Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2018

Новости за 27.02.2018

Հայտարարությունները, թե ՏՏ-ն գերակա ճյուղ է, ամպագոռգոռ բառեր են, որոնք վարչապետներն անգիր են արել. ՏՏ ներկայացուցիչները՝ հարկային բեռի ավելացման մասին

Tert.am (hy) 

ՏՏ ոլորտի՝ hարկային բեռի ավելացմամբ մտահոգ մասնագետների ստորագրահավաքն արդեն ավարտվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, ինժեներ Սևակ Ծատուրյանը՝ հավելելով, որ մոտ 1000 ստորագրություն է հավաքվել: Նա ասաց, որ ստորագրահավաքին միանալու հրավեր ուղարկվել է ոլորտի 5 խոշոր ներկայացուցիչների, որոնց աշխատակիցների առնվազն 80 տոկոսը ստորագրել է:

«Մի ուրիշ տենդեց կար, քանի որ մամուլից ծանոթացա, որ ՏՏ ոլորտի մի քանի կազմակերպություններ հանդիպել են իշխանության ներկայացուցիչների հետ ու հայտարարել... Читать дальше...

Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի հայրը մեկնաբանել է նրա ազգանվան փոփոխությունը

Tert.am (hy) 

Փհենչհանի Օլիմպիական խաղերում երկու արծաթե մեդալի արժանացած ռուսաստանցի գեղասահորդուհու՝ Եվգենյա Մեդվեդևայի հայրը՝ Արմեն Բաբասյանը «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում պատմել է, որ դուստրն իր համաձայնությամբ է փոխել  հայկական ազգանունը՝ վերցրելով իր տատի օրիորդական ազգանունը:

«Ազգանվան փոփոխությունը տեղի է ունեցել բացառապես իմ համաձայնությամբ, և այն պահին այդ որոշումը ճիշտ էր: Ինչ-որ պատճառներ կամ պատմություններ փնտրելն անիմաստ է: Դրանք պարզապես չկան»,- ընդգծել է Մեդվեդևայի հայրը... Читать дальше...

Վաշինգտոնում տեղի է ունեցել արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում

Гала ТВ 

Վաշինգտոնի Սբ. Խաչ հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Իր խոսքում Արցախի մշտական ներկայացուցիչը ներկայացրել է ազատագրական շարժման պատմությունը և ընդգծել Արցախի անկախության համար պայքարի և հանրապետության հետագա զարգացման գործում սփյուռքի կարևոր դերը։ Ռոբերտ Ավետիսյանը նաև […]

Կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և միասնական հարկման համակարգ. Ա. Պետրոսյան

Tert.am (hy) 

Tert.am-ն «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծի փոփոխության շուրջ զրուցել է Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Պետրոսյանի հետ:

Նա նշեց, որ օրենքը փոփոխությունների է ենթարկվում, որովհետև գործող օրենսդրության համաձայն՝ շենքերի, շինությունների և հողամասերի հարկման նպատակով հաշվարկված կադաստրային արժեքները խիստ տարբերվում են դրանց շուկայական արժեքներից:

Ըստ Պետրոսյանի՝ լուծումն այն է, որ ներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և միասնական... Читать дальше...

Ապրեք երկար՝ օրական ծախսելով ընդամենը 30 րոպե

Гала ТВ 

Հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական 150 կամ ավելի րոպե քայլելը կարող է նվազեցնել վաղաժամ մահանալու ռիսկը 20 տոկոսով: American Journal of Preventive Medicine-ում հրապարակված տվյալները վկայում են այն մասին, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր շաբաթական 150 րոպեից քիչ են քայլում, ամեն դեպքում ավելի լավ ցուցանիշներ ունեն, քան նրանք, ովքեր ընդհանրապես անտեսում են ֆիզիկական վարժությունները: […]



Sarkisian Encouraged By Faster Economic Growth

Azatutyun.am 

President Serzh Sarkisian hailed on Tuesday robust economic growth recorded in Armenia last year, while acknowledging that it did not have a serious impact on living standards.

Բարձրագույն դատական խորհուրդն արդարադատության ոլորտում ոչինչ չի փոխի, այն նաև մարմին է ինչ-որ մարդկանց դրսում չթողնելու համար. Երվանդ Վարոսյան

Tert.am (hy) 

Բարձրագույն դատական խորհուրդն արդարադատության ոլորտում ոչինչ չի փոխի: Այն նաև մարմին է ինչ-որ մարդկանց դրսում չթողնելու համար. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Բարձրագույն դատական խորհուրդը ոչինչ չի փոխի արդարադատության ոլորտում:
Դրա մասին վկայում են ոչ միայն  ընտրված թեկնածուների կազմը,և ոչ միայն այսօր խորհրդարանում նրանց ելույթները:  Խնդիրն ավելի խորքային է, և  շատ ավելի ռադիկալ լուծման կարիք ունի, քան Արդարադատության խորհուրդը  Բարձրագույն դատական խորհրդով փոխարինելը... Читать дальше...

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների և աջակիցների նկատմամբ իրականացված բռնությունների եւ այլ ապօրինությունների ցուցակը

Гала ТВ 

«Հիմնադիր խորհրդարանը» ներկայացրել է 2013թ-ի հուլիսի 12-ից մինչև 2018թ-ի փետրվարի 24-ը Նախախորհրդարանի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և աջակիցների նկատմամբ իրականացված բռնությունների, ապօրինությունների, բիրտ մեթոդների կիրառման դեպքերի, իրավունքի ոտնահարումների ցուցակը։ Սույն հանցագործություններից որևէ մեկի պատասխանատուն մինչ օրս բացահայտված չէ, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այս անօրինականություններից որևէ մեկի դեպքում։ 1․Նախախորհրդարանի երթը դեպի Փակ շուկա, 12.07.2013 https://www.youtube.com/watch?v=Vgc7oGD6G2U... Читать дальше...

Ուսեյն Բոլտը «Օլդ Թրաֆորդում» ֆուտբոլ կխաղա

Ilur  

Աշխարհահռչակ վազորդ, օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտը կմասնակցի ֆուտբոլի բարեգործական հանդիպման Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում: Ճամայկացի աթլետ թվիթերում գրել է, որ ի...

Press Review

Azatutyun.am 

“Zhoghovurd” reports that the Armenian government is determined to complete a controversial reform of the national pension system that triggered street demonstrations in Yerevan in 2014.

Սիրիայում շարունակվել են մարտերը ռուսաստանցի վարձկաններին հետաքրքրած նավթի համար

Гала ТВ 

Սիրիայում իրանամետ խմբավորումները, որոնք հանդես են գալիս նախագահ Բաշար Ասադի վարչակազմի կողմից, փորձ են ձեռնարկել մուտք գործել Դեյր-էզ-Զորում գտնվող նավթագազային հանքավայրեր:  Կառավարամետ ուժերը հասել են Սալիխիա շրջան, որը գտնվում է քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցության վերահսկողության տակ, եւ հրետակոծել են «Քոնոքո» նավթահանքի տարածքը: Հաղորդվում է, որ ռեժիմին աջակցող ուժերը վերահսկողության տակ են վերցրել նավթագազային 22 […]

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարն այսօր չէ, որ մահացել է, բայց մահը փաստացի արձանագրվեց. Ալեքսանդր Իսկանդարյան

Tert.am (hy) 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը միապաղաղ չի եղել: Արձանագրությունների ստորագրումից հետո եղել են փուլեր, երբ մոտ ենք եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով տեսակետների մասին, թե ի սկզբանե պարզ էր, որ Թուրքիան չի վավերացնի Ցյուրիխյան արձանագրությունները և նախագահ Սերժ Սարգսյանը դրանք առոչինչ կհայտարարի:

«Այս արձանագրությունների մշակումը, դրանց ի հայտ գալն արդեն արդյունք էր: Այդ տարիներին... Читать дальше...

Ղարաբաղյան շարժման 30-ամյակը նշել են Վաշինգտոնում

Аравот 

Փետրվարի 25-ին Վաշինգտոնի Սբ. Խաչ հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Իր խոսքում Արցախի մշտական ներկայացուցիչը ներկայացրել է ազատագրական շարժման պատմությունը …

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր ձևաչափի փնտրտուքը չպետք է ձգձգվի, քանզի Բաքվի հայտարարությունները ներկային են վերաբերում. Ա. Քոչարյան

Tert.am (hy) 

Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և համագործակցությունն անվտանգության այլ կառույցների հետ պետք է ելնի այս իրողությունից բխող բոլոր երևույթները հաշվի առնելով: Սակայն ՀԱՊԿ անդամ լինելով՝ մեր ձեռքերը չպետք է կապված լինեն պաշտպանական այլ ռեսուրսներ օգտագործելու հնարավորությունների հարցում: Մենք չպետք է կաշկանդված լինենք: Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը: Վերջինս նշեց, որ կաշկանդվածությունը հաղթահարելու համար ինքնիշխանության պաշարները պետք է ավելացվեն, իսկ դրա լուծումը պետք է գտնել երկրի ներսում... Читать дальше...

Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ Բրյուսելում

Гала ТВ 

Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. փետրվարի 27-29 սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ։ Պատարագին ներկա էին Բելգիայում աշխատանքային այցով գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության և ՆԱՏՈ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցչության դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Պատարագից... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *