Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2018

Новости за 25.02.2018

Քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները փակել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը՝ ի նշան հարկային և հողային նոր օրենքների դեմ բողոքի

Tert.am (hy) 

Քրիստոնեական եկեղեցիները, որոնք ղեկավարում են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, կիրակի փակել են այն որպես քաղաքային իշխանությունների կողմից նրանցից քաղաքային հարկ գանձելու մտադրությունների և անշարժ գույքի էքսպրոպրիացիայի մասին օրինագծի դեմ բողոքի նշան: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:  

Հայ առաքելական, Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիների առաջնորդները նշել են, որ քրիստոնյաների համար կարևորագույն այս սրբավայրը փակ կմնա մինչև հետագա ծանուցումը: 

Կիրակի Իսրայելի կառավարությունը պետք է քննարկի օրենքի նախագիծ... Читать дальше...

Հենց միջազգային հանրության պահվածքն է, որ թույլ է տալիս Ալիևին պարբերաբար այդպիսի հայտարարություններ հնչեցնել և սահմանին սրել իրավիճակը. քաղաքագետ

Tert.am (hy) 

Հենց միջազգային հանրության պահվածքն է, որ որոշ չափով թույլ է տալիս Ալիևին ոչ միայն պարբերաբար հնչեցնել այդպիսի հայտարարություններ, այլ նաև սահմանին սրել իրավիճակը։

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության միջազգային արձագանքին։

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում տեղի ունեցած անվտանգության համաժողովում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Երևանը պատմական ադրբեջանական տարածք է... Читать дальше...

Քեյնի՝ 89-րդ րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց «Տոտենհեմին»

Гала ТВ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Տոտենհեմն» արտագնա հանդիպում անցկացրեց «Քրիսթալ Փելասի» հետ և դժվարությամբ հաղթանակի հասավ։ Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ամբողջ խաղի ընթացքում զգալի առավելություն ունեին, սակայն կարողացան գոլ խփել միայն 89-րդ րոպեին՝ աչքի ընկավ Հարի Քեյնը։ Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Քրիսթալ Փելասը» 27 միավորով 17-րդ տեղում է։ sport.times.am

Որևէ քննարկում չի եղել. Սերգեյ Բագրատյանը՝ «Ծառուկյան դաշինքի»՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին

Tert.am (hy) 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքում է մամուլում հրապարակվող տեղեկությունները, թե «Ծառուկյան» դաշինքը մաս կկազմի նոր ձևավորվելիք կառավարությանը, և նույնիսկ քննարկում է դաշինքից փոխվարչապետ առաջադրելու խնդիր: 

«Նման որևէ քննարկում «Ծառուկյան դաշինքում» չի եղել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է, այդուհանդերձ, լքեն ընդդիմության շարքերը, Սերգեյ Բագրատյանը պնդեց, թե իրենց օրակարգում նույնիսկ նման մոտեցում չկա: «Մեր օրակարգում չկա նման որևէ մոտեցում»,-ասաց նա:

Ըստ մամուլի... Читать дальше...



Կիև-2018. Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

Tert.am (hy) 

Կիևում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Հայ չորս ըմբիշներ այսօր պայքարել են բրոնզե մեդալների համար: 

77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 8:4 հաշվով հաղթել է ադրբեջանցի Հասան Ալիևին, 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը շանս չի տվել ուկրաինացի Դենիս Չեբանովին՝ 9:0, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 12: 
 
8 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Սեյմոն Նովիկովին: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Շահինյանը:

ԿԺԴՀ-ն ցանկանում է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

Tert.am (hy) 

Հարավային Կորեան հայտնում է, որ Հյուսիսային Կորեան ցանկանում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտարարվել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և հյուսիսկորեացի գեներալ Կիմ Յոն-չոլի հանդիպումից հետո, որը կայացել է նախքան Փհենչհանի Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը:  

Արարողությանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, սակայն ամերիկացի պաշտոնյաները հանդիպում չեն անցկացրել Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ:

Ամերիկյան կողմը նշում է... Читать дальше...

Հիվանդանոցում մահացել է Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ վրաերթի ենթարկված 22-ամյա աղջիկը. shamshyan.com

Tert.am (hy) 

Երեկ ՝ փետրվարի 24-ին, հիվանդանոցում մահացել է փետրվարի 7-ին Երևան-Սևան ավտոճանապարհին վրաերթի ենթարկված, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 22-ամյա Աննա Հայրյանը:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին` ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի բնակիչ, 24-ամյա Արման Սարգսյանը ՃՈ անշարժ պահակետի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 VՍ 070 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ... Читать дальше...

Ինդոնեզիայում սողանքների ու ջրհեղեղների հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել

Armedia.am (arm) 

Բնական աղետները մի քանի օր առաջ հարվածեցին տարածաշրջանը, փետրվարի 24-ին իշխանությունները վերսկսեցին որոնողական աշխատանքները: Մահացածների մեծ մասը Բրեբես եւ Պուրբալինգա թաղամասերում սողանքների պատճառով է զոհվել:

Թեհրանն ու Դամասկոսը կհարգեն ՄԱԿ-ի բանաձևը, սակայն հրադադարը չի վերաբերում այն թաղամասերին, որտեղ «գործում են ահաբեկիչները». իրանցի գեներալ

Tert.am (hy) 

Իրանական կողմը հայտարարել է, որ սիրիական կառավարական ուժերը կշարունակեն ռազմական ճնշումները Դամասկոսի արվարձանում, քանի որ ՄԱԿ-ի՝ 30-օրյա հրադադար սահմանելու մասին բանաձևի ընդունումից հետո կրկին ցամաքային բախումներ են տեղի ունեցել այնտեղ: 

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ ապստամբները տեղեկացրել են, որ բախում են ունեցել կառավարական զորքերի հետ կիրակի առավոտյան, մինչդեռ տեղի բնակիչներն ու փրկարարները նշում են, որ ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են իրականացրել Արևելյան Ղուտա շրջանում:

Մարդու... Читать дальше...

Ղարաբաղյան շարժման եւ մարտի 1-ի խորհուրդները. ՉԻ

Ilur  

Այնպես է ստացվել, որ ամեն տարի ղարաբաղյան շարժման տարեդարձներն ու մարտի 1-ի տարելիցները նշում ենք մոտավորապես նույն օրերին, ու դա ստիպում է զուգահեռներ անցկացնել երկու իրադարձությունների միջեւ։ Տ...

Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին

Tert.am (hy) 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգորը Ախուրյան գյուղից էր, բայց նրա ընտանիքը բնակվում է Ռուսաստանում։ Եղոյանները վերջին տարիներին ապրում էին ՌԴ-ում, իսկ Գրիգորը Հայաստան եկել էր հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար: Մարտակերտի շրջանի դիրքերից մեկում հերթապահությունը ճակատագրական դարձավ Գրիգորի համար՝ նա զոհվեց թշնամու երկու գնդակից: 

«Գրիգորը տան կրտսեր զավակն էր, ավագ քույր ու եղբայր ունի։ Նորմալ ընտանիք են, գյուղում երկհարկանի սեփական տուն ունեն... Читать дальше...

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել (բանաստեղծություն)

Аравот 

Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել, Եթե դրանով շատ բան կթաղվի, Ճակատագրեր կարող են բախվել, Որից էլ կյանքի հունը կփոխվի: Ինչպես կարող եմ ես ճիշտը թաղել, Եթե դրանից կյանքեր են կախված, Դրանից հետո արժե՞ ինձ հարգել, Երբ մարդկանց բախտը ստից …

Վայոց Ձորի մարզում գրանցվել է 3․3 մագնիտուդով երկրաշարժ

Azatutyun.am 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 17:02-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Ելփին գյուղից 8 կմ հարավ գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալլ: Երկրաշարժը զգացվել է Չիվա և Ելփին գյուղերում՝ 3-4 բալլ, իսկ Եղեգնաձոր քաղաքում՝ 3 բալլ ուժգնությամբ:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *