Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2017

Новости за 27.12.2017

Ամերիկացիները տարեկան շուրջ 16 մլրդ դոլար են ծախսում՝ անպիտան նվերներ գնելով

Tert.am (hy) 

Յուրաքանչյուր ամերիկացի առնվազն մեկ բոլորովին անպիտան նվեր է ստանում տարվա ընթացքում: Մինչդեռ նման նվերների միջին արժեքը կազմում է 49.5 դոլար:

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, այս մասին վկայում են Pureprofile ընկերության անցկացրած հարցման արդյունքները: Այսպիսով, ԱՄՆ քաղաքացիներն ամեն տարի ընդհանուր առմամբ 16 մլրդ դոլար են ծախսում այնպիսի իրերի վրա, որոնք երբևէ չեն օգտագործվում և մնում են դարակներում դրված կամ էլ հայտնվում են աղբամանում:

Հարցմանը մասնակցած ամերիկացիների մեկ քառորդը նշել են... Читать дальше...

«Չի կարելի դալաններում մեզ ասել՝ այ ձեր կյանքին մեռնենք ու գնալ 41 հազարով ձայն տալ Սամվել Ալեքսանյանին». Փաշինյան

Аравот 

Փաշինյանն ասաց, որ փողոցներում իրեն մարդիկ տեսնում են, ձեռքերը ծնկներին են խփում, թե՝ այս ի՞նչ է կատարվում, հետո տեսնում է, թե մարդիկ ինչպես են ընտրություններին գնում ու ձայն տալիս ՀՀԿ-ին:

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների վճարները թանկացվել են, տեղ-տեղ մինչև 5 անգամ, որը հանգեցնելու է որոշ դպրոցների էլիտարիզացմանը. Արայիկ Հարությունյան

Tert.am (hy) 

Մայրաքաղաքում գործող երաժշտական և արվեստի դպրոցների ծառայություններից դիմաց սահմանվել է ամսական ֆիքսված` 8000 դրամ վարձավճար: Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց, որ թեև երեկ ավագանու նիստին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներն ամեն կերպ փորձում էին ներկայացնել, որ սա թանկացում չէ, բայց սա շատ կոնկրետ կպնում է հազարավոր քաղաքացիների գրպանին:

«Սոցիալական ներկայիս պայմաններում սա բարեփոխում չի կարելի անվանել... Читать дальше...

Facebook-ում Ռամզան Քադիրովի էջը հեռացվել է պատժամիջոցների պատճառով

Tert.am (hy) 

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունն արգելափակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հաշիվը՝ վերջինիս ԱՄՆ-ի պատժամիջոցային ցանկում հայտնվելու պատճառով: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս լուրը հաստատել են սոցցկայքի ներկայացուցիչները:

«Մենք տեղեկացել ենք և հաստատում ենք, որ հաշիվները պատկանում էին այն անձին, որն ընդգրկված է հատուկ կարգավիճակ ունեցող քաղաքացիների և ԱՄՆ-ի կողմից արգելված անձանց ցանկում, որոնց վրա ազդում են ԱՄՆ առևտրատնտեսական պատժամիջոցները: Այս առթիվ Facebook-ը իրավաբանական... Читать дальше...



Թվային օրակարգերը 4-րդ արդյունաբերական հեղափոխության  հիմնական ուղղությունն  է. տնտեսագետը՝ Տիգրան Սարգսյանի հայտարարության մասին

Tert.am (hy) 

Թվային օրակարգերն այսպես կոչված 4-րդ արդյունաբերական հեղափոխության հիմնական ուղղությունն  են, և շահում  են ու կշահեն այն պետությունները, որոնք լավ կդիրքավորվեն այդ թվայնացման  գործընթացում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանն՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի  այն հայտարարությանը, որ հասունացել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ անելու ժամանակը՝ նկատի ունենալով թվային փոխակերպումների անհրաժեշտությունը... Читать дальше...

Սերժ Սարգսյանի համար 2018թ.-ին ամենաառաջնայինը վարչապետի պաշտոնն անցնցում զբաղեցնելն է

Гала ТВ 

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ: -Պարոն Վարդանյան, ինչպիսի՞ն էր, Ձեր բնորոշմամբ, 2017 թվականը: Քաղաքական, տնտեսական առումով ի՞նչ տվեց այն ՀՀ քաղաքացուն: -2017թ.-ն արտաքին քաղաքականության առումով, ընդհանուր առմամբ, բավականին բարեհաջող էր մեր երկրի համար, քանի որ վերջապես ստորագրվեց ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եթե իշխանություններն իրականացնեն Համաձայնագրում ամրագրված քաղաքական և տնտեսական բարեփոխումները, ապա […]

2018-ը հռչակում եմ Ադրբեջանին պատժելու տարի. Ալեքսանդր Լապշին

Tert.am (hy) 

Բաքվի բերդում բանտարկությունից ազատված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անեկդոտ է հրապարակել «իր և Ադրբեջանի հարաբերությունների» մասին, որը փոխանցել են հայ ընկերները:

Բլոգերը անեկդոտին կից նշել է, որ 2018 թվականը Բաքվի համար պատժի տարի է դառնալու: «Լապշինը սիրում էր Ադրբեջանը, և նրա ու իշխանությունների միջև միակ տարաձայնությունը գյուղատնտեսական հարցն էր: Ի՞նչ կապ ունի այստեղ գյուղատնտեսությունը: Բանն այն է, որ նրանք ցանկանում էին, որ Լապշինը հողի մեջ հայտնվեր, իսկ Լապշինը ցանկանում էր... Читать дальше...

Արցախյան հիմնախնդրի կարգավորման մոտեցումը պետք է փոխվի. հարկավոր է ջանքերն ուղղել Արցախի ճանաչման ուղղությամբ. Մանվել Սարգսյան

Tert.am (hy) 

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ամենահարմարն է արցախյան հիմնախնդրի կարգավորման համար, «աշխարհի տեր ու տիրականներն» են այնտեղ հավաքվել: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ առավել ևս ԵԱՏՄ-ն հիմնախնդիրը լուծող չեն: Բացի դրանից`նա նշեց, որ ձևաչափը փոխելն էլ լուրջ գործընթաց է և միանգամից դա անել հնարավոր չէ:

«Հիմնախնդրի կարգավորման մոտեցումը պետք է փոխվի: Ժամանակին... Читать дальше...

Ճապոնացի բլոգերն «անտեսանելի է դարձել» iPhone X-ի օգնությամբ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ճապոնացի ծրագրավորող Կազույա Նոշիրոն տեսանյութ է հրապարակել սոցցանցում, որում ցուցադրել է իր իսկ ստեղծած հավելվածի նախնական տարբերակի օգտագործման արդյունքը:

Ինչպես գրում է Корреспондент-ը, Twitter-ում հրապարակված հոլովակում ճապոնացին ցուցադրում է, որ iPhone X-ի օգտատերը կարող է ամբողջությամբ անտեսանելի դառնալ գաջեթի օգնությամբ:

Ճապոնացին ընդգծում է, որ հավելվածն ամբողջությամբ քողարկում է օգտատիրոջ դեմքը տարբեր շերտերով FaceID համակարգի միջոցով:

Բլոգերը նշել է նաև, որ նրա հավելվածն... Читать дальше...

Նախագահը մասնակցել է Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությանը

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և 2017 թվականի ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը: 

Նախատոնական հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և նորանոր հաջողություններ... Читать дальше...

Ո՞վ է վախենում Ռուբեն Հայրապետյանից. Փաշինյանը վախեցողներին պատրաստ է աջակցել

Аравот 

«Ֆուտբոլի իրավիճակը շատ ծանր է, համաձայն եմ: Չեմ ընդունում այն տեսակետը, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից վախենում ենք, ով վախենում է, թող վախենա: Ով աջակցության կարիք ունի, որ ոչ միայն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից, այլ ընդհանրապես ոչ մեկից չվախենա, մենք կարող ենք աջակցել: Ի՞նչ է նշանակում 21-րդ դարում վախենալ որեւէ մեկից, այն էլ՝ ընդամենը հասարակական կազմակերպության նախագահից, թեկուզ խոշոր գործարարից»:

Հիմնականում արտասահմանից ներմուծված եղևնիներ են վաճառվում. Վ. Պեպանյան

Tert.am (hy) 

Հիմնականում արտասահմանից ներմուծված եղևնիներն են վաճառվում, շատ քիչ դեպքերում՝ տեղական, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ, կարծես թե, բնական եղևնու ապօրինի վաճառքի դեպք չկա:

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումները նախատոնական այս շրջանում ամենօրյա շրջայցեր են իրականացնում և ստուգում վաճառվող եղևնիների փաստաթղթերը:

«Հիմնականում ներմուծված եղևնիներ են արտերկրից... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *