Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2018

Новости за 18.02.2018

Մանրամասներ՝ Իրանում տեղի ունեցած օդային աղետի մասին

Аравот 

Այսօր առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել Իրանում․ «Ասեման» ավիաընկերության պատկանող ATR տեսակի ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրան-Յասուջ չվերթի ժամանակ և զոհվել են բոլոր 65 ուղևորներն ու անձնակազմը․ ինքնաթիռն ընկել է Յասուջի օդանավակայանին մոտենալու ժամանակ բախվելով Դենա լեռան ձյունածածկ ու …

Սիրիացի քրդերը հաստատել են կառավարական զորքերի մուտքը Աֆրին

Tert.am (hy) 

Սիրիացի քրդերի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք համաձայնության են եկել Սիրիայի կառավարության հետ կառավարական զորքերն Աֆրին նահանգ մտցնելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, քրդական զորամիավորման ներկայացուցչի խոսքով՝ զորքերը պետք է Աֆրին մտնեն երկու օրվա ընթացքում՝ «թուրքական սպառնալիքին դիմագրավելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ քրդերը պայմանավորվել են Սիրիայի կառավարության հետ Աֆրինում կառավարական բանակի գործողությունների շուրջ:

Նախօրեին... Читать дальше...

Կարևոր շեշտադրում էր այն, որ Հայաստանը կարող է հաջողությամբ համագործակցել ԵՄ-ի հետ՝ հանդիսանալով ԵՏՄ անդամ. Ալեքսանդր Մարկարով. Արմենպրես

Аравот 

Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրում էր այն, որ Հայաստանը կարող է հաջողությամբ համագործակցել Եվրոպական Միության հետ՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նկատում է, որ Հայաստանը հաջողությամբ կարողանում է իրականացնել համագործակցությունը …

Սևի և սպիտակի արանքում (պատմվածք)

Аравот 

Փայլակի ծննդյան 85-ամյակի նախորդ օրը ավագ որդին հարցրեց. -Հայրի՛կ, որոշել եմ քո ծննդյան օրվա առթիվ նվեր գնել, բայց տատանվում եմ՝ տնային գեղեցիկ խալաթը կուզես, թե սպորտային կոստյումը, ուզում եմ, որ քո սրտով լինի: Փայլակը, իհարկե, մի քիչ «չեմուչում» արեց, որդուն …

Mercedes-ը Ժնևյան ավտոսրահում կներկայացնի իր առաջին սերիական էլեկտրական քրոսովերը

Tert.am (hy) 

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը մարտին կայանալիք Ժնևյան ավտոսրահում կներկայացնի իր առաջին սերիական էլեկտրամեքենան՝ EQC քրոսովերը, ինչպես նաև դիզելային և էլեկտրական հիբրիդների շարքը:

Motor.ru-ի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ նոր շարքի ներկայացուցիչներից մեկը կլինի C400d EQ Power մոդելի նորագույն տարբերակը:

EQC քրոսովերը առաջինը կլինի EQ դասի էլեկտրամեքենաների նոր շարքում: Սերիական արտաճանապարհայինի նախատիպը ներկայացվել էր 2016-ի սեպտեմբերին: Generation EQ կոնցեպտային մեքենան... Читать дальше...



Ըստ մեղադրանքի՝ Գորիսի համալսարանի դեկանը 60 000 դրամ է վերցրել, որպեսզի ռեկտորին ուսանողին հեռացնելու առաջարկություն չներկայացնի

Tert.am (hy) 

Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալբերտ Դինգչյանին մեղադրանք է առաջադրվել հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողի բացակայությունների պատճառով հեռացնելու դիմում ռեկտորին չներկայացնելու համար:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի դատարան և ընդունվել դատավոր Նապոլեոն Օհանյանի վարույթ:

Դեկան Դինգչյանը միջնորդի՝ նույն համալսարանի մանկավարժական բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի... Читать дальше...

Ճշգրիտ պատասխան, դիպուկ շեշտադրումներ. Վաղարշակ Հարությունյանի անդրադարձը Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթին

Tert.am (hy) 

Ճշգրիտ պատասխան՝  դիպուկ շեշտադրումներով. այսպես է բնորոշել Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահի ելույթը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, այդ երկրի վարած քաղաքականությանը վերաբերող Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներին: Նրա խոսքով, բավական ճշգրիտ դիտարկումներն առկա էին ոչ միայն ելույթում, այլև Սերժ Սարգսյանի՝ այնտեղ հնչած հարցերի պատասխաններում: 

«Ակնհայտ է այն դիտարկումը, թե ինչպես կարելի է բանակցել մի մարդու հետ... Читать дальше...

Կանադայի վարչապետը Հնդկաստան կատարած պետական այցն սկսել է Թաջ Մահալից

Tert.am (hy) 

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կիրակի կնոջ և երեխաների հետ այցելել է Թաջ Մահալ՝ մեկնարկելով Հնդկաստանում իր մեկշաբաթյա շրջագայությունը:

Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, կանադացի վարչապետը այցելության շրջանակներում մտադիր է ընդլայնել առևտրային և ներդրումային համագործակցությունը Հնդկաստանի հետ:

Թրյուդոն, նրա կինը՝ Սոֆին, և նրանց երեք երեխան ընտանեկան լուսանկարներ են պատկերել հանրահայտ մարմարե հուշարձանի մոտ, ուր բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ են այցելում:  

Նշվում է... Читать дальше...

Հրապարակվել է Դաղստանում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգության տեսանյութը

Tert.am (hy) 

Դաղստանի Կիզլյար քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ին. ևս մեկ կին մահացել է հիվանդանոցում:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ համացանցում հրապարակվել է նաև հրաձգության տեսանյութը, որը նկարահանել է ականատեսներից մեկը: Տեսագրության մեջ լսվում են կրակոցների ձայնը: Նկատելի է, որ երկու կին փորձում է շտապ օգնություն կանչել դեպքի վայր, որտեղ ևս մի կին էր վիրավորվել:

Ավելի վաղ Դաղստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ կրակը եկեղեցում տեղի ունեցած պատարագից... Читать дальше...

Եթե ընդդիմադիր ուժը վարչապետի թեկնածու է դնում, շատ լավ է, բայց այս պրոցեսների մեջ նրանց անցնելու խնդիրը հնարավոր չէ լուծել. Գալուստ Սահակյան

Tert.am (hy) 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը «շատ նորմալ է» վերաբերում «Ելք» խմբակցության որոշմանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելու մասին: Tert.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանն ասաց, որ իր համար նորմալ է, երբ քաղաքական ուժերը ձգտում են վարչապետի ունենալ և մասնակցում են ընտրություններին:

«Մենք վախենալու որևէ բան չունենք: Եթե ընդդիմադիր ուժը վարչապետի թեկնածու է դնում, շատ լավ է, բայց անցնելու խնդիրը, կարծում եմ, այս պրոցեսների մեջ հնարավոր չէ լուծել»,- նշեց Սահակյանը:

Պատգամավորը նկատեց... Читать дальше...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

Tert.am (hy) 

Փետրվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսը վշտակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, ավիավթարի զոհերի ընտանիքներին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *