Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Новости за 16.01.2018

ԱՄՆ-ում ընտրել են տարվա լավագույն մեքենաները

Tert.am (hy) 

ԱՄՆ-ում անցկացվող Դետրոյթի միջազգային ավտոսրահի շրջանակներում որոշվել են 2017 թվականի լավագույն ավտոմեքենաները: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, առաջատարը ճանաչվել է Honda Accord-ը:

Այս տարի ճապոնական մոդելի հետ մրցակցել են Toyota Camry և Kia Stinger մարդատար մեքենաները:

Ընտրվել է նաև լավագույն քրոսովերը: Այս շարքում առաջատարն է դարձել Volvo XC60 մակնիշի մեքենան, որը շրջանցել է Alfa Romeo Stelvio և Honda Odyssey մոդելներին:

Բացի դրանից՝ ընտրվել է տարվա լավագույն արտաճանապարհայինը... Читать дальше...

Հնդկաստանում բանտարկյալներին մտադիր են դարձի բերել «կովերի ազդեցիկ ուժի» օգնությամբ

Tert.am (hy) 

Հնդկաստանի իշխանությունները որոշել են բանտարկյալների ուղղիչ աշխատանքներում ներառել երկրում պաշտելի համարվող կովերի բուծումը բանտի տարածքում:

Ինչպես գրում է Agence France Presse-ը, Հարիանա նահանգի կառավարական հանձնաժողովը, նպատակ հետապնդելով պաշտպանել, սրբազան կենդանիներին, 1.5 մլն դոլար է հատկացրել  600 կով ձեռք բերելու և ախոռներ կառուցելու համար նահանգի 6 բանտի տարածքում: Ծրագրի իրագործումը կմեկնարկի հաջորդ ամիս:

Հարիանայի կառավարական հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ բանտարկյալները... Читать дальше...

Հարսանիք աշխարհի ամենաբարձր կետում. ավստրալացի զույգն ամուսնացել է Էվերեստի գագաթին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Յուրաքանչյուր զույգ երազում է իր հարսանիքն անմոռանալի դարձնելու մասին, սակայն արկածախնդիր ավստրալացիներն այս երազանքն իրականացնելու համար ծայրահեղ միջոցների են դիմել:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 32-ամյա ֆինլանդուհի գործարար Հեյդի Թուրանենը և 32-ամյա ավստրալացի ատաղծագործ Թոմ Ռեյնը 9 օր են անցկացրել՝ բարձրանալով Էվերեստ լեռը, որի գագաթին էլ ամուսնացել են:

Խիզախ զույգը հաղթահարել է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթի ցրտաշունչ եղանակային պայմաններն ու լեռնամագլցման բարդությունները... Читать дальше...

ԱՄՆ-ում փրկարարը բռնել է այրվող շենքի երրորդ հարկից նետված աղջկան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Համացանցում հրապարակվել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հրդեհից հետո փրկարարական աշխատանքների տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է հրշեջ փրկարարը բռնում այրվող շենքի երրորդ հարկից ցած նետված աղջկան:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել հունվարի սկզբին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի շրջանում: Փրկելով դստերը կրակից՝ հայրը շենքին մոտեցված շարժական սանդուղքից նետել երեխային փրկարար Սքոթ Ստրոուփի գիրկը:

Ընդհանուր առմամբ, 12 մարդ է տարհանվել, այդ թվում և 8 անչափահաս... Читать дальше...



Հայտնի են դարձել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքի որոշ մանրամասներ

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հարսանիքին մի քանի ամիս է մնացել, երբ բրիտանացի արքայազն ու ամերիկուհի Մեգան Մարքլը հավատարմության երդում կտան միմյանց:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, տարածվող խոսակցությունների համաձայն՝ ներկա պահին որոշվում է, թե ով է ներկա լինելու հարսանիքին: Նշվում է, որ հյուրերի թիվը կարող է կրկնակի քիչ լինել, քան արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքի ժամանակ:

Թագավորական պալատի փորձագետի խոսքով՝ այս հարցը որոշելու են անձամբ հարսնացուն և փեսան:

Ինչպես արդեն հայտնի է... Читать дальше...

Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների

Гала ТВ 

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել այդ արարողության մասնակից մի խումբ մտավորականների հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը, նշելով, որ անցած տարիներին պարբերաբար հանդիպումներ է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ, ևս մեկ անգամ ընդգծել է երկրի կյանքում մտավորականության […]

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Կոմիտաս 5-ի գործով Արգիշտի Կիվիրյանի բողոքը

Hetq  

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Արգիշտի Կիվիրյանի բողոքը`կապված իր նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտման հետ (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը):

Պենտագոնը Թուրքիայի հայտարարությունների ֆոնին կոչ է արել դադարեցնել էսկալացիան և կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի վրա

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգները Աֆրինում քրդերի դեմ նախապատրաստվող գործողության մասին Թուրքիայի հայտարարությունների ֆոնին կոչ են արել բոլոր կողմերին դադարեցնել լարել իրավիճակը թուրք-սիրիական սահմանի շրջանում և կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա, հայտնում է ТАСС-ը:

Читать дальше...

Կառա­վա­րությունը «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին առաջարկում է համագործակցել ՝«Գյուղատնտեսության գործունեության մասին» օրենքի շրջանակներում

Tert.am (hy) 

Կառավարությունն իր հերթական նիստում կքննարկի «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի ներկայացրած «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ըստ կառավարության եզրակացության` ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է գյու­ղա­տնտե­սու­թյան ռիսկերի նվազեցման և աջակցման ծրագրեր` շուկայական մեխանիզմների կի­րառ­մամբ: «Մինչ­դեռ Նախագծով գյուղատնտեսության պե­տական աջակցության հիմնական շեշտը դրվում է ոչ շու­կայական... Читать дальше...

Բեռլինում մարդիկ գիշերն անցկացրել են դրսում՝ հերթ կանգնելով հասարակական տրանսպորտի ներկառուցված տոմսերով համալրված սպորտային կոշիկի համար

Tert.am (hy) 

Բեռլինում հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել Adidas-ի սպորտային կոշիկը ձեռք բերելու համար, որը վաճառքի է հանվել այսօր: Այս մասին հայտնում է The Local-ը:

Հիշեցնենք, որ Բեռլինի տրանսպորտային վարչությունը ներկայացրել է Аdidas ընդերության հետ մեկտեղ մշակված սպորտային կոշիկը, որի ստեղծման ժամանակ օգտագործվել են Բեռլինի մետրոպոլիտենի նստատեղերի երեսպատման դիզայնի տարրերը:

Դրանից բացի՝ կոշիկի մեջ ներկառուցված է մեկ տարի վավերականության ժամկետ ունեցող հասարակական տրանսպորտի տոմս: Սպորտային... Читать дальше...

16-ամյա իտալացին դատի է տվել մորն՝ իր լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար

Tert.am (hy) 

Մարդիկ սովորաբար սոցցանցերում հրապարակում են իրենց հարազատների, սիրելիների և հատկապես երեխաների լուսանկարները՝ առանց անգամ մտածելու, որ դա կարող է իրավական հետևանքներ ունենալ:

Ինչպես հաղորդում է Oddity central-ը, Իտալիայում տեղի ունեցած դեպքն ստիպում է երկու անգամ մտածել ուրիշների լուսանկարները հրապարակելուց առաջ: Անցյալ տարի 16-ամյա իտալացի տղան դատի է տվել մորը, ով պարբերաբար հարապարակել է իր լուսանկարները Facebook-ում՝ առանց իր համաձայնության:

Տղան պնդել է, որ մոր գործողություններն... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *