Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Новости за 05.01.2018

Թուրքիան հանդես է գալիս առանց Ասադի մասնակցության Սիրիայում ընտրությունների անցկացման օգտին

Tert.am (hy) 

Թուրքիան հանդես է գալիս Սիրիայում առանց նախագահ Բաշար Ասադի մասնակցության ընտրությունների անցկացման օգտին։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է NTV հեռուստաալիքը։

«Մեր խնդիրը Ասադի հետ սիրիական ճգնաժամի լուծումը չէ։ ՄԵր խնդիրը առանց Ասադի և սիրիացի ժողովրդի ժողովրդավարական կամքի համաձայն ընտրությունների անցկացումն է։ Մենք կաջակցենք դրան»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք... Читать дальше...

«Վերջին ընտրություններն իշխանությունների համար «ամնիստիա» էր իրենց բոլոր հետագա գործողությունների համար. հետընթաց ենք ապրել»

Гала ТВ 

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նինա Կարապետյանցի հետ: -Տիկին Կարապետյանց, ինչպե՞ս կգնահատեք 2017 թվականը՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Տեղի ունեցան աղմկոտ դատավարություններ, փաստաբանները բարձրաձայնեցին դատարաններում ծեծի մասին, այս ամենն ինչի՞ մասին է խոսում: -Մենք միանշանակ ունեցանք հետընթաց և ունեցանք վատագույն տարբերակը, որ երևի թե կանխատեսել էլ չէինք կարող […]

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ

Tert.am (hy) 

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուրբաթ պատժամիջոցներ է սահմանել «կոռուպցիային և բռնաճնշումներին ներգրավված» Վենեսուելայի իշխանությունների բարձրաստիճան երեք ներկայացուցչի և մեկ նախկին պաշտոնյայի նկատմամբ։ Այդ մասին ասված է նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։

Մասնավորապես` պատժամիջոցներ են սահմանվել սահմաններին անվտանգության ապահովման հարցերով կառավարական կառույցի ղեկավար Իսկուերդո Տորեսի, Արագուայի նահանգապետ Մարկ Տորեսի, Ազգային գվարդիայի կառույցներից մեկի՝ Զավարաս Պաբոնի, ինչպես... Читать дальше...

Տվյալների մետաբազա՝ լրագրողների համար

Hetq  

«Հետք»-ի գործընկեր n-ost լրագրողական կազմակերպությունը ներկայացնում է Արևելյան Եվրոպայի և Եվրամիության երկրների տվյալների շտեմարանների մետաբազան, որը պարունակում է օգտակար հղումներ այն լրագրողների համար, որոնք ցանկանում են համատեղ հետաքննություններ անել:

Մակրոնն Էրդողանի հետ բանակցություններում կոչ է արել հարգել օրենքի գերակայությունը

Tert.am (hy) 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում հայտարարել է, որ ժողովրդավարական երկրները պետք է հարգեն օրենքի գերակայությունը ահաբեկչության դեմ պայքարում՝ բարձրաձայնելով Թուրքիայում ուսանողների, դասախոսների և լրագրողների ճակատագրի վերաբերյալ մտահոգությունները, հայտնում է Reuters գործակալությունը։

«Մեր ժողովրդավարական համակարգերը պետք է ամուր լինեն ահաբեկչության դեմ պայքարում… Միևնույն ժամանակ դրանք պետք է ամբողջովին պաշտպանեն օրենքի գերակայությունը»,-... Читать дальше...



Ս.Սարգիս եկեղեցում պատարագը մատուցվել է Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ

Аравот 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին: Պատարագը մատուցվել է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, որը Ս.Պատարագի ավարտին հավատավոր ժողովրդին փոխանցեց Ս.Ծննդյան և Հայտնության Ավետիսը. «Քրիստոս Ծնավ …

Վառելափայտ գնելու նպատակով գումար բաժանելով, սոցիալապես անապահով ընտանիքներում ձմռանը ջերմություն ապահովելու խնդիրը ամենևին էլ չի լուծվում

Аравот 

Գյումրու քաղաքապետարանն ու Գագիկ Ծառուկյանը ձմռան վառելիք գնելու նպատակով Գյումրիում մասսայաբար գումար բաժանեցին: Բայց պարզվում է մեր ժողովուրդը այդ գումարներով վառելիք չի էլ գնել:

Մասնագետները կազմել են աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունների վարկանշային ցանկը

Tert.am (hy) 

Ավստրալական Qantas ավիաընկերությունը ճանաչվել է աշխարհում ամենաանվտանգը։ Այդ մասին ասված է աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունների վարկանշային ցանկը կազմած AirlineRatings.com պորտալի հաղորդագրությունում։

Ավիաընկերությունները գնահատվել են ինքնաթիռների շահագործման ժամկետի, անցած տարվա ընթացքում գրանցված օդային միջադեպերի քանակի, նորարարությունների, օդային իշխանությունների կողմից անվտանգության հետ կապված ստուգումների քանակի և այլ չափանիշների համաձայն։

«Qantas-ն աշխարհում անվտանգության... Читать дальше...

Արսեն Վենգերը որակազրկվել է երեք խաղով

Tert.am (hy) 

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան որակազրկել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:

Ֆրանսիացի մասնագետը որակազրկվել է «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղից հետո մրցավարների հասցեին հնչեցրած խոսքերի և ոչ ֆուտբոլային պահվածքի համար:

66-ամյա մարզիչը չի կարողանա օգնել իր թիմին «Նոթինգեմ Ֆորեստի, «Չելսիի» և «Բորնմուտի» հետ խաղերում: Իհարկե, մարզիչը իրավունք կունենա ներկա գտնվել տրիբունաներում:

Բացի այս, Վենգերը տուգանվել է նաև 40 հազար եվրոյով:

Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագ է մատուցվել

Tert.am (hy) 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում հունվարի 5-ին Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ս. Պատարագին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: 

Ինչպես տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Հընթացս Ս. Պատարագի տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ.... Читать дальше...

Մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն էին տանում (ֆոտոշարք)

Аравот 

Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Ս.Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն էին տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին …

Հայ Առաքելական Եկեղեցում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ

Гала ТВ 

Այսօր երեկոյան Հայ Առաքելական Եկեղեցում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ըստ Գրիգոր Տաթեւացու՝ Սուրբ Պատարագ է […]

Ոստիկանները բացահայտել են Երևանի կենտրոնում կատարված ավազակային հարձակման դեպքը

Tert.am (hy) 

Հունվարի 4-ին՝ ժամը 00.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փակ Շուկայի» մոտ 3 հոգի հարձակվել են մի քաղաքացու վրա և դանակի սպառնալիքով գողացել 2 բջջային հեռախոս, գումար և լիցքավորիչ: 

Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 00.30-ին, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի գետնանցումում 3 անհայտ անձ հարձակվել են իր վրա և դանակի սպառնալիքով հափշտակել «Սամսունգ» և «Վիկո» տեսակի բջջային հեռախոս, հեռախոսի լիցքավորիչ, տղամարդու օծանելիք... Читать дальше...

ՀՀ ինտեգրացիոն գործընթացները 2017թ.-ին

Armedia.am (arm) 

2017թ.-ը խիստ կարևոր, կարելի է ասել, նույնիսկ որոշիչ էր ՀՀ ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից: Այս տարի, կնքելով Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Հայաստանը վերջնականապես կյանքի կոչեց «և-և»-ի քաղաքականությունը:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *