Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Новости за 28.01.2018

Արայի լեռան վրա ձնաբքի պատճառով կորած քաղաքացիներից մեկը զոհվել է, կան տուժածներ

Tert.am (hy) 

Հունվարի 28-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա` Ծաղկեվանքի մոտ, ձնաբքի պատճառով քաղաքացի է կորել կան վիրավորներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Читать дальше...

Արայի լեռան վրա ձնաբքի պատճառով կորած քաղաքացիները գտնվել են, նրանցից մեկը կենդանության նշաններ ցույց չի տվել

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա՝ Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնաբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը՝ վնասել ոտքը: 

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից մեկի հետ, ով տեղեկացրեց, որ կորած քաղաքացուն (մոտ 35 տ Ն.) գտել են, ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, իսկ տուժածը ունի կոտրվածք: 

ԱԻՆ կայքը հայտնում է... Читать дальше...

Սենի մակարդակը շարունակում է բարձրանալ. Փարիզում շուրջ 1500 մարդ է տարհանվել ջրհեղեղի վտանգի պատճառով

Tert.am (hy) 

Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս մայրաքաղաքային շրջանում մոտ 1500 մարդ է տարհանվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Փարիզի ոստիկանության պետ Միշել Դեպլուխին:

Երկրի իշխանությունները կիրակի խոշոր ջրհեղեղի զգուշացում են տվել, երբ ափերից դուրս եկած Սեն գետի մակարդակն ավելի է սկսել բարձրանալ:

Սենի ջրի մակարդակն ակտիվ կերպով սկսել է բարձրանալ կիրակի կեսօրին՝ մոտենալով այն մակարդակին, որի պարագայում ջրհեղեղ էր տեղի ունեցել 2016 թվականին:

Ինչպես արդեն հաղորդվել էր օրեր առաջ... Читать дальше...



Բնական բաղադրատոմս կնճիռներից ազատվելու համար

Гала ТВ 

Կնճիռները, պիգմենտային բծերը եւ այլ մաշկային խնդիրները կարելի է հեռացնել կամ քիչ տեսանելի դարձնել՝ օգտագործելով բնական միջոցներ: Տնային խնամքի համար անհրաժեշտ բնական բաղադրիչներն անվտանգ են առողջության համար: Դրանք չեն պարունակում քիմիական բաղադրիչներ եւ օգնում են մաշկը դարձնել ավելի առաձգական, հարթ եւ գեղեցիկ: Նրանք կարողանում են խորությամբ մաքրել մաշկը եւ հաղորդել խնամված տեսք: Կարիք չկա թանկարժեք […]

ԱՄՆ-ն արդիականացրել է GBU-57-ը՝ իր ամենախոշոր ոչ միջուկային ռումբը

Tert.am (hy) 

ԱՄՆ-ն իրականացրել է իր ամենախոշոր GBU-57 ոչ միջուկային ավիացիոն հակաբունկերային ռումբի արդիականացում: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ սա ռումբի չորրորդ արդիականացումն է: 

Արդիականացման ընթացքում բարելավվել են ռումբի հատկանիշները, որոնք թույլ են տալիս խոցել ծանր թիրախներ և գետնի տակ մեծ խորության վրա գտնվող թիրախները:

Նշվում է, որ ԱՄՆ-ն կարող է կիրառել այդ զենքը, եթե որոշում կայացվի հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական և միջուկային օբյեկտների ուղղությամբ:

GBU-57-ն... Читать дальше...

Բանակի օրվա առթիվ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր»

Azatutyun.am 

Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ Ըստ լրատվամիջոցի, Արմեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշաքարին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների... Читать дальше...

Ամուլսարի հանքերևակման շահագործումը մեր երկրի համար ունենալու է կործանարար հետևանք. Հակոբ Սանասարյան

Tert.am (hy) 

Անկախ նրանից, որ Ամուլսարի հանքերևակման շահագործումը վտանգավոր է շրջակա  միջավայրի համար, միևնույն է, այժմ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը շինարարական աշխատանքներ է կատարում Ամուլսարի հանքերևակումը շահագործելու նպատակով: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: Նա նշեց, որ  շինարարական աշխատանքները և հանքերևակման շահագործման թույլտվությունն իրավական ու տնտեսական հիմքեր չունեն:

«Փաստորեն, գործում է բացահայտ  կոռուպցիա: ՀՀ կառավարությունը... Читать дальше...

Քրդերը հայտնել են Աֆրինում թուրքամենտ գրոհայինների առաջնորդներից մեկին սպանելու մասին

Tert.am (hy) 

Սիրիայի հյուսիս-արևմուտքում մարտերի ընթացքում սպանվել է սիրիացի թուրքամետ խմբավորումներից մեկի` «Ֆայլակ ալ-Շամ»-ի առաջնորդներից մեկը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցչությանը: 

«Այսօր Աֆրինում սպանվել է «Ֆայլակ ալ-Շամ»-ի առաջնորդներից Աբուրեկան անունով հայտնի Մահմուդ ալ-Դամիսը»,- հայտնել են ներկայացուցչությունում: 

Հաղորդվում է, որ քրդերի և թուրքական բանակի, ինչպես նաև թուրքամետ գրոհայինների միջև բախումները շարունակվում են Աֆրինի տարբեր կետերում... Читать дальше...

ՀՀ ռազմաօդային ուժեր

Armedia.am (arm) 

Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր:

Մեր բանակի մարտունակությունը մեր արտաքին խնդիրների լուծման երաշխիքներից մեկն է․ Ալեքսանդր Մարգարով

Tert.am (hy) 

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ բանակն անվտանգային համակարգի կարևորագույն տարրերից մեկն է Հայաստանի համար: Նա, Tert.am-ի հետ զրույցում Բանակի օրվա առիթով վերլուծելով մեր մարտունակությունն ու հնարավորությունները, նշեց՝ կարող ենք հպարտանալ՝ ունենք մարտունակ կառույց, որն ապահովում է մեր անվտանգությունը:

«Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկան որոշ խնդիրներ, որոնց լուծմանն ուղղված գործողություններ են իրականացվել: Բանակը ներկայացվում  է որպես հանրության մի մաս և, միևնույն ժամանակ, տնտեսության... Читать дальше...

Այսօր առաջվա բանակը չէ, այսօր մենք լիարժեք պատրաստ ենք բոլոր տեսակի մարտահրավերներին. Կորյուն Ղումաշյան

Tert.am (hy) 

«Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանն այսօր, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում շնորհավորելով բանակի տոնը, նշեց, որ փառք ու պատիվ բոլոր մեր տղաներին, ովքեր հանուն մեր պետության իրենց կյանքը չխնայեցին: 

«Այսօր առաջվա բանակը չէ, այսօր մենք լիարժեք պատրաստ ենք բոլոր տեսակի մարտահրավերների, ես համոզված եմ ասում դա»,-ասաց նա։

Նա նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաներով սպառազինումը քայլ առ քայլ իրականություն է դառնում և նշեց, որ Ադրբեջանի վերջին դիվերսիոն փորձը մերոնք... Читать дальше...

Ոչ ոք և ոչինչ չի՛ մոռացվել, ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել. Սերժ Սարգսյան

Аравот 

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ Բանակի օրվա առթիվ, hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել …

Ռոջեր Ֆեդերերը 20-րդ անգամ դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի չեմպիոն

Гала ТВ 

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ խաղում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն առավելության հասավ խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ։ 3 ժամ 5 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:2, 6:7 (5:7), 6:3, 3:6, 6:1 հաշվով։ 36-ամյա Ֆեդերերի ակտիվում գրանցվեց 24 էյս, 6 բրեյք-փոյնթ՝ 13 հնարավորից, 4 կրկնակի սխալ։ Ֆեդերերի համար այս տիտղոսը 20-րդն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Այսպիսով, շվեյցարացին թարմացրեց իր իսկ ռեկորդային […]

Ձեր ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել, ձեր և ձեր զինակիցների շնորհիվ ապրում ու արարում է Հայաստանը. Սերժ Սարգսյանը պարգևներ և բարձրագույն զինվորական կոչումներ է շնորհել

Tert.am (hy) 

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ Բանակի օրվա առթիվ, hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանրապետության... Читать дальше...

«Դիպլոմատ հրէշներ»-ի արդիականութիւնը

Аравот 

Հայ ազատագրական պայքարի (սկսեալ 1870-ականներից մինչեւ 1918-ի Հայաստանի անկախացում) ողջ երկայնքում թէ՛ ռուսական եւ թէ՛ եւրո-արեւմտեան դիւանագիտութիւնը, ժամանակին, մեծ յեղափոխական Ստեփան Զօրեանը (Ռոստոմ) արժանիօրէն բնութագրեց ոչ աւել, ոչ պակաս քան՝ հրէշաւոր դիպլոմատիա, իր՝ հէնց նոյն վերտառութեամբ հազւադէպ յօդւածներից մէկում… Հայկական …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *