Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2018

Новости за 07.02.2018

Թայվանում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Tert.am (hy) 

Թայվանի արևելյան ափին 6.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի երեկոյան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով չինական սեյսմոլոգիական կենտրոնը:

Ինչպես նշվում է, ստորգետնյա ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով 19:21-ին ծովային տարածքում՝ Հուալիան քաղաքի մոտակայքում, որտեղ մի քանի օրվա ընթացքում արդեն երկու երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորությամբ:

Հիշեցնենք, որ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի էր ունեցել նախօրեին... Читать дальше...

Վիճաբանություն փաստարկների և հիստերիկայի միջև

Hetq  

Առևտրի կենտրոնը «Վեյնետ Թրեյդինգ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու Գորինովի կողմից ստորագրված պայմանագիրը բաժնետերերի հետ չի համաձայնեցվել ու բաժնետերերի հավանությունը չի ստացել:

ՀՀ Կառավարության եւ ՀՀ ԱԺ 2018 թ. գնումները

Гала ТВ 

2018թ.-ի համար ՀՀ կառավարությունը պատրաստվում է մոտ մեկ մլն դրամի նոր սպասք գնել: Այդ գումարի մեջ են մտնում սուրճի բաժակներ, կերակրի նոր տարաներ, ափսեներ եւ այլն: Միգուցե 2018թ.-ի ապրիլից հետո ձեւավորվող նոր կառավարությունը, որը կգործի Բաղրամյան 26 հասցեում, որոշել է հրաժարվել ՀՀ կառավարության կողմից շահագործված հին սպասքից: Տպավորիչ է նաեւ հիգիենիկ պարագաների, ծառայողական մեքենաների սպասարկման […]

Արաս Օզբիլիսը «Բեշիկթաշից» տեղափոխվել է «Շերիֆ»

Аравот 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, «Բեշիկթաշի»  կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վարձավճարով տեղափոխվել է Մոլդովայի լավագույն ակումբ՝ «Շերիֆ»: Նա արդեն միացել է իր նոր թիմին, որը Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Գործարքի մանրամասների մասին ոչինչ չի հրապարակվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



Ընտրապայքարի ժամանակը փոխելով՝ Ալիևը թերևս ժամանակ է շահում, որ ԼՂ հարցում իր պայմանավորվածությունները չիրագործի․ Կայծ Մինասյան

Tert.am (hy) 

Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանի խոսքով՝ դժվար է իմանալն ու պատկերացնելը, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում, ինչ իրավիճակ, ինչպիսի քաղաքական կյանք կա հիմա Ադրբեջանում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ քաղաքական փորձագետները հեռվից են միայն կարողանում հետևել և ըստ այդմ՝ պատկերացնել, թե ինչու են, օրինակ, վերջին պահին որոշում այնտեղ նախագահական ընտրությունների օրը փոխել:

«Դա կարող է նշանակել, եթե ոչ ճգնաժամ, ապա մտահոգություն. մտահոգություն թե՛ ներքին... Читать дальше...

Երևանում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման արարողությունը

Hetq  

Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4-րդ անգամ է ուղևորվում միջազգային շրջագայության, որը կտևի 220 օր և կներառի ավելի քան 50 երկիր, որից 24-ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում:

Երևանի 82-ամյա բնակիչը դիզվառելիք է լցրել վարագույրի վրա և փորձել է հրկիզել. նա տեղափոխվել է ոստիկանություն

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարշավյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում կա ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացի, ով դիզվառելիքը լցրել է վարագույրի վրա և սպառնում է հրկիզել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը բնակարանի դուռը... Читать дальше...

Նախագահը Երևանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Armedia.am (arm) 

Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4-րդ անգամ է ուղևորվում միջազգային շրջագայության, որը կտևի 220 օր և կներառի ավելի քան 50 երկիր, որից 24-ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում:

Ինդոնեզացին 20 տարի շարունակ իր տանը կոկորդիլոս է պահում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ճավա կղզու բնակիչը 1997-ին նորածին կոկորդիլոս է գնել. ինչպես գրում է Oddity Central-ը, այն ժամանակ 41-ամյա Մուհամադ Իվանը կենդանու համար 1.8 դոլար է վճարել և սկսել է պահել կոկորդիլոսին որպես ընտանի կենդանի: Նա անգամ անուն է տվել նրան՝ Կոժեկ:

Երկու տասնամյակ անց փոքրիկ կոկորդիլոսը մեծացել է և վերածվել 200 կգ կշռող հսկայի: Սակայն ինդոնեզացին շարունակում է պահել կենդանուն իր իսկ տանը, որտեղ բնակվում է իր ընտանիքը:

Կոկորդիլոսի շնորհիվ նրանք հայտնի են դարձել տարածաշրջանում. մարդիկ տարբեր... Читать дальше...

Պաշտպանության նախարարին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով իրականացված աշխատանքները

Гала ТВ 

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հիմնովին վերանորոգված և տեխնիկապես վերազինված բաժանմունքների պայմաններին և հնարավորություններին։ Վիգեն Սարգսյանին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով հոսպիտալում իրականացված աշխատանքները, ձեռք բերված արդի բուժսարքավորումներն ու ռեանոմոբիլները։ Այցելության ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել... Читать дальше...

Baku Slams Swiss Speaker For ‘Pro-Armenian’ Statement

Azatutyun.am 

Azerbaijan on Wednesday condemned the speaker of Switzerland’s lower house of parliament for voicing support for the right to self-determination of Nagorno-Karabakh’s predominantly Armenian population.

ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը առաջարկում են հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից

Azatutyun.am 

Դաշնակցությունը կարծում է, որ պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Կուսակցությունները կամ դաշինքները ներկայացնում են թեկնածուների ինչպես համապետական, այնպես էլ տարածքային ցուցակներ։ Հենց տարածքային այդ ցուցակներն են ավելի շատ հայտնի ինրև ռեյտինգային։ Արմեն Ռուստամյանի հակաժողովրդավարական է համարում գործող կարգը․ - «Այն տարբերակը, որը Հայաստանում ներդրված է և գործում է, իրականում ռեյտինգային դասական տարբերակի հետ կապ չունի... Читать дальше...

Նախագահը Երևանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ընդունված արարողակարգի համաձայն, ըստ որի՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ... Читать дальше...

«Ես չեմ ասել՝ ոտքով ման եկեք»․ Վարչապետն ԱԺ-ում անդրադարձավ վառելիքի թանկացմանը

Azatutyun.am 

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ վարչապետն անդրադարձավ բենզինի, գազի և դիզվառելիքի գների բարձրացմանը՝ պնդելով, որ այդ 3 ապրանքատեսակների թանկացումը գնագոյացման վրա չի ազդել:

Վիգեն Սարգսյանին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով իրականացված աշխատանքները

Аравот 

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հիմնովին վերանորոգված և տեխնիկապես վերազինված բաժանմունքների պայմաններին և հնարավորություններին։ Վիգեն Սարգսյանին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով հոսպիտալում …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *