Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Новости за 04.01.2018

«Շան կերպարը քաղաքականության մեջ»

Аравот 

Այս ամենը կարող է ընկալվել որպես կես-կատակ, կես-լուրջ: Իսկ եթե փորձենք մեկ ընդհանուր խորհուրդ քաղել տարվա խորհրդանիշից  թե’ սովորական կյանքի, թե’ քաղաքականության համար, հավանաբար դա անբարո գայթակղություններից զերծ մնալու պատվիրանը պետք է լինի` մի շնացիր:

2017-ը ցույց տվեց, որ ՀՀԿ–ի նախընտրական խոստումներն առոչինչ են, 2018-ը բավականին խոստումնալից է՝ նոր մարտահրավերներով ու խնդիրներով. Գևորգ Գորգիսյան

Tert.am (hy) 


2017 թվականը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախընտրական շրջանում տրված խոստումներն առոչինչ են: Tert.am-ի հետ զրույցում, ամփոփելով տարին նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ դրանք եղել են զուտ քաղաքական հայտարարություններ: Նրա խոսքով՝ իշխանություններն այս տարի էլ չկարողացան ապացուցել, որ ԵՏԱՄ-ին անդամակցելը բխում էր Հայաստանի շահերից:

Читать дальше...

Տորինոն հայտարարել է Մացարիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին

Tert.am (sport) hy 

«Տորինոն» հայտարարել է «Ուոթֆորդի» նախկին գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիի նշանակման մասին:

«Տորինո» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը վստահել է Վալտեր Մացարիին: Այսօր նա փակ մարզում կանցկացնի»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Читать дальше...



Գերադասում են մարդկանց անտեղի չարչարել, քան թե մի փոքրիկ սարք տեղադրել հարկային տեսչությունում

Аравот 

Մի քանի օր առաջ առիթ ունեցա փոքրիկ մի հարցով գտնվելու Նոր Նորքի հարկային տեսչությունում, որտեղ մատուցվող ծառայության գործարքի համար պետք է վճարեի 1000 (մեկ հազար) դրամ միջնորդավճար: Չափազանց շատ զարմացա, երբ իմացա, որ Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն, Ավան, Ջրվեժ և …

Խնդիրն այն է, որ իշխանությունն ու հասարակությունը մեկ բռունցք չեն, բայց հուսով եմ՝ անպայման բարեկեցիկ երկիր կկառուցենք. Վ. Ղուկասյան

Tert.am (hy) 

Երբ ժողովրդի վիճակը վատ է, ուրեմն  չեմ կարող դրական բան ասել: Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ երբ ժողովրդի վիճակը լավանա և նրանք գոհ լինեն խորհրդարանի աշխատանքներից, թանկացումներ էլ չլինեն, այդ ժամանակ կարող է դրական փոփոխությունների մասին խոսել:

«Ես ինչքան նայում եմ տրտմություն է իջած մեր ժողովրդի վրա, գիտեք՝ այնպես էլ չէ, որ համատարած սով է: Երբ մենք փոքր էինք շատ ուրախ էինք, թեկուզ մի փոքր հացով էինք կերակրվում... Читать дальше...

Իրանում անկարգությունների հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Իսրայելը, Սաուդյան Արաբիան. Իրանի գլխավոր դատախազ

Tert.am (hy) 

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է Միացյալ Նահանգների, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի միջև կնքված դավադրության մասին, որն ուղղված է Իրանում անկարգությունների հրահրմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ IRNA-ին հղումով։

Читать дальше...

Իրանում իրավիճակը կայունացել է, ասում է «Ալիք» թերթի գլխավոր խմբագիրը

Гала ТВ 

Վերջին օրերին Իրանում ընթացող բողոքի ցույցերը դադարել են և իրավիճակը հանդարտվել է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասում է Իրանում լույս տեսնող հայալեզու «Ալիք»  թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Դրա հետ մեկտեղ տեղի ունեցան իշխանամետ ուժերի հանրահավաքներ, ուր հանրահավաքների մասնակիցները աջակցություն էին հայտնում Իսլամական Հանրապետության գործող իշխանություններին: «Երեկ և այսօր տեղի ունեցան կառավարական համակարգին պաշտպանող ուժերի […]

ԱՄՆ դեսպանատան ծրագրերի միջոցով ավելի քան 4,000 հայեր այցելել են Միացյալ Նահանգներ 

Tert.am (hy) 

ԱՄՆ դեսպանատան ակադեմիական և մասնագիտական փոխանակման ծրագրերի միջոցով ավելի քան 4,000 հայեր այցելել են Միացյալ Նահանգներ, և հարյուրավոր ամերիկացի ուսանողներ ու գիտնականներ կիսել են ամերիկյան մշակույթը հայերի հետ, այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

«Շրջանավարտներն այս տարի շատ բան են արել Հայաստանում, որոնց թվում են մենթորական ծրագրերին մասնակցությունը, շրջանավարտների սպորտային միջոցառումը, գրքի ընթերցումները, մշակութային միջոցառումները և այլն: Եթե հետաքրքրված... Читать дальше...

Մեկ-երկու օրվա ընթացքում իրավիճակն Իրանում կկայունանա. Էրդողան

Гала ТВ 

Հունվարի 4-ին այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը: Էրդողանը նշել է, որ այդ մասին իրեն վստահեցրել է իր կոլեգան՝ Հասան Ռոհանին: Նա նաև հավելել է, որ օտարերկրյա քաղաքացիներն Իրանում կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ հանդես են եկել որպես պրովոկատորներ: «Ես հեռախոսով խոսել եմ պարոն Ռոհանիի հետ: Իրավիճակը կկայունանա մեկ-երկու […]

Երևանի Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են Mercedes E և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաներ

Tert.am (hy) 

Հունվարի 4-ին՝ ժամը 15:13-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Նոր Տուն» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Mercedes E մակնիշի 34 FT 354 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) և Volkswagen Vento մակնիշի 33 VS 852 պետհամարանիշի (վարորդ՝ Պ. Մ.) ավտոմեքենաները. Ա. Ա.-ին շտապօգնության աշխատակիցները... Читать дальше...

Կոլումբիայում երիտասարդը փորել է եղբոր գերեզմանը՝ նրա հետ Նոր տարին դիմավորելու համար

Tert.am (hy) 

Ամանորին ընդառաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Կոլումբիայում՝ Սանտա Մարտա քաղաքում։ Քևին Ռիվերա անունով երիտասարդը տուն է եկել ամբողջովին կեղտոտ ու վնասվածքներով ու հարազատներին ասել, որ փորել է եղբոր գերեզմանը, գրում է life.ru-ն։

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *