Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2018

Новости за 03.02.2018



Չինաստանում պայթյուն է որոտացել քիմիական գործարանում. կան զոհեր և տուժածներ

Tert.am (hy) 

Չինաստանի արևելյան Շանդուն նահանգում գտնվող քիմիական գործարանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, ևս վեցը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Պայթյունը տեղի է ունեցել Լինշու բնակավայրի տնտեսական զարգացման գոտում շաբաթ օրվա առաջին կեսին, երբ կառույցում վերանորոգման աշխատանքներ էին տարվում: Տուժածներից երկուսի վիճակը ծանր է: Ձեռնարկության սեփականատերը ձերբակալվել է:

Պայթյունի պատճառների, ինչպես նաև տեղանքում թունավոր նյութերի տարածման մասին տեղեկություն չի ստացվել... Читать дальше...

Քանաքեռ-Զեյթունում կատարված բնակարանային գողությունները բացահայտվեցին (տեսանյութ)

Аравот 

Հունվարին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանային գողության դեպքերը հաջորդում էին իրար: Հարմարեցված բանալիով բացում էին բնակարանների դռները, գողանում հեռուստացույց, համակարգիչ, ոսկեղեն ու փող: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում

Մոսկվայում ծառեր են ընկնում ձյան և սառույցի պատճառով

Tert.am (hy) 

Մոսկվայում արդեն 7 ծառ է ընկել ձյան և սառույցի պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Մոսկվայում շաբաթ ուժեղ թաց ձյուն էր տեղում, իսկ օդի ջերմաստիճանը կազմում էր + 2 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Եղանակային պայմանների հետևանքով ծառերը սառցակալում են: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, հանգստյան օրերին ակնկալվում է ամսական տեղումների նորմայի կեսը:

«Ձյան և սառույցի պատճառով արդեն 7 ծառ է ընկել և, թվում է, թե սա միայն սկիզբն է», -  գրել է Սոբյանինը:

Հիշեցնենք... Читать дальше...

Հենրիխ Մխիթարյանի 3 գոլային փոխանցումները նպաստեցին «Արսենալի» ջախջախիչ հաղթանակին

Гала ТВ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալն» «Էմիրեյթսում» հյուրընկալեց «Էվերթոնին» և 5։1 հաշվով հաղթանակ տոնեց։ «Զինագործները» շատ հաջող սկսեցին հանդիպումը և արագ գոլեր խփեցին։ 6-րդ Հենրիխ Մխիթարյանը բացեց նոր թիմում գոլային փոխանցումների հաշվարկը․ Հայաստանի ազգային հավաքականի ավագի փոխանցումից հետո դաշտի տերերին առաջ մղեց Աարոն Ռեմսին։ 9 րոպե անց Լորան Կոսյելինին կրկնապատկեց լոնդոնյան թիմի առավելությունը, իսկ ևս 5 րոպե անց […]

ԱՄՆ-ի միջուկային հայեցակարգը սպառնում է մարդկության ոչնչացմանը. Իրանի ԱԳՆ

Tert.am (hy) 

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջուկային հայեցակարգը մարդկությանը մոտեցնում է ոչնչացման:

«ԱՄՆ միջուկային հայեցակարգը արտացոլում է միջուկային զենքից կախվածություն՝ չնայած միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին` այսպիսով մոտեցնելով մարդկությանն ամբողջական ոչնչացմանը:

Զարմանալի չէ, որ այժմ մենք ամենից մոտ ենք ապոկալիպսիսին 1953 թվականից ի վեր», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ թվիթերյան իր էջում գրել է իրանցի նախարարը:

«Թրամփի համառությունը Համատեղ... Читать дальше...

«Արսենալ»-ը 5:1 հաշվով հաղթեց «Էվերտոն»-ին, Մխիթարյանը երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ

Azatutyun.am 

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարի 26-րդ տուրում շաբաթ երեկոյան Լոնդոնում հյուրընկալելով Լիվերպուլի «Էվերտոն»-ին՝ «Արսենալ»-ը 5:1 խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ «Արսենալ»-ի մեկնարկային կազմում և երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ, որոնցից մեկն իրացրեց Դորտմունդի «Բորուսիա»-ից լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո այսօր առաջին անգամ դաշտ դուրս եկած Պիեռ-Էմերիկ Օմաբեյանգը: «Արսենալ»-ի կազմում երեք գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմսին (6-րդ... Читать дальше...

Մելանյա Թրամփը հրաժարվել է լուսանկարվել ամուսնու հետ (տեսանյութ)

Tert.am (hy) 

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, խախտելով կանոնակարգը, հրաժարվել է լուսանկարվել ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայի Փալմ Բիչ օդանավակայանում:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, կանոնակարգի համաձայն՝ երբ երկրի առաջին դեմքերն իջնում են օդանավից, նրանք պետք է կարճ ժամանակով կանգ առնեն օդանավակայանում և լուսանկարվեն:

Այս անգամ, սակայն, ԱՄՆ առաջին տիկինը կանգ չի առել ամուսնու հետ լուսանկարվելու համար, ինչպես նաև չի մեկնել նրան իր ձեռքը, այլ որդու հետ լուռ ընթացել է դեպի մեքենան:

Թրամփները ժամանել են Փալմ Բիչ... Читать дальше...

Ստամբուլի օդանավակայանում ռուսական և թուրքական օդանավերը հազիվ են խուսափել բախումից

Tert.am (hy) 

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing-737 և թուրքական Pegasus օդանավերի միջև վտանգավոր մոտեցում է գրանցվել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ռուսական ինքնաթիռի վայրէջքի ժամանակ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ:

Մոսկվայից ժամանող ռուսական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ուժեղ քամու պատճառով և հայտնվել է օդ բարձրացող ինքնաթիռի հետագծի վրա: Ստամբուլից Իզմիր ուղևորվել պատրաստվող և օդ բարձրացող... Читать дальше...

Մինուսի պլյուսները. ինչո՞վ է ձմեռն օգտակար առողջությանը

Гала ТВ 

Ձմեռը շատերը չեն սիրում, իսկ ցուրտ եղանակին առաջանում են բազմաթիվ վիրուսային հիվանդություններ: Բայց իրականում այդ բացասականի մեջ դրականն ավելի շատ է: Պետք չէ նախանձել հարավային երկրների բնակիչներին: Այսպես, նշենք ցուրտ եղանակի մի քանի առավելություններ: Էկոլոգիայի բարելավում Սառը եղանակին մթնոլորտում մեկուկես անգամ շատ թթվածին կա, քան տաք եղանակին: Իսկ վնասակար նյութերն ավելի քիչ են, քանի որ […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *