Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Новости за 16.01.2018

ԱՍԵԿՈՍԵ

Аравот 

Ընդդիմության մեջքը կոտրել են, ու դա հստակ երեւաց վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ: ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Էջմիածնի քաղաքապետարանը հերքում է, թե մահացածներից հարկ է հավաքում

Tert.am (hy) 

Էջմիածնի քաղաքապետարանը հերքում է տեղեկությունը, որ գերեզմանատեղ տրամադրելու համար հանգուցյալի հարազատներից պա­հանջում են վճարել քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորությունները՝ հողի հարկը և գույքահարկը:

Ներկայացնում ենք Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնից ստացած գրությունը. «Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ վերջին օրերին մամուլով շրջանառվող լուրերը, թե քաղաքապետարանը մահացածներից հարկ է հավաքում, իրենց լրագրող համարող մի քանի հոգու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի... Читать дальше...

Լիբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ

Tert.am (hy) 

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի «Միտիգա» միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մահացել է 20 մարդ, տուժել՝ առնվազն 60-ը, փոխանցում է korrespondent.net-ը:

Տեղի ունեցածը երկու խմբավորումների բախման հետևանք է։ Հայտնի է, որ հարձակումն իրականացրել է «Ալ Բաքարա» խմբավորումը, որն օգտագործել է տարբեր տեսակի զենքեր, նրանց են միացել երկրի արևելքից փախած ծայրահեղականները։

Читать дальше...



Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

Azatutyun.am 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 16-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: «Բոլոր... Читать дальше...

ՃՏՊ Երևանի Մյասնիկյան պողոտայում. կա զոհ

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

«Ժողովուրդ». Նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո հակասական իրավիճակ է ստեղծվելու Հայաստանում

Tert.am (hy) 

Արտաքին քաղաքականության բնագավառում նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո հակասական իրավիճակ է ստեղծվելու Հայաստանում: Մեզ համար կարևորագույն խնդրում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի բանակցությունները վարելու է ՀՀ վարչապետը, բայց պայմանագրերը կնքելու լիազորությունը վերապահված է ՀՀ նախա­գահին (թեև վերջինիս գործառույթներն էապես սահմանափակվել են): Մասնավորապես՝ Սահմանադրության 146-րդ հոդվածում նշված է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքակա­նությունը»... Читать дальше...

Վրաստանի նախագահը կրկին հայր է դարձել

Tert.am (hy) 

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու առաջին տիկին Մակա Չիչուան կրկին ծնող են դարձել: Զույգի արու զավակը լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին:

Ինչպես հայտնում է newsgeorgia.ge կայքը, տղային անվանել են Թոմա Մարգվելաշվիլի:

«Ծնվել է Թոմա Մարգվելաշվիլին»,-ուրախալի լուրն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նախագահը:

Աղբյուրը նկատում է, որ Թոման Վրաստանում տարածված քրիստոնեական անուն է:

Հայտնի է, որ սա նախագահի ու նրա կնոջ 2-րդ համատեղ երեխան է: Նրանց առաջնեկը՝ Թեյմուրազը,... Читать дальше...

«Ժողովուրդ». «Հրազդան ցեմենտի գործարանը» սնանկ է ճանաչվել. փորձ է արվում այն «սպիտակ էջով» վաճառել պարտատերերից «Հայբիզնեսբանկ»-ին

Tert.am (hy) 

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը` «Հրազդան ցեմենտի գործարանը», սնանկ է ճանաչվել, և հիմա այն հանվել է վաճառքի:

Читать дальше...

Երևանում և 5 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Tert.am (hy) 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի՝

10:30-16:30 Լաբրոնի փ. 13 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Մոսկովյան փ. 31 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Սարի թաղ 5-10 շարքերը մասնակի և հարակից հանրային բաժանորդները, Ամիրյան փ. 2, 4 շենքերը, Բյուզանդի փ. 6-45, Կողբացու փ. 18-45 սեփական տները... Читать дальше...

20-րդ դարի ոճի խորհրդանիշերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ժամանակ առ ժամանակ արժե վերհիշել անցյալը՝ վերապրելով հաճելի պահերը և թարմացնելով հիշողությունները: Տասնամյակներ առաջ մարդկանց արժեքները զգալիորեն տարբեր են եղել ժամանակակից մարդու արժեքներից:

Հատկանշական է, որ խոսքը ոչ միայն մարդկային հարաբերությունների, այլ նաև արվեստի ու նորաձևության մասին է: Անհնար է չնկատել գեղեցիկի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն անցյալից մինչև մեր օրերը:

Այսպես, Big Picture-ը ֆոտոշարքով ներկայացրել է 20-րդ դարի ոճի խորհրդանիշերին, որոնք կարևոր դեր են ունեցել... Читать дальше...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում ջրամատակարարումը 12 ժամով կդադարեցվի

Tert.am (hy) 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 3-ից-25 փողոցների և իրենց նրբանցքների ջրամատակարարումը: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *