Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2018

Новости за 03.02.2018

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Tert.am (hy) 

Ռուսաստանը միջուկային զենքի կիրառումը թույլատրելի է համարում միայն որոշակի «զուտ պաշտպանական սցենարների» պարագայում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մեկանբանության մեջ՝ կապված ԱՄՆ-ի նոր միջուկային ուսմունքի հետ:

«Մեզ մեղադրում են միջուկային զենքի կիրառման շեմի նվազեցման և ինչ-որ «ագրեսիվ մարտավարությունների» մեջ», - ընդգծել են գերատեսչությունից:

Պենտագոնի հայեցակարգում ասվում է, որ «Ռուսաստանը կարող է հույսը դնել միջուկային զենքի սահմանափակ կիրառման վրա սպառնալիքի... Читать дальше...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Гала ТВ 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության... Читать дальше...

ՊՍԺ-ն ջախջախեց «Լիլին» (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լիլին»:

Հանդիպումն անցավ փարիզյան ակումբի առավելությամբ: Էմերիի ֆուտբոլիստները կարողացան առավելության հասնել 3:0 հաշվով: 

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 62 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Լիլը» 25 միավորով 17-րդն է:

«Լիլ»-ՊՍԺ՝ 0:3

Գոլերը՝ Բերչիչ (45), Նեյմար (77), Լո Չելսո (87)

Մահից առաջ Կիմ Չեն Ընի եղբայրը հասցրել էր գաղտնի տվյալներ փոխանցել ամերիկացի գործակալին

Tert.am (hy) 

Հետաքննության տյալներով՝ Կիմ Չոն Նամի հանդիպումն ամերիկյան հետախուզության գործակալի հետ տեղի է ունեցել մալայզիական հյուրանոցում սպանությունից մի քանի օր առաջ:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, ելնելով ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի եղբոր պայուսակում հայտնաբերված նոթբուքի ուսումնասիրության արդյունքներից՝ փորձագետները եզրակացություն են արել, որ նա ամերիկացուն մեծ քանակությամբ գումար է փոխանցել:

Քննիչ Վան Ազիրուլը հաստատել է, որ նոթբուքն ուղարկվել է փորձաքննության Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում... Читать дальше...

Օսկարին ընդառաջ. ՋՐԻ ԿԵՐՊԸ (THE SHAPE OF WATER)

Ilur  

iLur.am -ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխության...



Կոռուպցիայի հետ կապված խնդիրներն առանց ՀՀ-ԵՄ համաձայնագրի էլ պետությունը կարող է լուծել, եթե քաղաքական կամք լինի. Հ. Իգիթյան

Tert.am (hy) 

Եվրամիության հետ հարաբերություններն այսօր կամ վերջին համաձայնագրի ստորագրմամբ չեն սկսում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի իրականացումը կարող է սկսվել մայիսի կամ հունիսի 1-ից: Նա նկատեց, որ նախկինում էլ ՀՀ-ն ունեցել է համագործակցության և գործընկերության համաձայնագիր, որի շրջանակներում մի շարք ոլորտներում տարբեր նախագծեր աշխատում... Читать дальше...

Գիտամանկավարժական գործունեության համար տարիքային սահմանափակում դնելը մարդու իրավունքի խախտում է. Է.Ղազարյան

Tert.am (hy) 

Եթե մարդն ի վիճակի է դասախոսական, գիտական աշխատանքով զբաղվել, ինչո՞ւ պետք է նրան զրկեն այդ իրավունքից՝ միայն ելնելով տարիքային սահմանափակումից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ-ռուսական համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Էդուարդ  Ղազարյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում եղած փոփոխություններին:

Նշենք, որ շուրջ երկու տասնյակ գիտնական-դասախոսներ բաց նամակով դիմել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ փորձելու կանխել... Читать дальше...

Սիրիայում ահաբեկիչները ռուսական ինքնաթիռ են խոցել. դեպքի վայրից կադրեր են հրապարակվել (տեսանյութ)

Tert.am (hy) 

Սիրիայի Իդլիբ նահանգում շաբաթ ռուսական «Սու-25» ինքնաթիռ է խոցվել, օդաչուն հասցրել է ինքնանետում կատարել, սակայն զոհվել է` գրոհայինների դեմ պայքարելով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, «Իդլիբ» դեէսկալացիոն գոտում թռիչք իրականացնելիս վթարվել է «Սու-25» ռուսական ռազմական օդանավը: 

Նշվում է, որ օդաչուն հասցրել է զեկուցել ինքնանետման մասին «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկման տակ գտնվող տարածքում:

Սիրիայում... Читать дальше...

Սիրիայում խոցել են ռուսական «Սու-25» գրոհիչը

Аравот 

Սիրիայում զինյալները խոցել են ռուսական «Սու-25»-ը, այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով AFP-ի վրա:  Լրատվամիջոցի աղբյուրը պաշտպանության նախարարությունում հաստատել է այդ լուրը: «Ջաիշ ան-նասր» խմբավորման անդամները Youtube-ում հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում է ինքնաթիռ՝ վառվող թևով: Որոշ ժամանակ անց …

Նոր կառուցվող շենքերի` հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու պահանջը միշտ եղել է, բայց վերահսկողություն չի եղել. Զ. Բաթոյան

Tert.am (hy) 

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն նախատեսում է մշակել «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածու». նախագիծն արդեն «e-draft.am»-ում է: Tert.am-ը հարցի հետ կապված զրուցեց Disabilityinfo-ի ղեկավար, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանի հետ, որն էլ նկատեց, որ  ինչ-որ առումով այս չափանիշները նոր չեն, քանի որ 2007 թվականից ուժի մեջ էին, պարզապես, ավելի փոքր ծավալով:

«Նոր... Читать дальше...

ՄՅՈւ-ն հաղթեց, Ալեքսիս Սանչեսը խփեց նոր թիմում առաջին գոլը

Гала ТВ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Հադերսֆիլդի» նկատմամբ։ Ժոզե Մոուրինյուի սաները 2 անպատասխան գոլ խփեցին։ 55-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոմելու Լուկակուն։ 68-րդ րոպեին «Հադերսֆիլդի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, նշակետին մոտեցավ «կարմիր սատանաների» նորեկ Ալեքսի Սանչեսը, ում հարվածը հետ մղեց դարպասապահ Յոնաս Լոսլը, սակայն գնդակը կրկին հայտնվեց չիլիացու մոտ, և նա խփեց նոր թիմում […]

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի գործընկերների հետ

Аравот 

Այսօր` փետրվարի 3-ին, Արցախի Ազգային ժողովի շենքում տեղի ունեցավ ՀՀ և ԱՀ ԱԺ խմբակցությունների ու հանձնաժողովների կազմով հանդիպում: Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին հերթական անգամ Արցախի խորհրդարանում հյուրընկալվելու համար, նշեց, որ արտաքին կապերի զարգացման առումով Հայաստանի խորհրդարանի հետ …

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 70 չվերթ է հետաձգվել

Tert.am (hy) 

Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ երեկոյան 9 չվերթ է չեղարկվել, ևս 73-ը հետաձգվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով չվացուցակի փոփոխությունները:

Նշվում է, որ «Վնուկովո» օդանավակայանում 18 չվերթ է հետաձգվել, «Դոմոդեդովոյում» նույնպես 18 չվերթ է հետաձգվել, իսկ 9-ը՝ չեղարկվել, մինչդեռ «Շերեմետևոյում» հետաձգվել է 37 չվերթ:

ՌԴ մայրաքաղաքում այսօր ուժեղ թաց ձյուն է տեղում, ջերմաստիճանը +2 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի: Ակնկալվում է տեղումների ամսական նորմայի կեսը:

Ինչպես հայտնել են օդերևութաբանները... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *