Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Новости за 09.01.2018

Քանյե Ուեսթը զանգահարել է քաղցկեղով հիվանդ մահամերձ երկրպագուհուն և ռեփ կատարել նրա համար

Tert.am (hy) 

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իրականացրել է մահամերձ երկրպագուհու երազանքը՝ նրա համար երգ կատարելով:

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, Քանյեն զանգահարել է քաղցկեղով հիվանդ աղջկան և ռեփ կատարում նվիրել նրան: 40-ամյա ռեփերը» լասելով երիտասարդ երկրպագուհու մասին, անմիջապես զանգահարել է նրան և անհատական համերգ նվիրել:

Ամերիկացին դա արել է առանց հայտարարելու կամ սոցցանցերում հրապարակելու, սակայն հիվանդ աղջկա ծանոթներից մեկը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է այդ մասին՝ հայտնելով, որ... Читать дальше...

Չինուհին 2 մլրդ դոլար է վաստակել 4 օրում

Tert.am (hy) 

Չինաստանի ամենահարուստ կինը՝ Յան Հուեյանը, որին պատկանում է Country Garden Holdings ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հասցրել է ավելի քան 2 մլրդ դոլար վաստակել 2018-ի առաջին օրերին:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, 36-ամյա մեծահարուստ չինուհու կարողությունը հունվարի հինգին կազմել է 25.6 մլրդ դոլար, իսկ հունվարի 9-ի դրությամբ հասել է 28 մլրդ դոլարի: Դա մինչև այն պահը, երբ ընկերության բաժնետոմսերի արժեքը երկուշաբթի ավելացել է ևս 7 տոկոսով՝ տարեկան եկամուտը մեծացնելով 17 տոկոսով:

Արդյունքում՝... Читать дальше...

Այս պարզ միջոցի օգնությամբ ազատվեք ավելորդ քաշից

Гала ТВ 

Մեկ գիշերվա ընթացքում հնարավոր է կորցնել 1 կգ քաշ՝ մաքրելով օրգանիզմը թունավոր նյութերից: Դրա համար անհրաժեշտ է ճակնդեղ եւ տաք ջուր: Պետք է եփել մեկ հատ մեծ կարմիր ճակնդեղ, քերիչով անցկանցել: Ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ: Լավ խառնել: Ճակնդեղով աղցանը պետք է ուտել քնելուց առաջ, այնուհետեւ խմել մեկ բաժակ գոլ ջուր: Ճակնդեղը հարուստ է […]

Հայաստանում առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն

Tert.am (hy) 

ՀՀ կառավարությանն է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով սահմանվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը, դրանց ներկայացող պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փաթեթն ընդգրկված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում:

Միաժամանակ, սահմանվում է առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնելու համար վարչական պատասխանատվություն, ինչպես նաև տեղական տուրք՝ թույլտվություն... Читать дальше...



Գնաճային ճնշման հետևանքով կարող է դրամի արժեզրկում լինել. Մովսես Արիստակեսյան

Tert.am (hy) 

Փորձը ցույց է տալիս, որ ՀՀ-ում տնտեսական պրոցեսները լինում են հակառակ այն բանի, ինչ կա ամբողջ աշխարհում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ, կառավարման մասնագետ Մովսես Արիստակեսյանը: Նա նկատեց, որ Ամանորին ընդառաջ ամբողջ աշխարհում գներն էժանանում են, զեղչեր են լինում, իսկ ՀՀ-ում հակառակ միտումն է:

«Մեզ մոտ, չգիտես ինչու, թանկացումներ են լինում, գրեթե ամեն ապրանք թանկանում է: Աշխարհում այդ ժամանակ դոլարի փոխարժեքը, եվրոն իջնում է... Читать дальше...

Որքանո՞վ է արդարացված բենզինի, դիզվառելիքի և սեղմված բնական գազի գնաճը․ ՏՄՊՊՀ պարզաբանումը

Аравот 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: Այս մասին …

Սիրիայում ռուսական ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ ամերիկյան ինքնաթիռ են նկատել երկնքում

Tert.am (hy) 

Սիրիայում ռուսական ռազմաբազայի վրա իրականացված անօդաչուների հարձակման ժամանակ օդային տարածքում հերթապահելիս է եղել ամերիկյան հետախուզական ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

«Տարօրինակ համընկնում է. ինչու է Սիրիայում ռուսական ռազմական կառույցների վրա ահաբեկիչների անօդաչուների հարձակման պահին Միջերկրական ծովի գլխավերևում 4 ժամից ավելի 7 000 մետր բարձրությամբ հերթապահել հենց ԱՄՆ Ռազմածովային ուժերին պատկանող «Պոսեյդոն»... Читать дальше...

25-ամյա տղան հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ երգչուհի Սոնա Ռուբենյանի սոցիալական էջերին տիրանալու մեղադրանքով

Hetq  

25-ամյա Հայկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, էլեկտրոնային փոստարկղի գաղտնաբառի փոփոխման համար նախատեսված գաղտնի հարցի պատասխանը կռահելով, ապօրինի հասանելիություն է ստացել երգչուհի Սոնա Ռուբենյանին պատկանող էլեկտրոնային փոստարկղին

25-ամյա տղան հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ երգչուհի Սոնա Ռուբենյանի սոցիալական էջերին տիրանալու մեղադրանքով

Hetq  

25-ամյա Հայկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա էլեկտրոնային փոստարկղի գաղտնաբառի փոփոխման համար նախատեսված գաղտնի հարցի պատասխանը կռահելով ապօրինի հասաանելիություն է ստացել երգչուհի Սոնա Ռուբենյանին պատկանող էլեկտրոնային փոստարկղին

Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական

Аравот 

Գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական։ Նա ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվել էր սեփական դիմումի համաձայն:

ԱՄՆ–ն ընկալում է, որ Իրանը ՀՀ 2 պատուհաններից մեկն է դեպի արտաքին աշխարհ և Հայաստանին ընտրության առաջ չի կանգնեցնում․ Սուրեն Սարգսյան

Tert.am (hy) 

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ չնայած Իրանի կողմից եղան հայտարարություններ այն մասին, որ ԱՄՆ-ն է հրահրել Իրանում դեկտեմբերի վերջից սկսած խժդժությունները, այնուամենայնիվ պետք է նկատել, որ եթե անգամ  ամերիկյան կողմից միջամտություն եղել է, ապա դա եղել է տեղեկատվական պատերազմի միջոցով:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ԱՄՆ-ն հարցի հետ կապված իր դիրքորոշումը հայտնել է․իր կողմից որևէ բան ձեռնարկված չի եղել, Միացյալ... Читать дальше...

Գրոհայինները հրթիռակոծել են Դամասկոսի պատմական կենտրոնն ու քրիստոնեական թաղամասը

Tert.am (hy) 

Դամասկոսի պատմական կենտրոնում և Քասա քրիստոնեական թաղամասում իրականացված կրակահերթի հետևանքով 5 մարդ է զոհվել, ավելի քան 30 խաղաղ բնակիչ վիրավորվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրը:

Գործակալության տվյալներով՝ Ջոբար թաղամասի գրոհայինները Բաբ-Թումա և Քասա թաղամասերի ուղղությամբ ավելի քան 30 հրթիռ են արձակել: Մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր, որ ռմբակոծությունը տեղի է ունեցել ականանետերից:

Հաղորդվում է, որ Դամասկոսի արևելյան ծայրամասերում, որոնք ներառված են դեէսկալացիոն գոտու կազմում... Читать дальше...

Ս. Սարգսյանը եթե ուզենա, Գարեգին Բ-ին էլ կնշանակի պաշտպանության նախարար

Гала ТВ 

Վիգեն Սարգսյանի հոգևոր նոր պաշտոնը՝ խաչի քավորությունը, որքանով կօգնի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին ապահովել երկրի անվտանգությունն ու հասնել ազգ-բանակ հայեցակարգի իրագործմանը, թերևս նրան է հայտնի: Չէ՞ որ Սերժ Սարգսյանն իր ամանորյա ուղերձի ժամանակ արդեն հայտարարեց, որ 2017 թվականին «նոր զարկ են տվել զինված ուժերն ամրապնդելու գործին: Եվ իրականացվող փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ուղարկող […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *