Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Новости за 08.01.2018

Վարկանիշային մրցաշարում ոսկի նվաճած հայ դահուկորդի մասնակցությունը օլիմպիադային կարող է խոչընդոտվել

Azatutyun.am 

Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարում ոսկի նվաճած դահուկորդ Աննա Մխիթարյանի մարզիչը պնդում է, որ մարզիկը մասնակցությունը հարավկորեական Փհենչանում կայանալիք խաղերին կարող է խոչընդոտվել Հայաստանում:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Аравот 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների …



Գյուղոլորտի տնտեսական անկումը մտահոգիչ չէ՝ հաշվի առնելով այն, որ պետաջակցության ծրագրերը կարող են հուսալի երաշխիքներ ապահովել. Հրաչյա Ծպնեցյան

Tert.am (hy) 

Գյուղատնտեսությունում 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին համախառն արտադրանքը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների կազմել է 811,7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 96.1 %-ն է, այսինքն` տնտեսական անկումը կազմել է 3.9 %: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը:

«Գյուղատնտեսությունում տնտեսական անկում գրանցվել է միայն բուսաբուծության ճյուղում, որը գլխավորապես... Читать дальше...

Բագրատաշենի ԱՊՊԱ գործակալները կհանդիպեն կառավարության ներկայացուցիչներին

Hetq  

Բագրատաշենի մաքսային կետին հարող տարածքում գործող ԱՊՊԱ ընկերությունների որոշ գործակալներ իրենց պահանջները ներկայացնելու և պարզաբանումներ ստանալու համար այսօր հանդիպել են սահմանային կետի պետի տեղակալի և մաքսատան այլ պաշտոնյաների հետ։

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս երեք ամսով

Tert.am (hy) 

Թուրքիայում ևս երեք ամսով կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել է 2016 թվականի հունիսին ձախողված պետական հեղաշրջումից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի վարչապետ Բեքիր Բոզդագին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախարարների կաբինետում անցկացված նիստից հետո Բոզդագն ասել է, որ Թուրքիայի Անվտանգության խորհուրդը կքննարկի արտակարգ դրության երկարաձգումը հաջորդ նիստի ժամանակ, իսկ նախարարների կաբինետը կհաստատի այն։

Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am֊ը, Անկարայի... Читать дальше...

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրն ու վայրը հայտնի են. ՀՀ ԱԳՆ

Tert.am (hy) 

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի կեսին: Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը վերահաստատեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Հանդիպման օրը և վայրը հայտնի է, բայց այն դեռ չի հրապարակվում»,- ասաց Տ. Բալայանը՝ մեջբերելով Էդվարդ Նալբանդյանի վերջին հարցազրույցը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ նախաձեռնությամբ Վիեննայում կայացել էր Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը։

Ավելի... Читать дальше...

«Աջ ղեկ» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ակցիաները

Azatutyun.am 

Աջակողմյան ղեկով մեքենաների վաճառքը ապրիլի 1-ից հետո չի արգելվի, Կառավարության այս հայտարարությունն այսօր պատճառ դարձավ որպեսզի «Աջ ղեկ» նախաձեռնությունը դադարեցնի բողոքի ակցիան։

Անգլիայի Պրեմիեր լիգա. Տարաձայնությունների մրցաշրջան

Гала ТВ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում մարզչական պատերազմների պակաս չի զգացվում, անգամ ամենաամուր նյարդերով մասնագետները դուրս են գալիս ափերից։ Առանձացրել ենք մարզիչների հետ առնչվող ամենաթեժ տարաձայնությունները։ Ժոզե Մոուրինյուն ընդդեմ Անտոնիո Կոնտեի Այս մարզիչների տարաձայնությունը նախորդ մրցաշրջանից է սկսվել, իսկ ընթացիկ մրցաշրջանում աստիճանաբար վերածվել է խոսակցական պատերազմի, որի ավարտը  չի երևում։ Թեժ քննարկումները սկսվեցին թիմերի միջև խաղից […]

«Եթե խոպան գնացողի երեխան կարա բուհ-ում սովորի ու տարկետում ստանա, խի պաշտոնյայի երեխեն չի՞ կարա». զինկոմիսար Մուրադյան

Аравот 

Զինկոմիսար, գեներալ-մայոր Մուրադյանն ասաց. «Շատ ծնողներ կան, որ դժգոհություն են հայտնում մեր որոշումներից, բայց իրականում ասեմ, որ երիտասարդների 80 տոկոսը ծիծաղով, ցանկությունով է գնում: Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ ավելի հայրենասիրական, հայրենապաշտական ոգին բարձրացրեց երիտասարդների: Տղաներ կան, որոնք լուրջ առողջական խնդիրներ ունեն, ինձ դիմում են գրում, որպեսզի գնան ծառայեն: Նման երեխեք էլ կան»:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *