաուդյան Արաբիայի տրանսպորտի վարչությունը հրապարակել է նոր կանոնների մանրամասները, որոնք ենթադրում են կանանց համար ավտոմեքենա վարելու արգելքի չեղարկումը: Սեպտեմբերին թագավորությունում հրաման է արձակվել, որի համաձայն՝ կանայք կարող են մեքենաներ վարել արդեն 2018-ի հունիսից:

Վարչությունից հայտնել են, որ կանայք կկարողանան բեռնատարներ և մոտոցիկլետներ վարել... Читать дальше...

Ալաշկերտը և բրազիլական Բոտաֆոգոն պաշտոնապես համաձայնության եկան

Tert.am (hy) 

Դեկտեմբերի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացավ «Ալաշկերտի» և բրազիլական հանրահայտ «Բոտաֆոգո» ակումբի ղեկավարության միջև հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Читать дальше...

Բիթքոինի փոխարժեքը մոտեցել է 19 000 դոլարին

Tert.am (hy) 

Աշխարհում ներկա պահին ամենատարածված թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքը գերազանցել է պատմական առավեգույն ցուցանիշը և կազմել է 18 903.99 դոլար:

Ինչպես փոխանցում է Life.ru-ն, այս մասին վկայում են CoinDesk կայքում հայտնված աճուրդի տվյալները:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ռեկորդային ցուցանիշին հասնելուց կարճ ժամանակ անց թվային արժույթի գինը սկսել է նվազել և երևանյան ժամանակով 20:30-ին կազմել է 18 622 դոլար:

Հիշեցնենք, որ բիթքոինի փոխարժեքի կտրուկ բարձրացում է նկատվել հոկտեմբերին... Читать дальше...

Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ հարկ վճարելը պատվաբեր է, հարկերից խուսափելն` անբարոյականություն. Վարդան Հարությունյան

Tert.am (hy) 

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բիզնեսի համար նոր Հարկային օրենսգրքի ներդրմամբ անհանգստություններ չառաջանան: Հին օրենսգրքից նորին անցնելը պետք է սահուն լինի: Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ «Հանրային» հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ:

«Նախորդ շաբաթվանից սկսած մենք բիզնեսի հետ հանդիպումներ ենք նախաձեռնել: Բոլոր մարզերում կազմակերպված են նման հանդիպումներ, որպեսզի մեր մասնագետները պատասխանեն հուզող հարցերին: Մենք 24 ժամ բաց ենք ցանկացած հարցով... Читать дальше...

Թիվ 2 ավտոբուսի գրպանահատը բերման է ենթարկվել

Tert.am (hy) 

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16.00-ին, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին։

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Բերման ենթարկվածը խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ից 15.55-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1948 թ. Читать дальше...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց Ռենին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ֆրանսիայի առաջնությունում կայանում են 18-րդ տուրի հանդիպումները: 

Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում գտնվող ՊՍԺ-ն հերթական հաղթանակը տոնեց: Փարիզյան ակումբի ֆուտբոլիստները 4:1 հաշվով հաղթեցին «Ռենին»: Գոլերի հեղինակներ դարձան Կավանին, Մբապեն, իսկ Նեյմարը դուբլ ձևակերպեց:

Այս խաղից հետո ՊՍԺ-ն վաստակեց 47 միավոր և կշարունակի զբաղեցնել առաջին հորիզոնականը:«Ռենը» 25 միավորով 6-րդն է:

«Ռեն»-ՊՍԺ՝ 1:4

Գոլերը՝ Մուբելե (53) - Նեյմար (4,76), Մբապե (17), Կավանի (75)





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *