Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Новости за 31.01.2018

Դոնալդ Թրամփը 6 րոպե շարունակ ծափահարել է իր իսկ ելույթից հետո (տեսանյութ)

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ամենամյա ուղերձով հանդես գալուց հետո երկար ծափահարել է դահլիճում ներկաների հետ միասին:

Ինչպես ներկայացնում է ViceNews-ը, ամերիկացի նախագահն անդադար ծափահարել է շուրջ վեց րոպե տևողությամբ: Բացի այդ, ժամանակ առ ժամանակ ձեռքերը մոտեցրել է միացված բարձրախոսներին, և այդ ընթացքում ծափողջյունների ձայնն անհամեմատելիորեն բարձր է հնչել:

Ծափահարության ձայն սրահում չի լսվել միայն այն հատվածում, որտեղ նստած են եղել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները... Читать дальше...

Ռիզ Ուիզերսփունի դուստրն իր առաջին քայլն է կատարել որպես մոդել (լուսանկար)

Tert.am (hy) 

Հոլիվուդյան դերասաններ Ռիզ Ուիզերսփունի և Ռայան Ֆիլիպի դուստրը՝ 18-ամյա Ավա Ֆիլիպը առաջին անգամ նկարահանումների է մասնակցել որպես մոդել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, երիտասարդ մոդելը մասնակցել է Rodarte ապրանքանիշի գովազդային արշավի նկարհանումներին, որի Іnstagram-յան էջում էլ հրապարակվել են լուսանկարները՝ տարբեր մոդելների մասնակցությամբ:

Ավան նոր հավաքածուի մաս կազմող երկու ռոմանտիկ կերպարի հանդերձներ է ցուցադրել:

Ավայից բացի նկարահանումներին մասնակցել են իր առաջնեկին սպասող Քիրստեն Դանստը... Читать дальше...

Բնական բաղադրիչներ, որոնց միջոցով կկարգավորեք տեսողությունը, հիշողությունը եւ ուղեղի աշխատանքը

Гала ТВ 

Այս մթերքները կօգնեն ամրապնդել հիշողությունը, բարելավել ուղեղի աշխատանքը, ինչպես նաեւ կարգավորել տեսողությունը: 15 բաղադրիչներ, որոնք կկարգավորեն տեսողությունը եւ ուղեղի աշխատանքը 1.Հազրեվարդ. հիշողությունը եւ կենտրոնացումը կարգավորելու ամենահզոր բաղադրիչներից մեկն է: Հազրեվարդը կարող եք դնել սենյակում կամ օգտագործել դրա եթերային յուղը մերսման համար կամ ավելացնել ուտելիքի մեջ: 2.Ճակնդեղ. կարգավորում է արյան հոսքը դեպի օրգանիզմ եւ ուղեղ: 3.Ամբողջական […]

Թուրքական դատարանն ազատ է արձակել Amnesty International-ի մասնաճյուղի ղեկավարին

Tert.am (hy) 

Թուրքական դատարանը որոշում է կայացրել մինչև դատավարության ավարտը ստորագրությամբ ազատ արձակել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տեղի մասնաճյուղի ղեկավար Թաներ Քըլըչին:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, նրան ազատ են արձակել հունվարի 31-ին: Հուլիսին Ստամբուլի շրջանում իրավապաշտպան համաժողովի ժամանակ 11 իրավապաշտպան էր ձերբակալվել, որոնց թվում՝ Amnesty International-ի Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը:

Amnesty International-ը պահանջել է ազատ արձակել նրանց... Читать дальше...



Սիբիրի բնակիչներից մեկը Lada-ի և Lamborghini-ի հիբրիդ է ստեղծել՝ դեպի վեր բացվող դռներով

Tert.am (hy) 

Սիբիրի Յամալ թերակղզու տարածքում յուրօրինակ հիբրիդային ավտոմեքենա է նկատվել: Ինչպես գրում է Gazeta.ru-ն, տեղի հնարամիտ բնակիչ Այդար Բակիևը Lada-ի և Lamborghini-ի հիբրիդ է ստեղծել:

Նրա խոսքով՝ մանկուց երազել է, որ իր մեքենան տարբերվի ընդհանուրից, իսկ դռները դեպի վեր բացվեն: ««Լամբորգինի» ձեռք բերելու համար գումարս իհարկե չբավականացրեց, այդ պատճառով որոշեցի վերափոխել իմ առաջին մեքենան», - ասել է Բակիևը:

Արտասովոր հիբրիդն ստեղծվել է ՎԱԶ-2113-ի հիման վրա: Մեքենայի դռների բացման ստանդարտ մեխանիզմը նա ամբողջությամբ փոխարինել է... Читать дальше...

Ադրբեջանը փորձում է կրոնական երանգ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, դա վտանգավոր է. Դավիթ Բաբայան

Tert.am (hy) 

Ադրբեջանը փորձում է կրոնական երանգ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրանով էլ ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչի մասին, թե մահմեդականները պետք է միավորվեն արցախյան հիմնախնդրի լուծման համար:

Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանը իսլամական երկրներին փորձում է ներգրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման... Читать дальше...

Ռուսաստանը Սիրիայի հարցով անցկացրել է խաղաղ համաժողով՝ ապստամբների բոյկոտի ֆոնին

Гала ТВ 

«Սիրիական ապստամբական խմբավորումներից շատերը հրաժարվել են մասնակցել Ռուսաստանի կողմից կազմակերպված խաղաղ համաժողովին, որը տեղի է ունեցել Սոչիում: Նրանք, ովքեր ժամանել էին, հրաժարվեցին դուրս գալ օդանավակայանից»,- The New York Times-ում Սիրիայի ազգային երկխոսության մասին գրում է լրագրող Անն Բարնարդը: «Որոշ պատվիրակներ հայտնել են, որ առաջարկությունների մշակման մեջ իմաստ չկա, քանի որ կոնգրեսի պաշտոնական ամփոփագիրը հիմնականում համաձայնեցվել […]

«Մանչեսթեր Յունայթեդը» և Լիոնել Մեսսին ամենաշատն են որոնվում Չինաստանում

Tert.am (hy) 

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Գերմանիայի առաջնությունը և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջատարն են Չինաստանի որոնողական համակարգերում,- տեղեկացնում է Sport.es-ը:

Читать дальше...

Սպանդանոցից փրկված խոզը հայտնի է դարձել իր կտավներով, որոնք վաճառվում են հազարավոր դոլարներով (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Անհավանական պատմությունների սիրահարներին կգրավի նկարելու ունակություն ունեցող խոզը, որը 4 շաբաթականում փրկվել էր հարավաֆրիկյան սպանդանոցից:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, այժմ 204 կգ կշռող կենդանին, որին տվել են Փիգկասո (Pigcasso) անունը, բավականին հայտնի նկարիչ է իր բնակավայրում: 

Խոզուկին փրկելուց հետո պահել է հարավաֆրիկացի կենդանիների իրավունքների պաշտպան Ջոան Լեֆսոնը: Փրկված խոզին իր հետ ագարակ տանելով՝ Ջոանը կենդանուն տարբեր առարկաներ ու խաղալիների տվել զբաղեցնելու համար... Читать дальше...

Օրենքի նախագիծ՝ ապագա վարչապետի եւ նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար

Гала ТВ 

Իշխանությունները նոր օրենսդրական փոփոխություն են մշակում, որով նախատեսվում է ապահովել ապագա վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ինչպես վարչապետի պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում, այնպես էլ պաշտոնավարման ավարտից հետո: Այս նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Այն հրապարակվել է E-draft.am կայքում: Այս փոփոխությունները ներկայացված են ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և […]

Իշխանությունը չի վախենում ընդդիմությունից, վախենում է հասարակության ըմբոստությունից. Հ. Իգիթյան

Tert.am (hy) 

Նախ պետք է տեսնել, թե ինչը կարող է զսպել իշխանություններին գնաճի հարցում, ինչ պետք է լինի, որ իշխանությունները զիջումների գնան. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի ակցիաներին՝ ընդդեմ թանկացումների:

Նա գտնում է, որ եթե որևէ ըմբոստություն չլիներ, ապա հասարակությունը, լսելով ԱԺ հանձնաժողովի նախագահներին, կառավարության անդամներին, միայն մեկ բան կիմանար, որ իրականում գնաճ չի եղել, քանի որ իշխանությունները... Читать дальше...

Մահացել է Լեոպոլդ կատվի մասին մուլտֆիլմի ստեղծողը

Tert.am (hy) 

Անիմացիոն ֆիլմերի խորհրդային ռեժիսոր Անատոլի Ռեզնիկովը կյանքից հեռացել է 77 տարեկան հասակում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է լրագրող Սուսաննա Ալպերինան:

«Ինձ Գերմանիայից զանգահարել են ընկերներս, որոնք մտերիմ են Ռեզնիկի ընտանիքի հետ: Նրանք հայտնել են, որ նա այսօր առավոտյան մահացել է», - հայտնել է Ալպերինան:

Նախնական տվյալների համաձայն ռեժիսորը մահացել է 12:00-ի մոտակայքում Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում: Մահվան պատճառը չի նշվում:

Անիմացիոն ֆիլմերի ստեղծմամբ Ռեզնիկովին սկսել է զբաղվել 1960-ականներին... Читать дальше...

Եթե Կառավարությունը որոշելու է զուտ քայլ անել և դատական տուգանքի մասը մի օրենսգրքից հանել, տանել այլ օրենսգիրք, դա մանիպուլյացիոն քայլ կորակվի. Ա.  Զոհրաբյան

Tert.am (hy) 

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ Փաստաբանների պալատում քննարկում անցկացվեց, որի ընթացքում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ այսօր Դատական տուգանքը Դատական օրենսգրքի նախագծից հանվել է, սակայն դեռ հարցը լուծված չէ:

Նա կառավարությանը կոչ արեց «պրինցիպի» հարց չսարքել այդ դրույթն անցկացնելը և անընդունելի համարեց հենց դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ դատական տուգանք... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *