Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2018

Новости за 11.02.2018

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Hetq  

Փետրվարի 12-ին առանձին շրջաններում, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մրցակցային բարձրագույն կրթություն չունենք, կրթության ոլորտում կտրուկ քայլերի անհրաժեշտություն կա, թեև կոռուպցիա չկա. Սերգո Երիցյան

Tert.am (hy) 

Կրթությունն ունի դժվարություններ, ինչպես բոլոր ոլորտները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանը` անդրադառնալով կրթության ոլորտի խնդիրներին:  

«Մենք բարձրագույն կրթության հատվածում ունենք խնդիրներ ուսանողության մրցակցության պակասի պատճառով: Եթե մենք նախկինում ունեինք մրցակցային բարձրագույն կրթություն, ապա այսօր չունենք, քանի որ սկզբունքորեն ովքեր դիմում են, գրեթե բոլորն ընդունվում են բարձրագույն կրթական հաստատություններ... Читать дальше...

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվին և Երևանին կոչ են արել զերծ մնալ սադրիչ գործողություններից

Аравот 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հաղորդագրություն են տարածել փետրվարի 7-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փետրվարի 9-ին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ …

Պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը

Tert.am (hy) 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Նախագահ Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում... Читать дальше...



Հրապարակվել է Ան-148 ինքնաթիռի հետ կապը կորցրած ավիակարգավարների բանակցությունների ձայնագրությունը

Tert.am (hy) 

Համացանցում հայտնվել է ավիակարգավարների բանակցությունների ձայնագրությունը, որոնք կանչում են «Սարատով-703» օդանավին, սակայն պատասխան չեն ստանում:

«Սարատով-703, Մոսկվան անդադար կանչում և կանչում է», - Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ասում է ավիակարգավարներից մեկը:

ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ավելի վաղ հայտնել էր, որ անսարքության մասին հաղորդում Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող Ան-148 ինքնաթիռի անձնակազմից չի ստացվել:

Վերջինս հավելել է, որ քրեագետները սկսել են մեկ կմ շառավղով տեղանքի... Читать дальше...

Փհենչհանում մեդալների հաշվարկով առաջատարը Գերմանիան է

Аравот 

Հարավային Կորեայում մեկնարկած 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մրցումային երկրորդ օրվա ավարտից հետո Գերմանիան մեդալների հաշվարկով առաջատարն է՝ 3 ոսկի եւ 1 բրոնզ: Երկրորդ տեղում Հոլանդիան է (2, 2, 1), երրորդում՝ Նորվեգիան (1, 4, 3): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Նյուքասլը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Гала ТВ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ «Սենթ Ջեյմս Պարկում» կայացած հանդիպման միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Մետ Ռիտչին։ Այսպիսով, Ռաֆայել Բենտիսի թիմն ընդհատեց առաջնությունում առանց հաղթանակների շարքը (4 հանդիպում)։ Այժմ «Նյուքասլն» ունի 28 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։ «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 56 միավորով՝ երկրորդ տեղում։ Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։ sport.times.am

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Tert.am (hy) 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ:  

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիների» Ан-148 ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի... Читать дальше...

Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական քրդամետ կուսակցությունը նոր ղեկավարներ է ընտրել

Tert.am (hy) 

Թուրքիայի գլխավոր քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (HDP) կիրակի նոր առաջնորդների է ընտրել կուսակցական համաժողովի ժամանակ, որն, իրենց խոսքով, երկրի իշխանությունները փորձում էին տապալել՝ հարյուրավոր անդամների ձերբակալելով:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, հանդիպման ժամանակ որոշում է կացավել փոխարինել HDP-ի ղեկավար Սելահաթին Դեմիրթաշին, որը բանտում է գտնվում՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով:

Կուսակցությունը որպես նոր առաջնորդների միաձայն առաջարկել է ստամբուլաբնակ... Читать дальше...

Բուլղարիայի նախագահը ժամանել է Հայաստան

Azatutyun.am 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Նախագահ Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը... Читать дальше...

Հայտնաբերվել է դի

Аравот 

Փետրվարի 11-ին, ժամը 15:26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ուկրշին» տնակային ավանի տնակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տնակի դուռը …

Բոլիվիայում անցկացվող դիմակահանդեսին 8 մարդ է մահացել պայթյունի հետևանքով

Tert.am (hy) 

Բոլիվիայի Օրուրո քաղաքում անցկացվող դիմակահանդեսի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել, 40 մարդ վիրավորվել է:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հաղորդագրությունը, միջադեպը տեղի է ունեցել գազայրիչի պայթյունի հետևանքով: Նախնական տվյալներով՝ երբ վաճառականը լամայի միս տապակելիս է եղել փողոցում, պայթել է գազաբալոնը։

Դեպքը տեղի է ունեցել տոնական շքերթի երթուղու գլխավոր փողոցում, որն այդ պահին մարդաշատ էր: Զոհվածների թվում երեք երեխա կա:

Երկրի... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *