Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2018

Новости за 14.02.2018

«ԱԺ արտահերթ նիստին եկամտահարկի հետ կապված ռադիկալ առաջարկներ ենք ունենալու». Միքայել Մելքումյան

Tert.am (hy) 

ԱԺ արտահերթ նիստին «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունն իր առաջարկություններն է ունենալու, որոնք նախորդներից ավելի ռադիկալ են լինելու. Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նկատելով, որ իրենց չի հիասթափեցրել այն հանգամանքը, որ նախկինում իրենց նմանատիպ առաջարկները կառավարությունը մերժել է:

Նա չցանկացավ փակագծերը շատ բացել, բայց տեղեկացրեց... Читать дальше...

Աշխարհի բոլոր առաջնորդները պետք է կանգնեցնեն Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած պատերազմը. Կարո Փայլան

Tert.am (hy) 

Պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի խոսքով՝ իրենք արդեն 2 տարուց ավելի է՝ արտակարգ դրության մեջ են, իրենց կուսակցության մոտ 6000 անդամ ձերբակալվել է, այդ թվում` կուսակցության ղեկավարները, փոխնախագահները և այլն:

«Բայց մենք ցանկանում ենք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ չնայած անազատ վիճակին, մենք դեռ կանգուն ենք»,- ասաց նա:

Tert.am-ը Կարո Փայլանի հետ զրուցել է վերջերս Անկարայում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համաժողովից իր տպավորությունների և Թուրքիայում տիրող վիճակի մասին:

Կարո... Читать дальше...

Էմերի. ՊՍԺ-ն պատրաստ է հաղթել Մադրիդում

Гала ТВ 

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին դրական սպասելիքներ ունի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք արտագնա խաղից: «Ինչպես ամբողջ մրցաշրջանի ընթացքում, այնպես էլ հիմա, արտագնա հանդիպումից առաջ նախախաղային մարզումն անցկացրել ենք Փարիզում: Մենք նախընտրում ենք տնային մթնոլորտը: Առաջիկա մրցավեճը լուրջ հնարավորություն է մեզ համար: Ցանկանում ենք աճել: Խաղալու ենք Չեմպիոնների լիգայի […]



Սաքունց․ Սպառնացողի վարքագծի նկատմամբ հսկողության որևէ միջոց կիրառված չէ

Azatutyun.am 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով որպես տուժողի ներկայացուցիչ մասնակցել է «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հարցաքննությանը, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչև այս պահը հայտնի չէ, թե քննիչն ինչ որոշում է կայացրել Գրիգորյանի անվտանգությունն ապահովելու հարցով։

Ավստրալիայում կինը Վալենտինի օրն ամուսնուն նվիրել է իր երիկամը

Tert.am (hy) 

Ավստրալիայի բնակիչ Դևիդ Սանտամարիան Սուրբ Վալենտինի օրը յուրահատուկ նվեր է ստացել իր կնոջից. վերջինս երիկամ է նվիրել նրան։ Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2005 թվականին Սանտամարիայի մոտ հազվադեպ հիվանդություն է ախտորոշվել՝ IgA-նեֆրիտ: Անցած տարվա մարտին բժիշկները նախազգուշացրել են տղամարդուն, որ նրա երիկամային անբավարարությունը հասել է այն փուլին, որի ժամանակ պահանջվում է կամ երիկամի փոխպատվաստում, կամ դիալիզ:

Նշվում է, որ տղամարդու 40 տարվա կինը որոշել է օգնել նրան... Читать дальше...

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Аравот 

Թբիլիսիում կայանալիք արագ (մարտի 30-31) եւ կայծակնային (ապրիլի 1) շախմատի Եվրոպայի կանանց առաջնություններում հայտավորվել են, համապատասխանաբար, 53 եւ 55 ուժեղագույն շախմատիստուհիներ: Հայաստանը երկու մրցաշարերում էլ ներկայացնելու են ազգային հավաքականի անդամներ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան, որն օրերս նվաճեց հանրապետության չեմպիոնի …

Ան-148-ի կործանման վայրում օդանավի շուրջ 3000 բեկոր են հայտնաբերել

Tert.am (hy) 

ՌԴ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում կիրակի տեղի ունեցած ավիավթարի վայրում հայտնաբերվել է կործանված Ան-148 ինքնաթիռի շուրջ 3 000 բեկոր: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ դեպքի վայրում աշխատող օպերատիվ խմբի ներկայացուցչին:

«Չորեքշաբթի 18:00-ի դրությամբ 1978 բեկոր է հայտանաբերվել կործանված օդանավից», - նշել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Ան-148 ինքնաթիռը Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնելիս կործանվել է թռիչքից րոպեներ անց... Читать дальше...

ԱՄՆ-ում ներգաղթյալների մասին օրենքի շուրջ քննարկումների ֆոնին ԶԼՄ-ներն անդրադարձել են Մելանյա Թրամփի ծնողների կարգավիճակի հարցին

Tert.am (hy) 

Սպիտակ տունը հրաժարվում է բացահայտել առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողների՝ Վիկտոր և Ամալյա Կնավսների ներգաղթյալի կարգավիճակը:

Ինչպես գրում է The Independent-ը, այս շաբաթ ներգաղթյալների վերաբերյալ օրենքների վերանայման շուրջ կոնգրեսական քննարկումները կրկին ուշադրություն են հրավիրել առաջին տիկնոջ ծնողների կարգավիճակի հարցին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն` խստորեն սահմանափակվում է այսպես կոչված շղթայական միգրացիան, որի դեպքում մարդիկ ԱՄՆ են ժամանում ընտանեկան կապերի շնորհիվ... Читать дальше...

ՀԱԷԿ-ի ապագործարկումն անթույլատրելի է, այն ապահովում է ոչ միայն էներգետիկ անկախություն, այլ նաև քաղաքական նշանակություն ունի. փորձագետ

Tert.am (hy) 

Հայաստանի համար ատոմային էներգետիկան ապահովում է ոչ միայն էներգետիկ անկախություն, այլ նաև որոշակի քաղաքական նշանակություն ունի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչ, դոցենտ Մերի Ղազարյանը:

Նշենք, որ ամբիոնը մասնագետներ է պատրաստում հինգ ուղղություններով, որոնցից երկուսը կապված ատոմային էներգետիկայի հետ, այդ թվում՝ ատոմակայանը սպասարկող մասնագետներ:

Հարցին, թե խնդիր... Читать дальше...

Ցիպի Խոտովելին.

7or 

Շատ կարևոր է ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը, և հրեաներս հասկանում ենք դա, բայց չենք կարող փոխել մեր արտաքին քաղաքականությունը:

Ձմեռային օլիմպիադայի հայ մասնակից․ «Ընկերոջս հին դահուկներով եմ գնացել»

Azatutyun.am 

Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն առանց դահուկների է մնացել և արդեն մի քանի օր է չի մարզվում: Հարավային Կորեայում գտնվող մարզիկն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Փհենհչան է գնացել իր ընկերոջ 4 տարվա դահուկներով, որոնք այնտեղ կոտրվել են։ «Սեզոնի սկզբին բոլոր երրորդ-չորրորդ տեղը գրաված տղաները ստացան դահուկներ, ես չստացա, իմ հին դահուկներն օլիմպիադայի ժամանակ արդեն պիտանի չէին: 4 տարվա դահուկով եմ հիմա, դեռ նորը չեն տվել»,- ասաց հայ մարզիկը: Կարապետյանն... Читать дальше...

Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիր է կնքվել

Tert.am (hy) 

Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ստորագրման արարողությանը ներկաներին ուղղված իր խոսքում արտգործնախարար Նալբանդյանն ասել է. «Անցած տարին նշանավորվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանա­գիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով... Читать дальше...

Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

Tert.am (hy) 

Փետրվարի 13-ին Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ, դարձել է Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով Կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Բյուրոյի անդամների առաջադրումը կայացել էր Կորեայի Հանրապետությունում 2017 թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունեցած Կոմիտեի 12-րդ նստաշրջանի ընթացքում քննարկումների ժամանակ, իսկ վերջնական հաստատումն իրականացվել է ս․թ․ փետրվարին կայացած... Читать дальше...

Նուբանաշենի բնակիչ․ «Մի վայրկյան չդիմացան, բա մենք ո՞նց ենք տարիներով դիմանում»

Azatutyun.am 

Չնայած երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց ակցիային, Նուբարաշեն համայնքում այսօր ոչինչ չէր փոխվել. կոյուղու գարշահոտը, ինչպես վերջին առնվազն 4 տարիներին կրկին տարածվում էր լայն շառավղով՝ ուժգնանալով անգամ թեթև քամուց։

Նուբարաշենի բնակիչ․ «Մի վայրկյան չդիմացան, բա մենք ո՞նց ենք տարիներով դիմանում»

Azatutyun.am 

Չնայած երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց ակցիային, Նուբարաշեն համայնքում այսօր ոչինչ չէր փոխվել. կոյուղու գարշահոտը, ինչպես վերջին առնվազն 4 տարիներին կրկին տարածվում էր լայն շառավղով՝ ուժգնանալով անգամ թեթև քամուց։

ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակներում անցկացվող խորհրդաժողովի բացմանը

Гала ТВ 

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց «Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիների և ջրահեռացման համակարգի պահպանության և ամրակայման մեթոդաբանությունները» խորհրդաժողովի բացմանը, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում: Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը շեշտեց, որ խորհրդաժողովի կազմակերպման նպատակն է աջակցել Գեղարդի վանական համալիրի առավել արդյունավետ պահպանմանը` ջրահեռացման համակարգի նոր մեթոդաբանությունների մշակման միջոցով։... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *