Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Новости за 13.01.2018

Սաուդյան Արաբիայում կանայք այսուհետ կկարողանան ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին

Tert.am (hy) 

Սաուդյան Արաբիայի կանանց կյանքում կրկին փոփոխություններ են տեղի ունենում: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նրանց առաջին անգամ թույլատրում են մարզադաշտում դիտել ֆուտբոլային հանդիպումը:

Նշվում է, որ նրանք կկարողանան ներկա գտնվել Սաուդյան Արաբիայի առաջնության շրջանակներում անցկացվող հանդիպմանը Ֆահդ արքայի անվան մարզադաշտում:

Սաուդյան Թագավորությունում աստիճանաբար ընդլայնում են կանանց իրավունքներն՝ ի պատասխան ակտիվիստների պահանջների:

Կանանց ֆուտբոլային հանդիպումներ դիտելու համար մարզադաշտ... Читать дальше...

Մինչև մենաշնորհը և կոռուպցիան չվերանան, այս երկիրը չի կանոնակարգվի. Սիլվա Համբարձումյան. (տեսանյութ)

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական բլոկի պատասխանատուներին կոչ էր արել գնաճի զսպման մեխանիզմներ գտնել և կարծում եմ՝ մեր Նախագահը հիմա ուզում է, որ ժողովրդի համար լավ լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը: «Նախագահը ինքը կարող է զսպման մեխանիզմներ գտնել: Նրա ուժը, կարողությունները մեծ են, և եթե նա հետևողական լինի, կարող է ամեն ինչի հասնել»,- նշեց գործարարը:

- Տիկին Համբարձումյան, այս տարվա հունվարի 1-ից մի շարք ապրանքներ թանկացել են: Սեղմած գազի, դիզվառելիքի... Читать дальше...

Համացանցում տարածում է գտնում մահացու վտանգավոր ֆլեշմոբը

Tert.am (hy) 

Համացանցում տարածում է գտնում մահացու վտանգ ներկայացնող ֆլեշմոբը. դեռահասները ծամում են լվացքի համար նախատեսված գել-հաբերը, տեսանյութը տեղադրում են համացանցում և «էստաֆետը» փոխանցում ծանոթներին և ընկերներին:

Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ նշելով, որ բժիշկները նախազգուշացնում են, որ լվացքի փոշու հաբերը պիտանի չեն սննդի մեջ կիրառելու համար և չափազանց թունավոր են: Դրանք պարունակում են էթանոլ, պոլիմերներ և ջրածնի պերօքսիդ: Դրանց ընդունումը կարող է առաջացնել փորլուծություն, սրտխառնոց... Читать дальше...



Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում որքան գումար է հավաքագրվել

Гала ТВ 

2017թ.-ի ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է 37 հատուցումներ, որից 27-ում հատուցում տրվել է զոհված զինծառայողների ընտանիքներին, մնացած 10-ում՝ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամ զինծառայողների: Փորձենք հասկանալ, թե ստեղծման օրվանից մինչեւ հիմա որքան գումար է հավաքագրվել հիմնադրամում, որտեղից եւ ինչպես է գոյանում հիմնադրամի բյուջեն եւ ինչ մասնակցություն ունեն նվիրատվությունների գործին ՀՀ քաղաքացիները եւ սփյուռքահայերը: Ըստ […]

Սեպտեմբերի 4-ին դանակահարության հետևանքով մահացած երիտասարդի սպանության գործն ուղարկվել է դատարան

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 4-ին Երևանում գրանցված դանակահարության գործն ուղարկվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել դատավոր Վաչե Մարգարյանի վարույթ: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Հարություն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 4-ին իր մոտ եղած դանակով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ստեփան Մինասյանին պատճառելով սրտի վնասվածք և սպանել նրան:

Հարություն Բաղրամյանին մեղադրանք... Читать дальше...

«Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Վիլյառեալին»

Гала ТВ 

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում պարտվեց «Վիլյառեալին»։ Զինեդին Զիդանի սաներն ամբողջ հանդիպման ընթացքում ունեին զգալի առավելություն, սակայն գոլ խփել չկարողացան, իսկ «դեղին սուզանավը» խաղավերջում արագ հակագրոհով հաղթանակի հասավ։ 87-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Պաբլո Ֆորնալսը։ Գործող չեմպիոնը, անցկացնելով 18 հանդիպում, վաստակել է 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Վիլյառեալն» արդեն […]

Հնդկաստանում ուղղաթիռ է վթարվել. կան զոհեր

Tert.am (hy) 

Արաբական ծովում հունվարի 13-ին հնդկական ուղղաթիռ է վթարվել, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, երեքի ճակատագիրը դեռևս անհայտ է:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, առափնյա ծառայության տվյալներով՝ ավիավթարը տեղի է ունեցել Մումբայ քաղաքի մոտակայքում: Ուղղաթիռում թռչելիս են եղել հնդկական նավթագազային ընկերության 5 աշխատակից և երկու օդաչու: Ավիավթարի զոհերի թիվը կարող է աճել:

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Որոնումներին մասնակցում են 3 ուղղաթիռ, մեկ ինքնաթիռ և 3 նավ:

Նշվում է... Читать дальше...

Երեք անչափահաս երեխա ունեցող անապահով ընտանիքը տունը կորցնելու վտանգի տակ է (տեսանյութ)

Tert.am (hy) 

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում բնակվող Քնարիկ Ավետիսյանը երեք անչափահաս երեխաների միայնակ մայր է: Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ապրում է մոր և երեխաների հետ, իսկ ամուսինը վաղուց իրենց հետ չի ապրում։

Նրանց գոյատևման միակ աղբյուրը երեխաների նպաստն է՝ ամսական 36 հազար դրամը:

«Նպաստառու եմ, բայց նպաստը բավականացնում է միայն կոմունալները վճարելուն, երեխաներին սննդով չեմ կարողանում ապահովել: Գյուղապետն է մեզ փայտ տվել, հիմա որ տունը տաք է: Նոր տարվան սնունդով օգնեց, մի քիչ կարողացանք գոնե յոլա գնալ... Читать дальше...

Ռուսաստանցի օլիգարխները լարված սպասում են Պուտինի ընկերների ցանկով ամերիկյան զեկույցին

Гала ТВ 

«ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ավարտում է օլիգարխների պաշտոնական առաջին ցուցակի հետ կապված աշխատանքը, որտեղ ներառված են նախագահ Պուտինի կառավարությանը մոտ անձինք, եւ դա հարուստ ռուսաստանցիներին իրենց հեղինակությունն ու ունեցվածքը պահպանելու ջղաձիգ փորձերի է մղում»,- Bloomberg-ում պնդում է լրագրող Սալեհ Մոհսինը: «Որոշ անձինք, ովքեր ենթադրում են, որ շատ մեծ հավանականությամբ կհայտնվեն այդ ցուցակում, անցկացրել են «սթրես թեստեր», […]

Քննչական կոմիտեն միշտ թափանցիկ է աշխատել. Աղվան Հովսեփյանը՝ ««Ճըվճըվ Արոյի» որդիների մասին (Տեսանյութ). «Ազատություն»

Аравот 

Քննչական կոմիտեն միշտ թափանցիկ է աշխատել․ կառույցի ղեկավար Աղվան Հովսեփյանն այսօր այսպես արձագանքեց միջին ծանրության երկու հոդվածներով մեղադրվող Սերժ Վարդանյանին անցյալ տարի ստորագրությամբ բաց թողնելու վերաբերյալ հարցին։ Հովսեփյանը վստահեցնում է, թե առաջիկայում ևս կոմիտեն հնարավորության սահմաններում հանրությանը կտեղեկացնի գործի մանրամասների …

Ալիևը փորձում է աղավաղել ԼՂ կոնֆլիկտի էությունը. Արմեն Ռուստամյան

Tert.am (hy) 

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումից ակնկալիք չունեմ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Նման հանդիպումներից ակնկալիքներ ունենալ չեմ կարող ունենալ մինչև այն ժամանակ, քանի դեռ Ալիևը չի կարողանում իրականության հետ հաշվի նստել: Մարդն անընդհատ հայտարարում է, որ հարցը պետք է լուծվի իր պատկերացրած ձևով, որը բացարձակապես կապ չունի հակամարտության էության հետ: Նա փորձում է աղավաղել հակամարտության էությունը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *