Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2017

Новости за 24.12.2017

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ է արել՝ պահանջելով ազատ արձակել առևանգված մարդկանց

Tert.am (hy) 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սուրբծննդյան տոների նախօրեին «խաղաղության շնորհում է խնդրել ողջ աշխարհի համար» և կոչ է արել ազատ արձակել բոլոր առևանգված մարդկանց, այդ թվում և հոգևորականներին, և աշխարհիկներին:   

«Մենք աղոթում ենք ողջ աշխարհի խաղաղության համար, հատկապես այն մարդկանց, ովքեր ամենից շատ են տանջվում ընթացիկ հակամարտությունների պատճառով: Կրկին կոչով եմ դիմում՝ խնդրելով Սուրբ Ծնունդի առթիվ ազատ արձակել առևանգված մարդկանց՝ հոգևորականներին, վարդապետներին, միանձնուհիներին և աշխարհիկ մարդկանց... Читать дальше...

Իսրայելցիների կեսից ավելին համոզված է, որ Նեթանյահուն պետք է հրաժարական տա, եթե հաստատվեն կաշառակերության մասին մեղադրանքները

Tert.am (hy) 

Իսրայելցիների մեծ մասը կարծում է, որ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պետք է հրաժարական ներկայացնի այն դեպքում, եթե հաստատվեն նրա դեմ առաջադրված մեղադրանքները պաշտոնի չարաշահման ու կաշառակերության գործով, այս մասին փաստել է անցկացված հատուկ հարցումը, գրում է РИА Новости գործակալությունը: 

«Միդգամ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցմանը մասնակցած քաղաքացիների 60 տոկոսը համոզված է, որ եթե վարչապետի դեմ հնչեցվող մեղադրանքները ճիշտ լինեն՝ նա պետք է հրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից:

Ընդ որում՝ հարցվածների 59 տոկոսը կարծում է... Читать дальше...

Քամուց վնասվել է տանիքը

Аравот 

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 23-ի գիշերը քամուց վնասվել է գյուղի բնակիչներից մեկի տան տանիքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեկտեմբերի 23-ին ժամը …

Goal. Մխիթարյանը ընդգրկվել է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի վատագույն ֆուտբոլիստների կազմում (լուսանկար)

Tert.am (hy) 

«Goal.com»-ը ներկայացրել է Անգլիայի առաջնության 2017/18 թվականների մրցաշրջանի առաջին կեսի վատագույն ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը:

Читать дальше...

«Միսս Ամերիկա» մրցույթի ղեկավարը հրաժարական է տվել հրապարակված նամակագրության պատճառով

Tert.am (hy) 

«Միսս Ամերիկա» մրցույթի ղեկավար Սեմ Հասքելը հրաժարական է տվել իր պաշտոնից այն բանից հետո, երբ հրապարակվել են նամակագրությունները, որտեղ նա կոպիտ մեկնաբանություններ է արել նախկին և գործող մասնակիցների նկատմամբ, հայտնում է BBC-ն:

Կազմակերպությունում արդեն հայտարարել են, որ հավանության են արժանացրել Հասքելի դիմումը: Հասքելից բացի, սկանդալի պատճառով իրենց պաշտոններից կհեռանան ևս մի քանի թոփ-մենեջերներ: 

Սկանդալն առաջացել է այն բանից հետո, երբ The Huffington Post-ում հայտնվեցին էլեկտրոնային նամակներից հատվածներ... Читать дальше...



Վրաստանում երկօրյա լայնածավալ ոստիկանական գործողության արդյունքում 127 մարդ է բերման ենթարկվել

Azatutyun.am 

Վերջին երկու օրերին Վրաստանի ոստիկանությունը երկրի ողջ տարածքում հատուկ գործողությունների շարք է անցկացրել, որի ընթացքում 127 մարդ բերման է ենթարկվել: Այս մասին ասյօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության  քրեական հետախուզության վարչության պետ Մամուկա Չելիձեն: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 22-ից 24-ը իրականացված հատուկ գործողությունների ընթացքում ոստիականների ուշադրության կենտրոնում է հայտնվել երկրի շուրջ 52 հազար քաղաքացի: «Գործողությունների ընթացքում առգրավվել է 73 միավոր հրազեն, 54 նռնակ... Читать дальше...

Ֆրանսիայում տոնական օրերին անվտանգությունը կապահովի մոտ 100 000 ոստիկան

Tert.am (hy) 

Ֆրանսիայի իշխանությունները սուրբծննդյան և ամանորյա տոների ընթացքում անվտանգության ապահովման համար ներգրավել են ոստիկանության և անվտանգության ծառայությունների մոտ 100 հազար աշխատակցի: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը:

Դա կապված է նրա հետ, որ հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ ծայրահեղականների տարբեր տեսակի գործողությունների հավանականությունը բավական բարձր է մնում: 

Ինչպես հաղորդվում է գերատեսչության հաղորդագրությունում, հաշվի առնելով այն... Читать дальше...

Անգլիայում ֆուտբոլային մարզիչը խաղի ժամանակ հանդիպել է իր նմանակին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Անգլիական «Քրիսթալ Փելաս» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը իր նմանակին հանդիպել է հենց մարզադաշտում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ ներկայացնելով համացանցում հրապարակված տեսանյութը:

Դեպքը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի շրջանակներում անցկացվող «Սոունսի»-«Քրիսթալ Փելաս» հանդիպման ժամանակ: «Արծիվների» մարզիչը նկատել է դաշտում աշխատող կարգավարներից մեկին, որն իրեն անչափ նման էր: Նրանք լուսանկարվել են միասին: 

70-ամյա մարզիչը 2010-11 մրցաշրջանում գլխավորել է Լիպերպուլը... Читать дальше...

Օզդեմիրը` Գերմանիայում թուրքահայերի դեմ սպասվող մահափորձերի մասին. թույլ չենք տալու վախի մթնոլորտ տարածել այստեղ

Armedia.am (arm) 

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել էր, թե Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների և լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։

Նավալնիի կողմնակիցները նրան առաջադրեցին որպես նախագահի թեկնածու. «Ազատություն»

Аравот 

«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքներում այսօր ընթանում են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների հավաքները: Դրանց ընթացքում ընդդիմադիր գործչի աջակիցները Նավալնիին առաջադրում են նախագահի պաշտոնում: Առաջինը նրա առաջադրման օգտին քվեարկել են Վլադիվոստոկում կազմակերպված հավաքի մասնակիցները: Մի քանի ժամ առաջ …

Վաշինգտոն-Սեուլ օդանավում ԱՄՆ քաղաքացի է մահացել

Tert.am (hy) 

Վաշինգտոնից Սեուլ թռչող Korean Air ավիաընկերության ինքնաթիռում ԱՄՆ-ի քաղաքացուհի է մահացել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Boeing-777 օդանավն ստիպված է եղել վայրէջք կատարել ռուսական Խաբարովսկ քաղաքում: ՌԴ ՆԳՆ տրանսպորտային վարչության տվյալներով՝ ռուս բժիշկներն արձանագրել են արտասահմանյան երկրի քաղաքացու մահը: Վերջինս մահացել է օդանավում՝ նախքան վայրէջք կատարելը:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը օդ կբարձրանա առաջիկա ժամերին՝ շարունակելով իր երթուղին: Արտակարգ ծառայությունների աղբյուրը... Читать дальше...

Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը ուղերձ են հղել ռուսական իշխանություններին

Гала ТВ 

Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով  վերահսկել Արևելյան Ուկրաինայում ստեղծված կացությունը եւ նվազեցնել հրադադարի ռեժիմի խախտումների քանակը:  Էմանյուել Մակրոնը և Անգելա Մերկելը կոչով դիմել են ռուսական կողմին՝ վերահսկել իրավիճակը Ուկրաինայում: «Կոչ ենք անում հակամարտությունում ներգրավված ուժերին կատարել պարտավորությունները: Կոչ ենք անում ռուսաստանցի սպաներին վերահսկողություն սահմանել  հրադադարի ռեժիմի մոնիտորինգի կենտրոնում»: Էմանյուել […]

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Tert.am (hy) 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Վայքի, Եղեգնաձորի, Տաշիրի, Սպիտակի, Աշոցքի, Մարալիկի, Ստեփանավանի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Աշոցքի, Ախուրյանի ավտոճանապարհներին... Читать дальше...

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում․ ՏԿՏՏՆ

Azatutyun.am 

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Վայքի, Եղեգնաձորի, Տաշիրի, Սպիտակի, Աշոցքի, Մարալիկի, Ստեփանավանի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ըստ հաղորդագրության, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Աշոցքի, Ախուրյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր... Читать дальше...

Լեսթերի հետ խաղում ՄՅՈւ-ի երկրպագուները երգել են Մխիթարյանին նվիրված երգը (տեսանյութ)

Tert.am (sport) hy 

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները «Լեսթեր Սիթիի» հետ երեկ կայացած խաղում աջակցել են թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` դրվագներից մեկում երգելով նրա մասին հայտնի երգը:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *